Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ

01.06.2022

Ընդհանուր առմամբ, հունիս ամիսը, թեև բոլոր նշաններից պահանջում է վերահսկել իրենց և չտրվել սադրանքներին, հեշտ և ուրախ ժամանակ է լինելու, ինչպես և պետք է լինի ամառվա սկիզբը՝ արձակուրդների, նոր ծանոթությունների, վառ գույների և ուրախ իրադարձությունների շրջան։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Խոյ

Ամառային առաջին ամսվա ոչ ամենադրական սկիզբը կտրուկ հակադրվում է Խոյերի ակտիվ լինելու ցանկությանը. նրանք բառացիորեն հորդում են նոր գաղափարներով, որոնք ջերմությամբ չեն ընդունվի իրենց նախանձող մարդկանց կողմից: Խոյերը սովորաբար ցավոտ են ընկալում ուրիշների բացասական կարծիքը, ուստի հունիսին արժե գործել հանգիստ և համառորեն շարժվելով դեպի ձեր նպատակը, չտրվել սադրանքներին և շատ չխոսել սեփական ծրագրերի մասին:

Հունիսի երկրորդ կեսին Խոյերը պետք է հանգստանան և վայելեն սիրելիների հետ շփումը։ Բայց ավելի լավ է չպլանավորել հանգստի ակտիվ տեսակներ. այս նշանի ներկայացուցիչների համար հունիսը կարող է առաջացնել ոչ այնքան հաճելի իրավիճակներ՝ կապված վնասվածքների և խնդիրների հետ:

• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 17, 21, 26
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 15, 19, 24, 29:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Ցուլ

Ցուլերի համար հունիսը հարթ ու հանգիստ ամիս կլինի, բայց սա միշտ չէ, որ լավ է, հատկապես, եթե ինչ-որ բան պլանավորել եք և հույսը որոշակիորեն դնում եք բախտի վրա։ Ցուլը հոգնած է, ուստի հանգիստն այն է, ինչին պետք է նվիրվեք հունիսին։ Ավելի լավ է, եթե հանգստյան օրերը լինեն քաղաքակրթությունից հեռու. բնության հետ շփումը կախարդական միջոց է, որը կարող է բուժել նույնիսկ ամենաէմոցիոնալ ուժասպառ հոգիներին:

Սակայն այն, ինչ կարող է ուրախացնել Ցուլին հունիսին, անսպասելի հաջողություններն են կարիերայում: Դուք երկար և քրտնաջան աշխատել եք ձեր վերադասների և գործընկերների վստահությանն արժանանալու համար, և այժմ ձեր ջանքերի պտուղները քաղելու ժամանակն է: Արդյունքում ձեր հեղինակությունը անշեղորեն կմեծանա, ընդ որում ոչ միայն մասնագիտական, այլեւ մտերիմ մարդկանց շրջանում։ Ճանաչման էյֆորիան չպետք է բթացնի ձեր ուշադրությունը. չմտածված գործողություններ մի արեք, հատկապես, երբ խոսքը գնում է ֆինանսական հարցերում առատաձեռն ժեստերի մասին: Հունիսը լավագույն ժամանակը չէ խոշոր ներդրումներ կամ թանկարժեք գնումներ կատարելու համար. այժմ դուք խոցելի եք բոլոր տեսակի խաբեբաների նկատմամբ:

• Բարենպաստ օրերը՝ 2, 7, 11, 15,20,24, 30
• Անբարենպաստ օրերը՝ 4,9,13, 18,22,26:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Երկվորյակ

Երկվորյակների նշանի ներկայացուցիչների համար ամառվա առաջին ամիսը կլինի մի ժամանակ, երբ դուք կարող եք ձեզ նվիրել այնպիսի գործերի, որոնք պահանջում են քրտնաջան աշխատանք և մեծ ուշադրություն: Լավագույն տարբերակը նոր բան սկսելն է, ավարտին հասցնել այն, ինչ երկար ժամանակ հետաձգել էիք։ Ցանկացած գործ, որը կսկսեք այս ամիս, լավ արդյունքների կբերի և կիսատ չի մնա։ Բացի այդ, հունիսին ձեռք բերված գիտելիքները ապագայում լավ օգնություն կհանդիսանան մասնագիտական գործունեության մեջ, ճանապարհ կբացեն կարիերայի աճի և եկամուտների ավելացման համար։

Բայց առողջական առումով հունիսն այնքան էլ բարենպաստ չի լինի՝ պետք է ուշադրություն դարձնել հիվանդություններին, խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի ապագայում ինքնազգացողության աննշան վատթարացումը լուրջ խնդիրների չհանգեցնի։ Հնարավոր է, որ վատառողջությունը լինի նախորդ ամիսներին տեղի ունեցած սթրեսի կամ ծանր բեռնվածության հետևանք, և այս հարցում նույնպես պետք է ինչ-որ բան անել: Օրինակ՝ հանգստանալ թե մտավոր և էմոցիոնալ առումով: Նման հանգստի լավագույն տարբերակն ընկերների հետ հանդիպումն է, սիրելիների հետ ճամփորդությունները։

• Բարենպաստ օրերը՝ 4,10, 14, 18,23,27
• Անբարենպաստ օրերը՝ 1,6,12,16, 20, 25,29:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Խեցգետին

Խեցգետնի նշանի ներկայացուցիչների համար ամառվա առաջին ամիսը նոր ռոմանտիկ փորձառություններ կբերի։ Հաճելի կլինեն դրանք, թե ոչ՝ կախված է ձեզանից, բայց, եթե վաղուց էիք պլանավորում սիրահարվել, ապա հիմա ժամանակն է։ Միգուցե սկզբում ամեն ինչ չէ, որ հարթ և փոխադարձ կլինի, բայց կանգ մի՛ առեք առաջին անհաջողության վրա. աստղերը հովանավորում են ձեր բոլոր ռոմանտիկ ծրագրերն ու երազանքները, ուստի համարձակորեն շարժվեք դրանց իրականացման ուղղությամբ: 2022 թվականի հունիսին խեցգետինները կլինեն ավելի գրավիչ, քան երբևէ, նրանք դուր կգան շրջապատին, և դանից, իհարկե, պետք է օգտվել։

Ամբողջ հունիսը Խեցգետինների համար կլինի այն ժամանակաշրջանը, երբ նոր բան կսկսի մտնել նրանց կյանք՝ դա կարող են լինել ոչ միայն հարաբերություններ, այլև նոր գործունեություն, նոր հեռանկարներ ու հնարավորություններ։ Մի զարմացեք, եթե մինչև ամառվա վերջ Խեցգետինների սովորական կյանքը ամենադրամատիկ կերպով փոխվի։

• Բարենպաստ օրերը՝ 2, 8, 12, 16, 20,24, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 14, 18,22,26:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Առյուծ

Առյուծի նշանի ներկայացուցիչները հունիսին ինենց վրա կզգան, թե ինչ է նշանակում կտրուկ շրջադարձ կյանքում։ Դրանք կարող են լինել լավ կամ վատը, բայց լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջելու։ Առյուծի դրամապանակի համար դա ավելի քան նկատելի կլինի, ուստի կարող է անհրաժեշտ լինել միացնել «խնայողության ռեժիմը»: Իհարկե, ճակատագրի նման կտրուկ շրջադարձերը կազդեն Առյուծի հուզական վիճակի և նյարդերի վրա, ուստի աստղերը խորհուրդ են տալիս շատ չնեղվել և իրադարձություններն ընդունել որպես կյանքի պահեր, որոնք պարզապես պետք է ապրել։ Համոզված եղեք, որ այս շրջանը շատ շուտով կավարտվի, ու դուք առանց մեծ կորուստների ու պատվով դուրս կգաք դրանից։

Բայց այն, ինչով Առյուծները կփայլեն հունիսին, նրանց հմայքն ու արժանապատվությունը պահելու ունակությունն է: Հակառակ սեռի ներկայացուցիչներին կգրավեք դեպի ձեզ, ուստի հունիսը կարող է լինել նոր սիրավեպերի ու ամուսնական կարգավիճակի փոփոխությունների ամիս։

• Բարենպաստ օրերը՝ 4, 10, 14, 18, 22,27
• Անբարենպաստ օրերը՝ 2,8, 12, 16, 20, 24,30:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Կույս

Հունիսին Կույսի նշանի ներկայացուցիչները պետք է զգոն լինեն՝ ձեր շրջապատում բավականաչափ մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են ձեր անհաջողություններով և ձախողումներով՝ պարզապես նախկին հաջողությունների նախանձից ելնելով: Քանի որ ամառվա համար արդեն մեծ ծրագրեր եք կազմել, դրանց մասին շատ մի խոսեք, հատկապես մրցակիցների ներկայությամբ:

Վերջին շրջանում շատ եք ջանքեր գործադրում ձեր կյանքը բարելավելու համար. որպես կանոն, նման հոգսերից արագ ես հոգնում, և հենց հունիսին է պետք հանգստի համար ժամանակ հատկացնել։ Ավելի լավ է արձակուրդն ակտիվ լինի՝ սպորտ, ճանապարհորդություն, էքսկուրսիաներ, շփում համախոհների հետ. ահա թե ինչի համար հատկապես բարենպաստ կլինի ամառային առաջին ամիսը։

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 12,16, 20, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5,10,14,18,23,28:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Կշեռք

Երբեք Կշեռքներն այսքան եռանդուն և նպատակասլաց չեն եղել: Աստղերն այս նշանի ներկայացուցիչների համար ամռան առաջին ամսին ստեղծում են բոլոր պայմանները փայլուն ավարտին հասցնելու իրենց սկսած նախագծերը, հատկապես նրանք, որոնք դեռ չեն կարողացել իրականացնել։ Միակ խորհուրդը՝ ամեն ինչ արեք աստիճանաբար, որպեսզի ավելորդ ծախսերը չխաթարեն ձեր առողջությունը։ Ընդհանրապես, հունիսը Կշեռքների համար հանգիստ ամիս կլինի, ձեր շրջապատում ժամանակ առ ժամանակ կարող են միայն կոնֆլիկտային իրավիճակներ առաջանալ, որոնց ավելի լավ է չմիջամտել։

Ես մեկ կարևոր կետ՝ հունիսին Կշեռքները հատկապես խոցելի կլինեն առողջության առումով, և դուք պետք է մեծ ուշադրություն դարձնեք դրան։ Ամենայն հավանականությամբ, բանը բժիշկներին չի հասնի, բայց աշխատանքի տեմպերը պետք է մի փոքր թուլանան, հակառակ դեպքում՝ ամսվա վերջին ուժերը կսպառվեն։

• Բարենպաստ օրերը՝ 4, 9, 13,17,21,26
• Անբարենպաստ օրերը՝ 2,7,11,15,19,24,29:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Կարիճ

Կարիճի նշանի ներկայացուցիչները հունիսին ավելի գեղեցիկ կլինեն, քան երբևէ։ Ուստի, եթե պլաններ ունեիք բարելավելու ձեր անձնական կյանքը, ժամանակն է սկսել փնտրել համապատասխան զուգընկերոջ կամ ավելի ներդաշնակ դարձնել ձեր հարաբերությունները գոյություն ունեցող զույգի հետ։ Բիզնեսում Կարիճներին նույնպես ամեն ինչ լավ կլինի. աշխատանքը եռում է, թիմը հարգում և լսում է ձեզ, իսկ իշխանությունները հաշվի են առնում ձեր գաղափարներն ու օգնում դրանք կյանքի կոչել:

Մեկ այլ կարևոր խնդիր, որը Կարիճները պետք է հունիսին դնեն իրենց առջև՝ իրենց ֆիզիկականի ամրացումն է: Ցանկացած վարժություն ձեզ օգտակար կլինի, հատկապես, եթե դրանք կանոնավոր բնույթ կրեն:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 12,16,20,25,30
• Անբարենպաստ օրերը՝ 4, 10, 14,18,23,28:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Աղեղնավոր

Այն ամենը, ինչը մինչ այս անհանգստացնում էր Աղեղնավորներին և թույլ չէր տալիս ազատ շնչել, պետք է մի կողմ դնել հունիսին, իսկ ավելի լավ՝ ամբողջովին մոռանալ. այս նշանի ներկայացուցիչների համար ամառվա առաջին ամիսը կյանքի նոր փուլի ժամանակն է։ Աստղերը ստեղծում են բոլոր պայմանները, որպեսզի կարողանաք ցույց տալ ձեր ուժեղ կողմերը թե՛ մասնագիտական ոլորտում, թե՛ անձնական հարաբերություններում։ Ազատորեն սկսեք առաջ շարժվել, և ճակատագիրը ձեզ կպարգևատրի։

Խանդավառությունը, որով լցված կլինի Աղեղնավորը հունիսին, կարող է մի շարք փոփոխություններ առաջացնել նրանց անձնական կյանքում, հատկապես, եթե զուգընկերը մինչև այս պահը լիովին բավարարված է եղել նրանց՝ որպես հետևորդի դերով: Նա հնարավորություն կունենա ձեզ ճանաչելու բոլորովին նոր անսպասելի կողմից։

• Բարենպաստ օրերը՝ 5, 9, 14,18,23,28
• Անբարենպաստ օրերը՝ 3,7,11,16,20,25,30:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Այծեղջյուր

Հունիսը հատկապես բարենպաստ կլինի Այծեղջյուրների համար՝ ամեն ինչում հաջողության հասնելու համար այս նշանի ներկայացուցիչներն ունեն և՛ ուժ, և՛ եռանդ, և՛ հստակ տեսլական, թե կյանքում ինչ հեռանկարներ են համապատասխանում իրենց։ Որպես կանոն, թռիչքի նման ժամանակահատվածներում մարդու միջավայրում կարող են հայտնվել չարակամներ և նախանձող մարդիկ, այնպես որ զգոն եղեք և թույլ մի տվեք, որ մրցակիցները ձեզ հետ գցեն նպատակից:

Բնականաբար, այս ամիս Այծեղջյուրների մասնագիտական ոլորտի վրա կենտրոնացումը կարող է լարվածություն առաջացնել ընտանեկան կյանքում. մտերիմները կարող են բողոքել ձեր կողմից ուշադրության պակասից։ Փորձեք հարթել սուր անկյունները՝ բացատրելով, որ ակտիվ գործողությունների և մեծ արդյունքների նման շրջաններ ամեն ամիս չեն տրվում, այնպես որ դուք պետք է առավելագույնս օգտագործեք այն, խնդրեք ձեր սիրելիներին ըմբռնում և աջակցություն:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 15, 19, 24, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 13, 17, 21, 27:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ. Ջրհոս

Ջրհոսի նշանի ներկայացուցիչները հունիսին հանգստանալու կարիք ունեն, ընդ որում՝ շտապ։ Տարեսկզբից այնքան բուռն ու իրադարձություններով լի կյանք եք ունեցել, որ բավականին հոգնած ու էմոցիոնալ ավերված եք։ Հունիսն ընդհանուր առմամբ բարենպաստ է Ջրհոսների համար, սակայն հենց հոգնածության ու այս ֆոնի վրա կենտրոնացվածության նվազման պատճառով է, որ հնարավոր է ինչ-որ բան չկարողանաք անել, ուստի պետք չէ հունիսի համար ծրագրել կարևոր գործեր։

Հունիսին ամեն ինչ լավ կլինի ձեր առողջության հետ կապված, այնպես որ կարող եք պլանավորել նույնիսկ ամենաէքստրեմալ հանգստի տեսակները, զբաղվել սպորտով, ավելի շատ հանդիպել ընկերների հետ, մասնակցել մշակութային միջոցառումների: Եթե դեռ չեք պլանավորել արձակուրդ հունիսի համար, ապա աշխատանքին շատ ուշադիր վերաբերվեք, որպեսզի տհաճ սխալներ թույլ չտաք։

• Բարենպաստ օրերը՝ 5, 10, 14,18,22,28
• Անբարենպաստ օրերը՝ 2,8, 12, 16,20,24,30:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ․ Ձկներ

Հունիսը Ձկների նշանի ներկայացուցիչներին զվարճանալու հնարավորություն կտա։ Նրանց համար սա շատ բարենպաստ ամիս է, որում մեկ անգամ չէ, որ հաճելիորեն կզարմանաք ու կհիանաք անսպասելի իրադարձություններով։ Քանի որ հունիսին ձեզ համար ամեն ինչ հնարավորինս հեշտ կլինի, դուք կկարողանաք ձեզ թույլ տալ հանգստանալ ու վայելել կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով։ Եթե ունեք որեւէ մեծ գաղափար՝ թե՛ մասնագիտական ոլորտում, թե՛ անձնական կյանքում, ազատորեն ստանձնեք դրա իրականացումը։

Աստղերը հիանալի հեռանկարներ են խոստանում նաև ռոմանտիկ ոլորտում. ձեզ կնկատեն, դուք դուր կգաք և հետաքրքրություն կառաջացնեք հակառակ սեռի մոտ, իսկ եթե արդեն մշտական զուգընկեր ունեք, ապա կկարողանաք զարմացնել նրան՝ բացվելով բոլորովին անսպասելի կողմից։ .

• Բարենպաստ օրերը՝ 3,7,11, 15, 19,25,29
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 13, 17, 21, 27:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 9618 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2025 թ․

01.09.2025
Աշնան առաջին ամիսը դժվար կլինի, հատկապես սիրային ոլորտում։ Եվ այդ ամենը սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք լուսնի լրիվ խավարման պատճառով։ Բացի այդ, օդային տարերքի նշանները կարող են լուրջ ֆինանսական դժվարությունների հանդիպել։ Բայց միևնույն է, աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2026 10:04
Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը գրավեց 5-րդ տեղը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով կանանց մենասահքի կարճ ծրագրում եւ նվաճեց ազատ ծրագրում հանդես գալու իրավունք։ Առաջին եռյակում են ճապոնացիներ Ամի Նակային ու Կաորի Սակամոտոն եւ ամերիկացի Ալիսա Լիուն։ Չորրորդ տեղում է ճապոնացի Մոնե Չիբան։ Պայքարը կշարունակի 24 գեղասահորդուհի։ Ազատ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 19-ին։
18-02-2026 09:10
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո զբոսանքը լավագույն միջոցն է հետճաշյա փքվածությունը նվազեցնելու համար: Չնայած տարածված այն կարծիքին, թե ուտելուց հետո պետք է հանգստանալ, գիտնականները պնդում են, որ ուտելուց անմիջապես հետո թեթև քայլքն օգտակար է և՛ մարսողության, և՛ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար:
18-02-2026 07:07
Սեչենովի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բորբոքումը նվազեցնելու և հյուսվածքների վերականգնումը արագացնելու միջոց: Հետազոտողները ցույց են տվել, որ մարդու ճարպային հյուսվածքից մեզենքիմալ ստրոմալ բջիջների (ՄՍԲ) կողմից արտազատվող կենսաբանորեն ակտիվ նյութերը կարող են իմունային բջիջները բորբոքումից «փոխել» վերականգնման ռեժիմի։
18-02-2026 06:22
Փերիս Հիլթոնը և նրա ամուսինը՝ Քարթեր Ռոյմը, նորոգել են իրենց ամուսնական երդումները։ 45-ամյա բարձրաշխարհիկ գեղեցկուհին Ինստագրամում հայտնել է, որ ամուսինը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, կրկին ամուսնության առաջարկ է արել, և հրապարակել է մի շարք ռոմանտիկ լուսանկարներ։
18-02-2026 01:20
33-ամյա Քարդի Բին հաստատել է այն լուրերը, որ բաժանվել է իր ընկերոջից՝ Ստեֆոն Դիգսից, որի հետ նա անցյալ աշնանը լույս աշխարհ բերեց իր չորրորդ երեխային: Լոս Անջելեսում վերջերս կայացած համերգի ժամանակ Քարդին դիս երգ է կատարել ռեփեր Բիայի դեմ, որը նախկինում Ինստագրամում Դիգսի մասին սուր մեկնաբանություն էր թողել: Դրանից առաջ Քարդին ուղղակիորեն դիմել է նրան. «Թույլ տվեք մի բան ասել. այն, որ ես այլևս չեմ քնում հայրիկիս հետ, չի նշանակում, որ դու կարող ես այդպես խոսել նրա մասին»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.02.2026
Դիտվել է 1026 անգամ
12.02.2026
Դիտվել է 468 անգամ
13.02.2026
Դիտվել է 443 անգամ
17.02.2026
Դիտվել է 232 անգամ
18.02.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster