Լեգենդար մոդելներ և Victoria՝s Secret-ի նախկին հրեշտակներ Հայդի Քլումը, Թայրա Բենքսը, Քենդիս Սվեյնփոլը և Ալեսանդրա Ամբրոսիոն վերամիավորվել են Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի Skims ապրանքանիշի նոր գովազդային արշավում։
Մոդելները ցուցադրել են ներքնազգեստներ Fits Everybody շարքից:
«Տարիների շարունակ ես ականատես եմ եղել, թե ինչպես Թայրան, Հայդին, Ալեսանդրան և Քենդեյսը հիմք են դրել ու դարձել նորաձևության խորհրդանիշներ, ձեռներեցներ: Եվ այս արշավում նրանց առաջին անգամ ի մի բերելը երազանք է: Այս բոլոր կանայք ռահվիրաներ են, և ես շատ ուրախ եմ, որ կարող եմ այս կերպ ընդգծել նրանց ներդրումը»,- WWD-ին ասել է Քիմ Քարդաշյանը։
Մոդելների հետ նկարահանումներին մասնակցել է նաեւ ինքը։
«Երբ Քիմ Քարդաշյանը զանգահարեց ինձ և առաջարկեց Skims-ի համար վերամիավորել և այս անհավանական կանանց հետ, դա ինձ հետաքրքրեց: Եվ ահա մենք այստեղ ենք։ Ես ներքնազգեստ չեմ ցուցադրել այն պահից սկսած, երբ դուրս եկա պոդիումից, բայց դա նման էր հեծանիվ վարելուն: Կեցվածքերը վերադարձել են ու դարձել ավելի համարձակ, քան նախկինում»,- իր հույզերով կիսվել է Թայրա Բենքսը Instagram-ում:
Սա Skims-ի և նորաձևության ոլորտի խորհրդանիշների առաջին համագործակցությունը չէ․ օրինակ, սուպերմոդել Քեյթ Մոսն անցյալ տարի դարձավ Skims-ի դեմքը: Ապրանքանիշի համար նկարահանվել են նաև Մեգան Ֆոքսը, Քորթնի Քարդաշյանը և Դեմի Մուրի դուստրը՝ Ռումեր Ուիլիսը։
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: