Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ

01.04.2022

Գարնան երկրորդ ամսին կենդանակերպի նշենների շատ ներկայացուցիչների ուշադրությունը կկենտրոնանա անձնական կյանքի ու կարիերայի հարցերի վրա։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Խոյ

Ֆինանսական հարցերում Խոյերիը գարնան երկրորդ ամսին պետք է զգույշ լինեն։ Հախուռն գնումները կարող են ճեղքվածք առաջացնել ձեր բյուջեում, այնպես որ պետք է խելամիտ լինեք ծախսերի հարցում: Աստղերը խորհուրդ են տալիս հեռու մնալ արագ փող աշխատելու առաջարկներից, դա կարող է հանգեցնել մեծ կորուստների։

Անձնական կյանքը կարող է ձեզ զարմացնել։ Հնարավոր է, որ այլ կերպ նայեք այն մարդուն, ում ընկեր եք համարում։ Ամուսնացած Խոյերը կենցաղային հիմքի վրա կարող են խնդիրների առաջ կանգնել, որոնք կոնֆլիկտներ կառաջացնեն։ Տնային գործերը կիսելը տարաձայնություններից խուսափելու լավագույն միջոցն է:

Առողջության առումով պետք է մեծ ուշադրություն դարձնել երիկամներին։ Ապրիլի անկայուն եղանակը կարող է հանգեցնել հիպոթերմիայի, այնպես որ հետևեք եղանակին և հագնվեք համապատասխան կերպով:

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 8, 11, 13, 17, 19, 22
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 20, 26:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Ցուլ

Ամսվա առաջին կեսին Ցուլերին անհրաժեշտ է ճիշտ պլանավորել բյուջեն ու միացնել խնայողության ռեժիմը։ Սա կօգնի ձեզ խուսափել անսպասելի ծախսերից։ Հնարավոր է բարդ ընտրության իրավիճակ՝ կորցնել պարտքով տրված գումարը կամ բաժանվել սիրելի մարդուց։

Անձնական կյանքում կարող են փոփոխություններ լինել։ Ցուլերը կլինեն հանրաճանաչության գագաթնակետում, բնական հմայքը կհեշտացնի ընդհանուր լեզու գտնելը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Իսկ ամուսնացածները պետք է ավելի զգույշ լինեն սիրախաղերի հետ, ձեր երկրորդ կեսը կարող է խանդի զգացում ունենալ: Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր սիրելիի հետ։

Ցուլերն այս ամիս առողջությունից չեն բողոքի։ Բավական ուժ և եռանդ կունենաք՝ ցանկացած դժվարություն հաղթահարելու համար։ Հնարավոր են խնդիրներ մաշկի և հոգեկան կայունության հետ կապված։

• Բարենպաստ օրերը՝ 3, 6, 7, 11, 13, 16, 20, 24
• Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 19, 25, 28:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Երկվորյակ

Այս ամիս Երկվորյակներին անհրաժեշտ է մարել պարտքերը։ Պետք է որոշակի գումար առանձնացնել և չծախսել, անկախ նրանից, թե ինչ գայթակղություններ են սպասվում ձեզ։

Այս ամիս միայնակ Երկվորյակները կարող են ցանկություն ունենալ վերադառնալու իրենց նախկին հարաբերություններին: Սակայն նման փորձը ոչ մի լավ բանով չի ավարտվի, այն միայն ավելի մեծ հիասթափություն ու դժգոհություն կբերի։ Ամուսնացածների կյանքում ներդաշնակություն կլինի, եթե հաջողվի լուծել կենցաղային բոլոր հարցերը։

Այս ամիս պետք է զբաղվել առողջության ամրապնդմամբ: Մարզասրահի կամ լողավազանի բաժանորդագրությունը կօգնի ամրապնդել մարմնի պաշտպանունակթյունը: Պետք է զգուշանալ կենցաղային վնասվածքներից, հատկապես սուր դանակներից։

• Բարենպաստ օրերը՝ 4, 5, 7, 9, 14, 18, 25, 26
• Անբարենպաստ օրերը՝ 1, 6, 12, 16, 22, 28:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Խեցգետին

Ապրիլին Խեցգետինները չեն կարողանա հանգստանալ։ Այս նշանի ներկայացուցիչները ստիպված կլինեն շատ աշխատել՝ առավելագույն արդյունքի հասնելու և արևի տակ տեղ ապահովելու համար։ Չեն բացառվում ֆինանսական կորուստները, կոնֆլիկտները աշխատակիցների ու վերադասի հետ։

Սիրային հարցերում Խեցգետինների բախտը կարող է բերել։ Բոլոր հնարավորությունները կան հանդիպելու մի մարդու, ով կկիսի ձեր հայացքները կյանքի վերաբերյալ և կդառնա հոգու ընկեր: Դուք կկարողանաք իրացնել ձեր ստեղծագործական ներուժը, ձեր զուգընկերը կհոգա առօրյա խնդիրները։

Ապրիլին Խեցգետինները չպետք է անտեսեն բացօթյա զբոսանքները։ Սա կօգնի ամրացնել մարմինը և ձգել կազմվածքը:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 11,16, 19, 21, 24, 25
• Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 13, 17, 22, 23, 28:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Առյուծ

Առյուծներն ապրիլին պետք է պատրաստվեն այն փաստին, որ տարվա տերը՝ Սև ջրային վագրը, կսովորեցնի մի քանի կարևոր դասեր, որոնք կօգնեն խաղաղեցնել նշանի հաստատակամ էությունը: Առյուծները չպետք է կատարեն իրենց ցանկությունները, անկախ նրանից, թե որքան մեծ են գայթակղությունները: Պետք է հեռու մնալ մոլախաղերից, բախտը ձեր կողքին չի լինի, և այն սպառնում է մեծ կորուստներով։

Իրենց անձնական կյանքում Առյուծները պետք է օգտվեն պահից: Աստղերը ձեզ հնարավորություն են տալիս հանդիպել մի մարդու, ում հետ ճակատագիրը կկապի ձեզ։ Այս ամուսնությունը լցված կլինի ներդաշնակությամբ և փոխըմբռնմամբ։ Ամուսնացած Առյուծները պետք է լսեն իրենց հոգու ընկերոջ խորհուրդները:

Այս ամիսն Առյուծներին առողջական առումով կուրախացնի։ Սակայն հիվանդությունների զարգացումը չխթանելու համար անհրաժեշտ է հրաժարվել կաթնամթերքից։

• Բարենպաստ օրերը՝ 3, 4, 12, 13, 18, 26, 27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 15, 25, 29:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Կույս

Պրոֆեսիոնալ ոլորտում Կույսերը կարող են կարիերայի առաջընթաց ունենալ։ Ծրագրի հաջող ավարտը կնկատվի ղեկավարության կողմից և կգնահատվի ըստ արժանիքների։ Եթե մտածում եք աշխատանքը փոխելու մասին, ապա այժմ լավագույն ժամանակն է ինքնակենսագրականներ ուղարկելու և հարցազրույցների գնալու համար:

Ամուսնացած Կույսերը պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն զուգընկերոջ հետ, դա կօգնի ամրապնդել միությունը և խուսափել երկրորդ կեսի խանդի հարձակումներից: Նշանի ազատ ներկայացուցիչները լուրջ բանի վրա հույս չպետք է դնեն, ծանոթությունները երկար շարունակություն չեն ունենա։

Այս ամիս Կույսերին անհրաժեշտ է պահպանել աշխատանքային-կյանքի հավասարակշռությունը՝ խուսափելու համար նյարդային լարվածությունից և հոգնածությունից: Անքնություն և սթրես կարող են առաջանալ, եթե ուշադրություն չդարձնեք պատշաճ հանգստին:

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 15, 20, 26, 28
• Անբարենպաստ օրերը՝ 10, 17, 22, 27:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Կշեռք

Կշեռքները ստիպված կլինեն թևերը ծալել և լավ աշխատանք կատարել։ Դափնիների վրա հանգստանալու ժամանակը չէ։ Քրտնաջան աշխատանքը կօգնի հասնել ձեր նպատակներին և գլուխ հանել ծրագրած բոլոր գործերից։ Կունենաք բավականաչափ էներգիա, որը կօգնի ձեզ գլուխ հանել նույնիսկ ամենադժվար գործերից։ Կարևորը շատ բան ձեր ուսերին չվերցնելն է։ Ծանրաբեռնվածությունն ու հոգնածությունը երբեք ոչ ոքի լավ չեն բերել:

Ամուսնացած Կշեռքները կարող են տարաձայնություններ ունենալ իրենց երկրորդ կեսի հետ՝ երեխաներին մեծացնելու և տնային գործերը բաշխելու հիման վրա: Նշանի ազատ ներկայացուցիչներն ունեն բոլոր հնարավորությունները հարաբերություններ սկսելու, որոնք դեռ երկար կհիշվեն։ Այնուամենայնիվ, պետք չէ հույս դնել ինչ-որ լուրջ բանի վրա։

Առողջական էական խնդիրներ չեն սպասվում՝ մրսածության հավանականությունը փոքր է։ Եթե հիվանդությունը ներառված չէ ձեր ծրագրերում, հոգ տարեք կանխարգելման մասին։

• Բարենպաստ օրերը՝ 3, 4, 9, 16, 17, 22, 30
• Անբարենպաստ օրերը՝ 2, 5, 13, 20, 24, 29:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Կարիճ

Ապրիլին Կարիճները պետք է ավելի շատ վստահեն իրենց ինտուիցիային։ Ձեր կանխազգացումները չեն խաբվի։ Զգուշացեք կասկածելի իրադարձություններից, դուք վտանգված եք դառնալ խարդախ սխեմաների զոհ: Սա հատկապես վերաբերում է առցանց գնումներին: Հատուկ ծախսեր չեն սպասվում, սակայն գնումներին պետք է ռացիոնալ վերաբերվել։ Շռայլումները կարող են խաթարել ֆինանսական վիճակը։

Անձնական կյանքում Կարիճներին անհրաժեշտ է նախաձեռնություն և վճռականություն ցուցաբերել: Սա կօգնի ավելի մոտենալ ձեր ոգեշնչման աղբյուրին: Ընտանեկան կյանքին ռոմանիտիկա հաղորդելը չի խանգարի։ Դա կօգնի ներդաշնակություն բերել ձեր անձնական կյանքում։

Ապրիլին կարիճները պետք է զգուշանան մրսածությունից: Չի կարելի անզգույշ քայլել առանց գլխարկի կամ կրել եղանակին ոչ հարիր հագուստ՝ ապրիլը փոփոխական է։ Մեծ է հավանականությունը, որ երկարատև մրսածություն ձեռք կբերեք:

• Բարենպաստ օրերը՝ 2, 5, 6, 10, 11, 18, 20, 24, 25
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 15, 16, 22, 28:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Աղեղնավոր

Այս ամիս Աղեղնավորները պետք է դանդաղեցնեն իրենց տեմպը և վերանայեն անցյալի ձեռքբերումները: Եվ անպայման դրանք փոխկապակցեք ծախսված ջանքերի հետ: Երևի չարժեին։ Եթե հնարավորություն կա՝ արձակուրդ գնացեք, եթե ոչ, պետք չէ նախաձեռնող լինել։ Աստղերը Աղեղնավորին զգուշացնում են պարտք չտալ նույնիսկ ամենամոտ մարդկանց, այն հետ ստանալու հավանականությունը փոքր է։

Կրակի տարերքի նշանի միայնակ ներկայացուցիչները կընտրեն սպասելու մարտավարությունը։ Նրանք կսպասեն, որ մյուս կողմը նախաձեռնող լինի։ Այնուամենայնիվ, այս պահվածքը կարող է չբերել ցանկալի արդյունքի: Ամուսնացածներն իրենց անձնական կյանքում կունենան ներդաշնակություն և փոխըմբռնում։ Միայն եթե մանրուքների համար մի կառչեք զուգընկերոջից։

Ապրիլին Աղեղնավորների մոտ մեծ է վնասվածք ստանալու վտանգը: Սա հատկապես վերաբերում է վարորդներին: Ճանապարհներին չափազանց զգույշ եղեք։

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 12, 16, 18, 20, 27
• Անբարենպաստ օրերը՝ 3, 14, 22, 24:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Այծեղջյուր

Այս ամիս մեծ հաջողությունների կարող են հասնել նշանի այն ներկայացուցիչները, որոնց գործունեությունը կապված է ազատ աշխատակագրաֆիկի հետ։ Կատարված աշխատանքի դիմաց կարող եք ստանալ զգալի կանխիկ եկամուտ։ Այնուամենայնիվ, հարկ է այս գումարը ռացիոնալ կառավարել՝ չարժե այն ծախսել զվարճանքի վրա: Անվտանգության բարձիկը բոլորովին չի վնասվի։

Ազատ Այծեղջյուրները չպետք է շտապեն հարաբերությունների մեջ մտնել։ Լավ չի ավարտվի: Ավելի լավ է այս ժամանակը տրամադրել ինքնազարգացմանը։ Հարաբերությունների մեջ գտնվողների համար եկել է ավելի լուրջ քայլ անելու պահը։ Հնարավոր է ամուսնության առաջարկը մոտ է։

Այծեղջյուրների ուշադրության կենտրոնում նյարդային համակարգի առողջությունն է։ Մերսումը կամ լողավազանի բաժանորդագրությունը կօգնի վերականգնել մտքի խաղաղությունը:

• Բարենպաստ օրերը՝ 1, 3, 6, 7, 12, 15, 20, 25, 28
• Անբարենպաստ օրերը՝ 4, 13, 18, 19, 22, 30:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ. Ջրհոս

Ապրիլին Ջրհոսները կարող են հույս դնել դրամական ամուր մուտքերի և գործնական հարաբերությունների ամրապնդման վրա: Գործուղումները հավանական են, ուստի արժե պատրաստվել տեղափոխվելու։
Գործուղումներից մեկում նշանի ազատ ներկայացուցիչները կարող են հանդիպել կյանքի նկատմամբ նմանատիպ հայացքներ ունեցող անձի հետ։ Հնարավոր է, որ ուժեղ սիրավեպ սկսվի։ Իսկ նշանի ամուսնացած ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում գոնե երբեմն հիշեցնել իրենց շահերը հանուն զուգընկերոջ ցանկությունների զոհաբերելու անհրաժեշտության մասին:

Առողջական առումով աստղագուշակները զգուշացնում են վնասվածքների հավանականության մասին։ Սա հատկապես վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, որոնց կյանքը ինչ-որ կերպ կապված է պրոֆեսիոնալ սպորտի հետ։

• Բարենպաստ օրերը՝ 3, 4, 9, 13, 15, 18, 22, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 16, 17, 25, 28:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ․ Ձկներ

Ձկները ստիպված կլինեն համբերել՝ ոչ լավագույն ամիսն է։ Հնարավոր է, որ ստիպված լինեք միացնել խնայողության խիստ ռեժիմ։ Հավանական են չպլանավորված ծախսեր։ Մի տրվեք հուսահատությանը, դա կարող է փոխել տարվա տիրոջ՝ Սև ջրային վագրի տրամադրվածությունը: Մասնագիտական գործունեության մեջ դուք չպետք է նախաձեռնող լինեք, ռիսկի եք դիմում արժանանալու վերադասների քննադատությանը:

Ձկների անձնական կյանքում լիակատար ներդաշնակություն ու փոխըմբռնում կտիրի։ Ձեր երկրորդ կեսը կդառնա հուսալի հենարան, իսկ սիրելիի խորհուրդները կօգնեն ձեզ հաղթահարել դժվար պահերը: Նշանի միայնակ ներկայացուցիչները վերջապես ռիսկի կդիմեն առաջին քայլն անելու և բացահայտորեն կհայտարարեն իրենց զգացմունքների մասին։ Սա կարող է հանգեցնել գլխապտույտ սիրավեպի զարգացման։

Ապրիլին Ձկներն առողջությունից չեն բողոքի։ Սակայն խնդիրներ չառաջացնելու համար անհրաժեշտ է չափավորել ալկոհոլի օգտագործումը։ Կամ ընդհանրապես հրաժարվել դրանից:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 12, 15, 16, 19, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 4, 9, 13, 17, 22, 23, 25:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7310 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2025 10:43
85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40
50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33
Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17
NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29
Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 854 անգամ
01.07.2025
Դիտվել է 828 անգամ
27.06.2025
Դիտվել է 469 անգամ
02.07.2025
Դիտվել է 282 անգամ
03.07.2025
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster