Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 14-20-ը 2022 թ

14.03.2022

Մարտի 18-ին լիալուսին է։ Այդ օրը կթվա, թե աշխարհը խելագարվել է։ Փորձեք պահպանել ողջախոհությունը և չտրվել սադրանքների։

Մարտի 14-17-ը աճող լուսին է: Կարևոր որոշում է կայացվելու և՛ ձեր, և՛ ձեր հարազատների հետ կապված։ Ոսկե միջինը գտնելը հեշտ չի լինի, բայց պետք է փորձել։

Մարտի 19-ին և 20-ին նվազող լուսին է: Ամսի 19-ից հետո կարգավորեք ձեր բոլոր գործերը և հանգիստ խղճով կարող եք արձակուրդ գնալ։ Կամ էլ՝ ժամանակ տրամադրեք ինքնակատարելագործման, ընկերների հետ շփվելու, թատրոն և կինո գնալու համար: Շաբաթվա վերջում հարազատները կրկին ձեր խնամքի կարիքը կունենան։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Խոյ

Մոլորակների դիրքն այս պահին խոսում է ընթացող մեծ թվով իրադարձությունների մասին, որոնք հավանական թվացող են, բայց չեն տեղավորվում ընդունված շրջանակների մեջ։ Սպասեք, որ հեքիաթը սկսվի: Պարտադիր չէ, որ դա տեղի ունենա այս յոթ օրվա ընթացքում, բայց ձեր անձի փոփոխության սկիզբն այս տարի է և հնարավոր է՝ այս շաբաթ: Ձեզ համար սա «երկատված անհատականության», հետագա ուղու ընտրության, կյանքը փոխելու որոշում կայացնելու ամիս է. դուք կկանգնեք ճանապարհի խաչմերուկին և կմտածեք, թե ինչ սցենարով շարունակեք ապրել: Իհարկե, ամեն ինչ կախված է անհատական հորոսկոպում մոլորակների գտնվելու դիրքից, բայց աստղերն այժմ ձեր նշանին հուշում են, որ ինքներդ ինչ-որ բան պետք է փոխեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Ցուլ

Զգույշ եղեք անձնական գործերում և սիրո մեջ։ Սսս․․․ Հիմա ոչ մեկին մի վստահեք ձեր գաղտնիքները, հատկապես՝ մտերիմ ընկերներին: Նրանք կահազանգեն «ողջ աշխարհին», և անհարմար իրավիճակները ձեզ համար երաշխավորված են: Հընթացս սնվելն այս շրջանում խստիվ արգելված է: Ցանկալի է չընդունել «ուսանողական սնունդ» և չսնվել «սրճարաններում» ու ճաշարաններում, այլ ուտել միայն տնական կամ շատ լավ խոհարարի պատրաստած սնունդ, հակառակ դեպքում կարող է լրջորեն տուժել ստամոքս-աղիքային տրակտը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Երկվորյակ

Մի մոռացեք ձեր երկրորդ կեսին ձեզ հետ տանել այս շաբաթվա բոլոր միջոցառումներին (նույնիսկ աշխատանքի կամ խանութում)․ հենց նա է տպավորություն թողնելու և ձեզ հոգեբանական առավելություններ տալու:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Խեցգետին

Խեցգետիններն այժմ լի են գաղափարներով, իսկ ընթացող իրադարձությունների ընկալման ուժի առումով նրանք նման են տիեզերանավի՝ անհրաժեշտ է այդպիսի մարդկանց տիեզերք ուղարկել: Ձեզ համար սա պարտականությունների շաբաթ է, որը դուք առանձնահատուկ հաճույքով կկատարեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Առյուծ

Սիրո, փողի, սոցիալականության, գայթակղության, ձևի մեջ դուք այժմ անհավանական բարձունքների կհասնեք։ Միայն հեռու ու երկար թաքցրեք ձեր ատամները, իսկ ձեր զայրույթը վերածեք արտասովոր թեթևության։ Այս ընթացքում Առյուծները «ճախրում են», սիրում և չեն ցանկանում ատել ու վրեժխնդիր լինել, ինչն արդեն մեծ ձեռքբերում է: Նրանց զգայականությունը մեծանում է հատկապես ճանապարհին։ Եթե այս շրջանում ճամփորդություն լինի, ապա կարող եք հեշտությամբ սկսել «սիրավեպ շարունակությամբ», կամ առանց ... դա ձեզնից է կախված։ Այս շաբաթ կդրսևորեք նաև սեփականատիրական զգացումներ՝ կցանկանաք տնօրինել ոչ միայն ձեր զգեստապահարանը, այլև ուրիշների ճակատագրերը։ Մոլորակների ներկա դասավորության պայմաններում Առյուծներն անհրաժեշտության դեպքում կկարողանան շատ արագ մեկնարկել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Կույս

Այս շաբաթվա համար առավել համապատասխան են այնպիսի հասկացություններն, ինչպիսիք են վեճը, քննարկումը, բանավեճը, ընդդիմախոսությունը: Իսկ թե որքան դրական կամ բացասական կլինեն դրանք ձեզ համար, կախված է հորոսկոպում մոլորակների անհատական դիրքից: Այժմ ամեն ինչ հնարավոր է՝ զվարթ շրջապատում անկաշկանդ զրույցներից՝ մինչև դատարան փաստաթղթեր ներկայացնելը: Ամեն դեպքում, դուք կպաշտպանեք ձեր սեփական կարծիքը, կպայքարեք հակառակորդների դեմ՝ որքան էլ դա թեթև կամ ծանր լինի: Հնարավոր է ռադիկուլիտի սրացում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Կշեռք

Սպասվում են անհաջողություններ կարիերայում։ Զգույշ եղեք՝ այս ժամանակահատվածը ձեզ համար կապված է հոգեբանական խնդիրների հետ, հնարավոր է ընկճված, դեպրեսիվ վիճակ։ Դուք կարող եք զայրանալ ընտանիքի անդամների վրա, հավանական են վիճաբանություններ, շփոթություն, ընդհարումներ մանրուքների շուրջ: Աղային լոգանքները և մերսումը կուժեղացնեն ձեր առողջությունը, պետք է ընդունեք վիտամին «C» և իմունային համակարգն ամրացնող դեղամիջոցներ: Այս պահին ձեզ խորհուրդ է տրվում հեռու մնալ ընտանեկան խնդիրներից, երեկոներն անցկացնել ակումբներում կամ ամենամտերիմ ընկերների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Կարիճ

Ձեզ համար սա ագրեսիվ բնազդների, ներուժի ցուցադրման ժամանակ է։ Այս շրջանում ձեզ ոչինչ չի հագեցնի՝ էլի, էլի, էլի․․․ Սեքսը քիչ է, պետք է փող ճարել, հարկավոր է նամակներին պատասխանել, գնել նույն պայուսակից, որը տեսել եք ընկերուհու ձեռքին, անընդհատ ուտել եք ուզում՝ օր ու գիշեր. բրդուջներն իրար հերթ չեն տալիս: Այս շաբաթ դուք անընդհատ երկխոսության մեջ կլինեք ինքներդ ձեզ հետ և կցանկանաք գնալ այնտեղ, չգիտես ուր, գտնել այն, չգիտես ինչը, հասել դրան, չգիտես ինչին: Ձեր ճանապարհին սրբելով բոլորին՝ դուք կձգտեք աստղեր իջեցնել երկնքից: Շրջապատում գտնվող ամեն ինչ շատ պարզունակ է... Հիմա ձեզ արտասովոր մի բան է պետք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Աղեղնավոր

Այս շրջանում մոլորակների դիրքը նպաստավոր է իմաստնություն ձեռք բերելու համար. դուք կկարողանաք ինչ-որ «ավելի բարձր» տեսանկյունից նայել այն գաղափարներին, որոնք երկար ժամանակ եղել են ձեր իդեալները, այն ուսմունքներին, որոնց հավատարիմ եք մնացել։ Մենք չենք խոսում ուղեցույցների, սկզբունքների կամ գաղափարախոսության ամբողջական փոփոխության մասին. դուք պարզապես ձեռք եք բերում կյանքի փորձ, դառնում ավելի խելացի և իմաստուն, սկսում այլ կերպ գնահատել իրերը, առարկաները, ուսմունքները: Դուք ձգտում եք տարբեր տեսակետների սինթեզի, ձեռքբերումների ու հիմնավորման։ Այս տարանցումը նշանի շատ ներկայացուցիչներին հնարավորություն կտա հաճախակի արտասահման մեկնել՝ կապված կրթության կամ փորձառության հետ, և նույնիսկ՝ երկքաղաքացիության ձեռք բերել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Այծեղջյուր

Դուք ստիպված կլինեք դադար տալ և ուղղել հին սխալները, որոնք թույլ եք տվել դուք կամ այլ մարդիկ: Բացի այդ, շաբաթվա կեսից կգա հանգստի ժամանակը, երբ աշխատանքը լավ չի ընթանա, խնդիրներ ու թյուրիմացություններ կառաջանան գործընկերների հետ։ Այժմ պետք է հոգ տանեք ձեր սեփական մարմնի մասին, դիետա պահեք, վերահսկեք ձեր ֆիզիկական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը. Ջրհոս

Դուք շատ տպավորիչ կլինեք, հնարավոր է, ստիպված լինեք ինչ-որ արտասովոր բաներ անել, լուծել անսովոր խնդիրներ։ Շաբաթվա վերջում կարող եք թեթև թուլություն զգալ։ Նշանի որոշ ներկայացուցիչների համար գալիս է իրենք իրենց ճանաչելու հատուկ շրջան, երբ շրջապատող իրականությունը կընկալեք սեփական զգացմունքների տեսանկյունից։ Դուք այժմ սովորականից ավելի զգայուն և խոցելի եք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 14-20-ը․ Ձկներ

Սա այն ժամանակն է, երբ պետք է խորամուխ լինել ինչ-որ բանի մեջ և «ներփակվել», «հասարակությանից մենակ մնալ», ձեզ «չհասկացված» զգալ կամ, ընդհակառակը, գիտակցաբար խուսափել աղմկոտ երեկույթներից ու մարդկանց մեծ ամբոխից։ Ձեզ ներդաշնակ կզգաք միայն մտերիմ մարդկանց նեղ շրջանակում։ «Քիչ մարդ՝ ավելի շատ թթվածին»։ Մոլորակների ներկա դասավորության պայմաններում հնարավոր են ամուսնալուծություն կամ թյուրիմացություններ զուգընկերոջ հետ: Ընթացիկ շրջանի խնդիրն այն չէ, որ ձեզ միայնակ կզգաք, այլ այն, որ ինքներդ եք գիտակցաբար ձգտում միայնության և «մեկուսացման», հասարակությունից ու քաղաքակրթությունից կտրվածության:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7166 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 801 անգամ
05.08.2026
Դիտվել է 496 անգամ
06.08.2026
Դիտվել է 392 անգամ
07.08.2026
Դիտվել է 359 անգամ
08.08.2026
Դիտվել է 326 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster