Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 7-13-ը 2022 թ

07.03.2022

Մարտի 7-13-ն աճող լուսին է: Շաբաթվա սկզբին տեխնիկան կփչանա։ Կենդանակերպի շատ նշաններ կարող են հայտնվել ուշադրության կենտրոնում, ինչը, իհարկե, հաճելի է, բայց որոշակի պարտավորություններ է պարտադրում։ Սպասելիքներն արդարացնելու համար խորհուրդ է տրվում ուժերը հավաքել ու ինչ էլ որ լինի, պատահականության վրա հույս չդնել։ Շաբաթվա երկրորդ կեսը խոստանում է շահավետ պայմանագրեր (այդ թվում՝ արտասահմանյան գործընկերների հետ), ռոմանտիկ ժամադրություններ, հետաքրքիր ճամփորդություններ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Խոյ

2022 թվականին Խոյերն ապրում են իրենց կարողությունների սահմաններում, սակայն դա միշտ չէ, որ պտուղ է տալիս, երբեմն թվում է, թե ամեն ինչ անդունդն է գլորվում, շատ ջանք է ծախսվել, և արդյունքը զրո է։ Բայց հիմա երջանկության դարպասները բաց են ձեզ համար, դուք կարող եք ապահով կերպով ընկղմվել արկածների մեջ, իրականացնել նոր նախաձեռնություններ, համարձակ գաղափարներ, որոնք միայն առաջին հայացքից են անիրատեսական թվում: Փորձեք այս շաբաթ անել մի բան, որը նախկինում երբեք չեք փորձել և նույնիսկ վախեցել եք․ հաղթահարեք անհայտի հանդեպ ձեր վախը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Ցուլ

Ձեզ համար սա միստիկ շաբաթ է, հնարավոր է կապ ինչ-որ գաղտնի բաների հետ։ Այս ժամանակահատվածում դուք կարող եք և՛ հանդիպել, և՛ կորցնել ձեր սիրո իդեալին: Իրադարձությունները կզարգանան թյուրիմացությունների ու ձեր ինտուիցիայի ազդեցության տակ։ Չորեքշաբթի օրը հնարավոր են կարևոր հեռախոսազրույցներ։ Այժմ ձեր մեջ կբացահայտեք այնպիսի որակներ, որոնց մասին նախկինում չէիք էլ կասկածում կամ խնամքով «թաքցնում» էիք։ Այս պահին վրեժխնդիր լինելն ու անօրինական գործողություններ կատարելը վտանգավոր է։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Երկվորյակ

Պետք է կրկին ձեր դրամապանակը պաշտպանեք անսպասելի ծախսերից․ սպասվում են մեծ վճարումներ, և ոչ միայն այս շաբաթ։ Հնարավոր է վերսկսվի խրախճանքի և այն միջոցները վատնելու ձեր կիրքը, որոնք այդքան խնամքով կոպեկ-կոպեկ հավաքել եք: Այժմ սկսվում է այն շրջանը, երբ հանգիստ և խելամիտ Երկվորյակները դադարում են իրենց նմանվել, նրանց հարկավոր է հանգստանալ և նորից զգալ կյանքի համը։ Դուք այժմ նման եք սեղմված զսպանակի. հարկավոր է մի փոքր թուլացնել մեխանիզմը, ազատություն տալ զգացմունքներին և շարունակել ապրել ազատ, բայց նույնքան անզիջում զգալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Խեցգետին

Ժամանակն է, որ զբաղվեք ձեր կազմվածքով: «90-60-90» պարամետրերն այժմ պետք է դառնան, եթե ոչ ձեր «առօրյա խոսակցության թեման» և ձեր մղձավանջը, ապա գոնե մի նշաձող, որը, իսկապես, կարող եք նկատի ունենալ՝ առանց աթլետիկայի չեմպիոն դառնալու: Անցեք հոտուկ սնուվելու մեթոդի, բուսական սննդի (նիհարելու ժամանակակից սխետաները չեն աշխատի): Մոլորակները հուշում են մարզահագուստի ձեռքբերում: Գնե՛ք այն (մարզահագուստ) և առավոտները շտապեք վազքի՝ մաքուր օդ, բարձր տրամադրություն, հովանցիկ քամի և պակասող կիլոգրամներ: Այս շրջանում հոգ տարեք ձեր առողջության մասին, բայց ամեն ինչ պետք է լինի պարզ և հեշտ, առանց հաբերի, դիետաների և գլխացավերի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Առյուծ

Դուք այժմ գտնվում եք ձեր էներգետիկ կարողությունների, հոգևոր հարմարավետության, հանգստի, ոգեշնչման գագաթնակետին: Հարմար շաբաթ է անձնական կյանքի, բիզնեսով զբաղվելու համար։ Այս շրջանն ամենաբարենպաստն է ձեր նշանի համար, ամեն գնով կհասնեք ձեր նպատակին։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Կույս

Այս շաբաթ դուք կնայեք, կհավաքեք ու կգնեք «ամեն ինչ միանգամից»՝ առաջնորդվելով «միշտ ժամանակ ունեմ դեն նետելու» սկզբունքով։ «Երկուշաբթի ծանր օր է» ասացվածքը ձեր մասին չէ: Հենց երկուշաբթի օրն է, որ կներդնեք ողջ եռանդն ու կբավարարվեք թե՛ ինքներդ ձեզնից, թե՛ արդյունքից, սակայն, երեքշաբթի դուք կզգաք ծուլության անդիմադրելի զգացողություն և «կհրաժարվեք» աշխատանքից։ Չորեքշաբթի գլխացավ և սուր տհաճություն կզգաք, ինչպես նաև կխուսափեք ձեր պարտականություններից, իսկ հինգշաբթի կհասկանաք, որ դեռ պետք է ինչ-որ բան անեք։ Ուրբաթ օրը դուք կպատրաստվեք հանգստյան օրերին. և այսպես կանցնի ամբողջ շաբաթը՝ մտահոգություններով լի։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Կշեռք

Կշեռքների բախտը չի բերի կարիերայում։ Այժմ կարող եք մեծ սխալ թույլ տալ, որն այս շաբաթվա ընթացքում կհանգեցնի խնդիրների։ Ուստի եղեք ուշադիր և զգույշ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Կարիճ

«Պահպանե՛ք ձեր ապրանքանիշը»։ Նշանի ստեղծագործող ներկայացուցիչները հաջողակ կլինեն, այն էլ՝ չափազանց շատ։ Ձեզ կուղեկցեն ոգեշնչումը, սիրային կապը, հաջողությունն ու ժողովրդականությունը։ Սա ամսվա լավագույն շաբաթն է երեխաներին Քեմբրիջ ուղարկելու կամ բարձրակարգ դասատուներ վարձելու համար. դուք անպայման պետք է «աճող սերնդին ճիշտ ուղու վրա դնեք»: Նշանի չափահաս ներկայացուցիչները կզգան խոսքի և գործի տարբերությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Աղեղնավոր

Չխոսելով պայմանավորված ամուսնությունների մասին, կան բոլորովին տարբեր տեսակի ընտանեկան միություններ, օրինակ՝ միություն, որը հիմնված է անվիճելի հեղինակության վրա. երբ մասնակիցներից մեկը ընտանիքի անսասան գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ երկրորդը՝ սիրո բանակի զինվորը։ Լինում են նաև երկու սիրահարների միություն, կան նաև հավասար ամուսնություններ։ Որոշ դաշինքներ ժամանակի ընթացքում փոխվում են, մյուսները մնում են նույնը: Այս շաբաթ դուք հնարավորություն ունեք փոխելու գերիշխող ընտանեկան կարծրատիպերը և վերածվելու երկու ընկերների՝ սա հավասարազոր խորհրդակցական միություն է, երբ երկուսն էլ լավ է միասին լինել, նրանք պարզապես խոսելու և բամբասելու բան ունեն: Նման ամուսնություններում սեքսի և երեխաների ծնվելու դերը հետին պլան է մղվում, և առաջին պլան են մղվում շփումներն ու համատեղ ճամփորդությունները։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրները վայրկենական հաջողության «մասնագետներ» են։ Դուք ինտուիտիվ կերպով զգում եք ժամանակը և գիտեք, թե ինչպես արագ արձագանքել փոփոխվող իրավիճակներին: Բայց մոլորակների այս դիրքը կարող է ձեր մեջ բացել հեռատես ստրատեգի ու մարտավարի տաղանդը։ Այս շաբաթ ձեզ խորհուրդ է տրվում կանգ առնել և մտածել ապագայի մասին, կողմնորոշվել ոչ միայն ընթացիկ շաբաթվա, այլև ապագա անելիքների առումով։ Այս շրջանը հատկապես ձեռնտու է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր զբաղվում են ապահովագրական բիզնեսով. մնացած բոլորն այժմ կարող են փոխել իրենց ապահովագրական ընկերությունը կամ, օրինակ, ձևակերպել ժառանգության իրավունքը: Շատ Այծեղջյուրներ ներկայումս իրենց կյանքում մեծ փոփոխությունների շեմին են կանգնած: Նրանք հիմա պարզապես պարտավոր են ապագայի պլաններ կազմել, քանի որ նրանց համար գալիս է «ոսկե ձկնիկի» ժամանակը. այն, ինչ ցանկանում եք, կիրականանա, բայց ոչ մեկ գիշերվա ընթացքում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը. Ջրհոս

Զգույշ եղեք անձնական գործերում և սիրո մեջ։ Այս ժամանակահատվածում դուք պետք է նպատակաուղղված զբաղվեք անձնական կյանքով։ Կարող եք մտածել առկա հարաբերությունների լրջության ու նպատակահարմարության, դրանց զարգացման հեռանկարների մասին։ Այս շրջանում դուք սկսում եք ապրել ոչ թե ակնթարթային ցանկություններով, այլ ապագայով՝ դառնալով ավելի իմաստուն, շրջահայաց ու խելացի։ Լուրջ հայացքներն ու մտադրություններն այժմ պետք է լինեն սեռերի փոխադարձ շփման հիմքում. եթե զուգընկերոջ աչքերում «սեր» չտեսնեք, ապա աստղերը կարող են արմատապես փոխել ձեր հարաբերությունները:

Մոլորակների դիրքն այս շաբաթ չի ողջունում արկածախնդրությունը և ռիսկը, ուստի պետք է զգույշ լինել ամեն ինչում՝ զվարճությունների, շահարկումների և ֆինանսական այլ արկածների հետ կապված ամեն ինչի հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 7-13-ը․ Ձկներ

Սկսեք արարել ու ստեղծել: Այս ժամանակահատվածն, իհարկե, լավագույնն է ստեղծագործության մեջ ինքնաիրացման համար. դուք դառնում եք ավելի եսակենտրոն, ձեր անձից այն կողմ ոչինչ չեք տեսնում, բայց դա չի խանգարում, որ ստեղծագործեք: Այժմ ստեղծագործական տրամադրությունն է տիրում, իսկ հանգստյան օրերին կզգաք գրավչության անհագ զգացում։ Ի՞նչ արած, գարուն է եկել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7047 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 803 անգամ
05.08.2026
Դիտվել է 498 անգամ
06.08.2026
Դիտվել է 393 անգամ
07.08.2026
Դիտվել է 359 անգամ
08.08.2026
Դիտվել է 327 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster