Elie Saab-ի նորաձևության ստեղծագործությունն ամբողջովին մերկ մարմնի պատրանք է ստեղծում։
Ջենիֆեր Լոպեսը հիանալի «հիբրիդ» ստեղծագործական նախագիծ է ստեղծել՝ համատեղելով իր երկու մեծ կրքերը՝ երաժշտությունն ու կինոն։ Նա ռոմանտիկ ֆիլմ է թողարկել հարսանեական իրարանցման մասին՝ «Առաջին պատահածը» և ձայնագրել «Marry Me» անվանումով ալբոմ՝ (այդպես է ժապավենը կոչվում բնօրինակում)․ և այս ամենը՝ Վալենտինի օրվա նախօրեին: Այս նախաձեռնության կոմերցիոն հաջողությունը երաշխավորված է:
Ֆիլմի պրեմիերային նվիրված հատուկ միջոցառման ժամանակ Ջենիֆերը հյուրերի համար փոքրիկ մասնավոր համերգ է տվել (որը թանկ արժե): Կրկնակի հաճելի է, որ «պրեմիերայի համար» յուրաքանչյուր կերպար թեմատիկ է և, համապատասխանաբար, հարսանեկան ոգով տոգորված։ Բեմում Ջեյ Լոն գերազանցել է ինքն իրեն՝ կերպարի սեքսուալության առումով։
Elie Saab-ի 2022-ի գարուն-ամառ հավաքածուից երկար, ավազի գույնի երեկոյան զգեստը միահյուսվում է մաշկին և մերկության պատրանք ստեղծում: Միևնույն ժամանակ այն զարդարված է շողշողացող արծաթե թելերով, որոնք փայլազարդի պես թափված են։
Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես է Ջենիֆերը հարսանեկան զգեստների այս գլխապտույտ մարաթոնից հետո իրականում ընտրելու հարսանյաց զգեստ։ Չէ՞ որ Բեն Աֆլեքի հետ մոտալուտ նշանադրության մասին խոսակցություններն ավելի ու ավելի հաճախ են շրջանառվում մամուլում:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։