Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի Աստղագուշակն ըստ Կենդանակերպի նշանների

31.12.2021

Ըստ 2022 թվականի Աստղագուշակի՝ տարվա տերն ու տիրակալը կլինի Կապույտ, մեկ այլ վարկածով՝ Սև, Ջրային վագրը, որը փետրվարի 1-ին կփոխարինի Սպիտակ մետաղական ցուլին։

Ի՞նչ կբերի մեզ Վագրի տարին, ինչպես նաև այն, թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին 2022 թվականին, կարդացեք մեր Աստղագուշակում։


2022 թվականի Աստղագուշակը. Խոյ

Խոյի նշանի տակ ծնվածների համար Վագրի տարին՝ նոր 2022 թվականը, խոստանում է լինել շատ ու շատ հաջող։ Ճակատագրի նվերները բառացիորեն կթափվեն երկնքից: Ամենակարևորը՝ բաց մի թողեք պահը և եղեք ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում։

Տարվա սկզբից հաջողությունը կհետևի Խոյերին։ 2022 թվականի հունվարին և փետրվարին աշխատավայրում դուք կկարողանաք հասնել ցանկալի արդյունքների ու բարձրանալ կարիերայի սանդուղքով։ Միայն թե՝ հանդիպելով հնարավոր դիմադրության, պետք է ոչ թե հանձնվել, այլ, ընդհակառակը, հավաքվել և բոլոր ջանքերը գործադրել նպատակին հասնելու համար։ Սակայն այս ընթացքում չարժե փոխել աշխատանքը, քանի որ հապճեպ ընդունված որոշման համար մոտ ապագայում կարող է ափսոսաք։

2022 թվականի մարտ և ապրիլ ամիսները հագեցած կլինեն լավ իրադարձություններով ու հաճելի անակնկալներով։ Խոյերից ոմանք համարձակ նախագիծ կիրականացնեն, որոշներն էլ՝ աշխատանքային ավելի լավ պայմաններ կամ նոր պաշտոն կունենան։ Ֆինանսական ոլորտում գարնանային այս ամիսներին ամեն ինչ լավ է լինելու, սակայն պետք չէ գումար վատնել։

Խոյերի համար 2022 թվականի աստղագուշակը հուշում է, որ Կենդանակերպի այս նշանի տղամարդկանց և կանանց համար առավել բարենպաստ ժամանակաշրջանը կլինի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածը։ Յուպիտերը՝ Մեծ երջանկության մոլորակը, կմտնի ձեր նշանը և հաջողություն կբերի բոլոր հարցերում։ Այս ժամանակահատվածում աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել նոր հմտությունների ձեռքբերմամբ՝ սովորելն ու ինքնակրթությունը մեծ օգուտ կտան։ Բացի այդ, 2022 թվականը հիանալի ժամանակ է գործունեության ոլորտը փոխելու համար, քանի որ տարվա տիրակալը՝ Վագրը, կհովանավորի նրանց, ովքեր կորոշեն ինչ-որ բան փոխել իրենց կյանքում:

Որպեսզի ճակատագիրը շարունակի ժպտալ, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ձեր կյանքից հեռացրեք ամբարտավանությունն ու ագրեսիվությունը: Դրանք հատկապես անհարիր են սիրային և բիզնես ոլորտներում։

Աշնան սկզբին զգույշ եղեք՝ հնարավոր են խնդիրներ պաշտոնական կամ պետական մարմինների հետ։ 2022 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Աստղագուշակը Խոյերին խստորեն խորհուրդ են տալիս մեղմել իրենց կրակոտ բնավորությունը և լինել ավելի մեղմ ու հանդուրժող թանկ մարդկանց հետ հարաբերություններում։ Եթե հաջողության հասնեք, միշտ կարող եք հույս դնել ձեր մտերիմ մարդկանց աջակցության վրա։

2022 թվականի Աստղագուշակը. Ցուլ

Ցուլերի համար նոր՝ 2022 թվականը հաջող կլինի, եթե նրանք անխոնջ աշխատեն ոչ միայն իրենց, այլև «այն տղայի համար»։ Առավել ևս, որ ստիպված կլինեք աշխատել լավ վարձատրության դիմաց։

Սև ջրային վագրի տարում հիմնական իրադարձությունները կծավալվեն 2022 թվականի առաջին կեսին։ Փետրվարյան ձեր բիզնես նախաձեռնություններն ամռանը փայլուն արդյունքներ կտան։ Ուստի մի հետաձգեք ձեր գաղափարները, այլ փորձեք դրանք իրականացնել։ Խիստ զբաղվածությունը և հրատապ գործերի առատությունը դժվար, թե տեղ թողնեն պարապության ու հեշտ ժամանցի համար:

Այնուամենայնիվ, շատ մի տարվեք ձեր աշխատանքով: Փնտրեք ոսկե միջինն ամեն ինչում: Մի մոռացեք մտերիմների ու հարազատների մասին, մի խուսափեք ընտանեկան պարտականություններից, բայց միևնույն ժամանակ, փորձեք հանգստանալու հնարավորություն գտնել։

Սիրային արկածների ու սիրավեպի համար շատ ժամանակ չի մնա։ Այսուհանդերձ, մի՛ վշտացեք։ Դուք առանց սիրո և ջերմության չեք մնա։ Նա, ում իսկապես պետք է, միշտ ձեր կողքին կլինի։ Եվ վերջապես սա կհասկանաք տարեվերջին, երբ գոհունակությամբ կասեք. «Կյանքը լավ բան է»։

2022 թվականի Աստղագուշակը. Երկվորյակ

Սև ջրային վագրի տարին՝ 2022 թվականը, Երկվորյակները կմտնեն հեշտությամբ և բնականաբար: Բազմաթիվ ծրագրեր ու հույսեր, հետաքրքիր գաղափարներ ու նախագծեր մրրիկի պես կպտտվեն 2022 թվականի առաջին իսկ օրերից։ Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած իրենց խիզախությանը և տեղ-տեղ ակնհայտ ուտոպիզմին, շատերը կիրականանան, ասես կախարդանքով։

Բայց Աստղագուշակը զգուշացնում է, որ որոշ Երկվորյակների համար ճակատագիրը իր գրպանում քար ունի պահած: Եվ դա ուղղված է անմիջապես սրտին։ Սեր Երկվորյակները Վագրի տարում կունենան, բայց, ցավոք, անպատասխան։ Եթե դա պատահի ձեզ հետ, մի տրվեք պատրանքների, մի փորձեք նվաճել ձեզ հոգեխռովք պատճառող առարկան: Չնայած կա մեկ այլ սցենար՝ դառնալ այդ մարդու հավատարիմ ընկերը: Ո՞վ գիտի, գուցե տարիներ հետո դուք հայտնվեք նրա տեղում, իսկ նա՝ ձեր։ Միակ հարցն այն է, արդյոք դա ձեզ պե՞տք է:

Այն Երկվորյակները, ովքեր իրենց անձնական կյանքում ամեն ինչ վաղուց են որոշել, չպետք է հանգստանան։ Եղեք ուշադիր երեխաների և զուգընկերների նկատմամբ: Ոմանք կարող են առողջական խնդիրներ ունենալ, իսկ մյուսները՝ ձանձրանալ (ի վերջո, դուք այնքան շատ բան ունեք անելու, և բոլորը տարբեր վայրերում): Այսպիսով, նախօրոք մտածեք ուղիներ, թե ինչպես պահպանեք ձեր հանդեպ վառ հետաքրքրությունը՝ չսահմանափակելով գործողությունների ազատությունը: Եվ հետո՝ Ամանորին ձեր պահած ցանկությունն անպայման կիրականանա։

2022 թվականի Աստղագուշակը Երկվորյակներին խորհուրդ է տալիս հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել աշխատանքին. այժմ որոշիչ փուլ է, և եթե այն անցնեք, ապա ձեզ հաջողություն է սպասվում։ Հունվարին հիմնականում զբաղված կլինեք անձնական կյանքով. էներգիան այժմ վերելք է ապրում, նոր հանդիպումներն ու ծանոթությունները կդառնան ավելի հետաքրքիր։ Փետրվարը նվիրեք կրթությանը կամ ճանապարհորդությանը:

2022 թվականի մարտին դուք, ամենայն հավանականությամբ, կմտածեք միայն ձեր կարիերայի մասին, և ճիշտ է. սա առաջընթացի հիանալի շրջան է։ Ապրիլին ավելի շատ ժամանակ անցկացրեք թիմում, մայիսին՝ մենության մեջ։ Ջրային վագրի տարվա հունիսն ամենապայծառ ժամանակն է, երբ ձեր տաղանդները կծաղկեն: Հուլիսին ձեզ սպասվում են ֆինանսական հաջողություններ։ Օգոստոսին ավելի շատ շփվեք, հոգացեք ձեր բնակատեղին բարեկարգելու մասին։

Սեպտեմբերը հիանալի ժամանակ է տնային գործերի համար, անձնական կյանքը հագեցած կլինի: Հոկտեմբերին և նոյեմբերին հիմնական ոլորտը կլինի աշխատանքը։

2022 թվականի Աստղագուշակը. Խեցգետին

Գալիք՝ 2022 թվականի Վագրի տարին Խեցգետիններին կպարգևի այնպիսի հույզեր, որոնք կարող են դառնալ հետաքրքրաշարժ գրքի սյուժեի հիմք: Ճիշտ է, դժվար կլինի որոշել ժանրը, քանի որ այն ներառելու է մարդկային կյանքի ողջ սպեկտրը՝ իր բոլոր դրսեւորումներով։ Առաջին բանը, որից դուք կսկսեք, վերանայեն է կյանքի նկատմամբ հաստատված վերաբերմունքը և էապես կարգավորելն է նախկինում նախանշված ծրագրերը։ Սրա անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է, բայց միայն հիմա են ի հայտ եկել նման փոփոխությունների պայմանները։

Նոր՝ 2022 թվականին, դուք ձեզ նորովի կնայեք և վերջապես կգտնեք ձեր տեղը արևի տակ։ Միանգամայն հնարավոր է, որ ստիպված չեք լինի հեռու գնալ։ Որովհետեւ փոփոխությունները որակական բնույթ են կրելու։ Աշխատանքային հարաբերությունները կփայլեն նոր կողմերով, և դուք կստանաք անհրաժեշտ հարմարավետություն գործընկերների հետ հարաբերություններում:

Ոգեշնչումը հաճախակի հյուր կլինի՝ ձեր ստեղծագործական թռիչքի ժամանակ դուք կկարողանաք գլուխ հանել ցանկացած բարդության խնդիրներից: Փողային գործերում կայունություն կտիրի, և կդադարեք անհանգստությամբ նայել վաղվա օրվան: Այս ամենը լավատեսության առիթ կտա, իսկ լավ տրամադրությունը կդառնա ձեր մշտական ուղեկիցը։ Ահա թե ինչպես են ցանկանում տեսնել ձեզ ձեր սիրելիները, հարազատներն ու ընկերները։ Աստղերն իսկապես հույս ունեն, որ դուք կարդարացնեք նրենց սպասելիքները։

2022 թվականի Աստղագուշակը. Առյուծ

Կյանքը վայելելու, հմայքը և սիրահարվելու ունակությունը կօգնեն Առյուծին Վագրի տարին՝ 2022 թվականն, անցկացնել զվարճալի և ստեղծագործ ձևով։ Տան նկատմամբ ավելի հասուն վերաբերմունքը կոգեշնչի հոգ տանել դրա դասավորության ու ընտանիքում մթնոլորտի ներդաշնակեցման մասին։

Առյուծի նշանի տակ ծնվածները դեռ մի քանի տարի առաջ են սկսել իրենց ուղին դեպի 2022 թվականի ձեռքբերումները: Ստուգեք, եթե այդպես չէ: Ամեն դեպքում, հիմա դա նշանակություն չունի։ Ջրային վագրի տարում գալիս է կուտակված փորձի իրականացման ժամանակը' թե՛ կյանքում, թե՛ մասնագիտական ոլորտում։

Առյուծի համար 2022 թվականի աստղագուշակը հուշում է, որ նախկինում անլուծելի խնդիրները կանցնեն պատմության գիրկը, և կանաչ լույս կլինի գազանների թագավորի գրեթե բոլոր ճանապարհներին: Հաջողություն աշխատանքում, սիրո մեջ, ֆինանսական բարեկեցություն և, ի հավելումն դրան, հարուստ սոցիալական կյանք: Մի խոսքով, ներդաշնակությունը կտիրի բառացիորեն ամեն ինչում։

Այդպես չի լինում, երևի կասի ինչ-որ մեկը։ Եվ ճիշտ դուրս կգա, եթե ժամանակին չնկատեք ճակատագրի պատրաստած նվերները։ Ուստի ուշադիր եղեք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է ձեր շուրջը, մի արհամարհեք այլ մարդկանց խորհուրդները և ավելի հանդուրժող եղեք ուրիշի տեսակետի նկատմամբ։

Մի հանգամանք ևս։ Մի շտապեք ինքնուրույն զբաղեցնել ձեզ համար պատրաստված գահը։ Թող ամեն ինչ շարունակվի սովորականի պես, իսկ երբ ժամանակը գա, դուք անպայման կիմանաք այդ մասին։ Որպես ուղեցույց վերցրեք ապրիլ ամիսը։ Այդ շրջանում աստղերի հատուկ բարեհաճություն է սպասվում։ Իսկ թե որ ոլորտում բախտը ձեզ կժպտա՝ նրանք դեռ լռում են։ Ոմանք կստանան հաջող ամուսնության բախտորոշ տոմսը, մյուսները ինչ-որ վիճակախաղով կհարստանան, իսկ ոմանք կբարձրանան կարիերայի սանդուղքով:

2022 թվականի Աստղագուշակը. Կույս

Նոր՝ 2022 թվականին, անվտանգության, հարմարավետության և հիմնական կարիքների բավարարման անհրաժեշտությունը շատ Կույսերի կստիպի փոխել իրենց կարծիքը փողի նկատմամբ: Հարաբերությունների ներդաշնակությունը նույնպես կարևոր մարտահրավեր կլինի այս ընթացքում:

Շատ Կույսեր մեծ հույսեր են կապում Վագրի տարվա՝ 2022 թվականի հետ: Եվ, պետք է ասել, որ ոչ անհիմն. դրանցից շատերը կարդարանան, և դա կլինի բացառապես ձեր վաստակը։

Կույսի նշանի տակ ծնվածների համար 2022 թվականի ողջ առաջին կեսը կանցնի ճիշտ գործերով։ Ձմռան վերջում - գարնան սկզբին լավ հնարավորություն է կստեղծվի աշխատանքը փոխելու համար: Նկատի ունեցեք, որ պարտականությունների շրջանակը զգալիորեն կընդլայնվի, ինչը չի կարելի ասել աշխատավարձի մասին։ Մի տրտնջացեք, արեք այն, ինչ պետք է, և ամռանն ամեն ինչ հնարավորինս լավ կդասավորվի։ Ի վերջո, բարոյական բավարարվածությունն ավելի քան կփոխհատուցի է ձեր ջանքերը, իսկ մի փոքր ուշ, նյութական առումով ևս, ամեն ինչ կհասնի ցանկալի հանգրվանին։

Կարիերայում կլինի սրընթաց աճ, ձեր դիրքերը կամրապնդվեն բոլոր ճակատներում, և դուք վստահ կքայլեք կյանքում։ Ամռանը հիանալի հնարավորություն կա բարելավելու ձեր կենսապայմանները, գնելու օգտակար իրեր և վայելելու երկար սպասված արձակուրդը։

Անձնական կյանքում իրավիճակը մի փոքր այլ է։ Աշխատանքում շատ զբաղված լինելը ժամանակ չի թողնի սիրելիների հետ լիարժեք շփման համար։ Ընտանիքում կարող են տարաձայնություններ ծագել կենցաղային պարտականությունների բաշխման հարցում։ Սրտին մոտ մի ընդունեք ձեր դեմ բողոքները և փորձեք ողջամիտ փոխզիջում գտնել: Մինչեւ աշուն ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի։ Միևնույն ժամանակ, ազատ Կույսերն կունենան ամուսնանալու բոլոր հնարավորություններն։

2022 թվականի Աստղագուշակը. Կշեռք

Սև Ջրային վագրի տարում Կշեռքները պետք է սովորեն ակտիվորեն և ներդաշնակորեն արտահայտվել: Շատ կարևոր է վերահսկել ձեր գործողություններն ու խոսքերը։ Ղեկավարները ձեզ որպես ճիշտ մարդ և պրոֆեսիոնալ կընդունեն։

Կշեռքների համար 2022 թվականի գլխավոր թեման լինելու է գործընկերությունն ու հարաբերություններն արտաքին աշխարհի հետ։ Ձեզ անհրաժեշտ կլինի տոկունություն, նվիրվածություն և խստորեն հավատարիմ մնալ ընտրած ճանապարհին: Շրջապատը շատ ուշադիր և խիստ կլինի ձեր ցանկացած արարքի նկատմամբ՝ լինի դա աշխատանքի, ուսման, անձնական հարաբերությունների կամ ընկերության հետ կապված:

Զգույշ եղեք խոստումների առումով։ Ձեր հնարավորությունները գերագնահատելու և ձեր խոսքը չպահելու վտանգ կա։ Չի կարելի հույս դնել մարդկանց հավատարմության և ըմբռնման վրա, հատկապես երիտասարդների կամ պաշտոնով ավելի բարձրերի առումով: Բայց թույլ մի տվեք, որ այդ բարդությունները ձեզ վախեցնեն: Ձեր միջավայրում (գուցե մեկից ավելի) կհայտնվի ձեր համոզմունքները կիսող մարդ, որը հետագայում կդառնա հավատարիմ և վստահելի ընկեր։

Կարևոր խորհուրդ. ինչքան էլ դժվար լինի, ինչ ամպեր էլ կախվեն ձեր գլխին, մի հուսահատվեք ու մի ներփակվեք։ Կազմեք տարվա պլան և անպայման ներառեք արտասահմանյան ճամփորդություններ, այցելություններ տարբեր ցուցահանդեսներ ու հանդիպումներ համախոհների հետ:

Անձնական ու ընտանեկան կյանքում հնարավոր են փոփոխություններ, որոնց մասին հիմա նույնիսկ չգիտեք։ Դրանք կհայտնվեն գարնան սկզբին, ինչպես կայծակ՝ կապույտ երկնքում։ Ընդունեք դրանք երախտագիտությամբ, նույնիսկ, եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է: Քիչ անց կհասկանաք, որ հենց դա եք բաց թողել վերջին տարիներին։

2022 թվականի Աստղագուշակը. Կարիճ

2022 թվականին Կարիճներին կօգնեն կայունություն պահպանել կյանքի նկատմամբ իրենց իրատեսական վերաբերմունքը, նոր ձեռնարկումներին քննադատաբար մոտենալու կարողությունը և քրտնաջան աշխատանքը: Ցանկացած գործում և ձեռնարկում ամենակարևորը նախապատրաստական շրջանն է լինելու։

Վագրի տարում Կարիճի կյանքի մեծ մասը կանցնի կուլիսներում։ Բայց արդեն իսկ առկա լավ կանխազգացողության զարթոնքը, ոգեշնչման հաճախակի այցելությունները և ստեղծագործական ազդակները հիանալի պայմաններ կստեղծեն նոր բիզնես սկսելու և ընթացիկ նախագծերն իրականացնելու համար։ Իսկ գորշ կարդինալի դերը ձեզ շատ օգտակար կլինի։ Հենց այս կարգավիճակում հնարավոր կլինի նախ՝ աշխատանքի մեջ հասնել ակնառու արդյունքների, իսկ եթե դեռ միայնակ եք, հաջողությամբ կազմակերպել ձեր անձնական կյանքը, զգալիորեն բարելավել իրավիճակը տնային գործերում և ամրապնդել հարաբերությունները ամուսնական զուգընկերոջ հետ։

Բացի այդ, ունենալիք եկամտները ձեզ թույլ կտան միանալ հովանավորների համայնքին: Այս հարցերում մասնակցությունը գովազդելու կարիք չկա. կգա ժամանակը, և պարգևը կգտնի իր հերոսին: 2022 թվականին Կարիճների համար ամենահաջող ամիսներն են հունվարը, մարտը, ապրիլը: Օգոստոսին և հոկտեմբերի սկզբին պետք չէ ռիսկի դիմել։ Այդ շրջանում ավելի լավ է արձակուրդ վերցնել և գնալ հեռավոր երկրներ։ Կարևոր չէ, թե աշխարհի որ մասում են դրանք գտնվում: Գլխավորն այն է, որ ծով լինի։ Գուցե ինչ-որ մեկի համար մարջանի ուլունքներ բերեք, իսկ ահա՝ սիրտը ...

Ի դեպ, հետաքրքրո՞ւմ է, թե ինչպե՞ս են լինելու գործերը սիրո հետ կապված։ Անշուշտ, ինչ-որ մեկի սիրտը հենց հիմա սկսեց թրթռալ, և, ամենայն հավանականությամբ, կանացի: Սեր կլինի։ Բայց դրա մասին ավելի ուշ:

2022 թվականի Աստղագուշակը. Աղեղնավոր

Ջրային վագրի տարում Աղեղնավորը մեծածավալ աշխատանք կիրականացնի արժեքների վերագնահատման ուղղությամբ, կազատվի ավելորդ աղբից թե՛ մտքում, թե՛ կյանքում և նորացված՝ ամեն ինչ կսկսի զրոյից։

Աղեղնավորը 2022 թվականին պետք է հիշի բառերի ուժը և անընդհատ կրկնի «Ես արժանի եմ (արժանի եմ) լավագույնին», «Ամեն լավն առջևում է» և այլն։ Գլխավորն այն է, որ այս արտահայտությունների մեջ «չ» մասնիկ չլինի։ Այս պարզ ձևով դուք կարող եք փոխել ձեր կյանքը և ներգրավել այն, ինչ ցանկանում եք: Չե՞ք հավատում: Կտեսնեք տարեվերջին։

Իսկ առայժմ՝ լինենք օբյեկտիվ, առանց զարդարանքի ու չափազանցության։ Նայեք երկնքին: Իսկ այնտեղ, ձեր ճակատագրի երկնակամարում, պայծառ փայլում է հաջողության և բարգավաճման աստղը, և հենց նա է Աղեղնավորին անձնական և մասնագիտական հարցերում աննախադեպ առաջընթացի հնարավորություն ընձեռելու: Միևնույն ժամանակ, դուք հզոր աջակցություն կստանաք ձեր բոլոր ջանքերում, ներդաշնակ հարաբերություններ կհաստատեք անմիջական շրջապատի հետ և երախտագիտության կարժանանաք ձեր վերադասի կողմից:

Աղեղնավորների համար 2022 թվականի աստղագուշակը խոստանում է, որ այս տարի ձեր հեղինակությունը կավելանա, ինքնակրթության և մասնագիտական զարգացման անսահմանափակ հնարավորություններ կլինեն։ Ձեր առջեւ հիանալի ֆինանսական հեռանկարներ կբացվեն։ Ազատորեն ներդրումներ կատարեք և նվերների համար տեղ պատրաստեք: Այսինքն՝ ձեզ սպասում է մի հեքիաթ, որը պետք է իրականություն դարձնեք։ Դուք պատրա՞ստ եք։

2022 թվականի Աստղագուշակը. Այծեղջյուր

Այն Այծեղջյուրների համար, ովքեր հստակ նպատակ ունեն, 2022 թվականին բոլոր հնարավորությունները կան դրան հասնելու համար։ Դուք պետք է հավատաք ինքներդ ձեզ և գործեք վճռական: Բայց նախքան վերելքը սկսելը, վերանայեք ձեր ցանկություններն ու մտադրությունները։

Այծեղջյուրների համար աստղերը 2022 թվականին ունեն երկու տրամագծորեն հակառակ սցենար, և դրանցից որը կյանքի կկոչվի, ամբողջովին կախված է ձեզնից: Դրանցից առաջինում, որը նախատեսված է ակտիվ ու նպատակասլաց Այծեղջյուրների համար, շեշտը դրվում է մասնագիտության մեջ բարձր ձեռքբերումների, ֆինանսական դիրքի ամրապնդման և բավականին կայուն անձնական կյանքի վրա։ Դրա դիմաց կպահանջվեն տիտանական ջանքեր, սպարտական տոկունություն, առավոտից երեկո աշխատանք և տարեվերջին արժանի «հեփի էնդ»։

Դե, եթե դուք պարզապես ոչինչ չանեք և շարժվեք հոսանքի ուղղությամբ, ապա 2022 թվականը կարող է այդքան էլ վարդագույն չընթանալ: Երկրորդ սցենարի համաձայն՝ եթե դրսևորեք պասիվություն և անողնաշարություն, ապա Ջրային վագրի տարում Այծեղջյուրներին լավագույն ժամանակներ չեն սպասում։ Ծրագրերից հիասթափություն, ծանր պարտականություններ, պարտքի մասին տհաճ հիշեցումներ և, որպես հետևանք, վատ տրամադրություն: Բայց սա դեռ ամենը չէ: Կորուստներ, վնասներ, գործընկերների կողմից պարտավորությունների չկատարում, այլ մարդկանց հանգամանքներին և կամքին ենթարկվելու անհրաժեշտություն...

Դե բավական է, սա չափազանց շատ է: Մոռացեք և մի հիշեք. Աստղերը միայն հուշում և առաջարկում են, թե որտեղ դնել քայլը։ Իսկ թե ինչպես կդասավորվի նոր՝ 2022 թվականը, ամբողջովին կախված է ձեզանից: Այսպիսով, սկսեք գրել ձեր սեփական սցենարը:

Օրինակ, ապրիլ-մայիս ամիսներին քրտնաջան աշխատանքից հետո դուք ստանում եք շոշափելի դիվիդենտ: Ինչ խոսք, պատասխանատվությունն ու նվիրումը ձեզ հատուկ է։ Հունիսին կազմակերպեք ձեր անձնական կյանքը և սպասեք հոկտեմբերի վատ եղանակին՝ ընտրյալի հետ որևէ օվկիանոսային արևադարձային կղզում արձակուրդն անցկացնելու համար: Դեկտեմբերի վերջին սպասեք տարվա արժանի երջանիկ ավարտին՝ վայելելով աստղային առաջին սցենարի պտուղները։

2022 թվականի Աստղագուշակը. Ջրհոս

2022 թվականին Ջրհոսի ունեցած նոր օգտակար ծանոթությունները մեծ նշանակություն կունենան զարգացման ճանապարհով հաջող առաջընթացի համար։ Հետաքրքիր հեռանկարներ կբացվեն։ Բնության հետ շփումը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ:

Ըստ 2022 թվականի Աստղագուշակի՝ Ջրհոսները Սև ջրային վագրի տարում տխրելու պատճառ չեն ունենա։ Ընդհակառակը, ամեն ինչ խոսում է ստեղծագործական աննախադեպ վերելքի և մասնագիտական ինքնադրսևորման անսահմանափակ հնարավորությունների մասին։ Բացի այդ, շատ հաճելի անակնկալներ են պատրաստվում ձեր անձնական կյանքում։

Բայց դուք չպետք է նստեք ձեռքերը ծալած և նայեք, թե ինչ է կատարվում: Առանց ձեր ակտիվ մասնակցության ոչինչ չի լինի։ Այսպիսով, հավաքեք ձեր ողջ ներուժը, նախկինում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները, օգտագործեք սեփական և ուրիշի կյանքի փորձը և զգատորեն գործեք 2022 թվականի մարտի բառացիորեն առաջին իսկ օրերից: Ղեկավարների և ազդեցիկ մարդկանց օգնություն կստանաք։ Լավ կլինի, եթե մասնագիտական հետաքրքրությունները լինեն հրատարակչության, կրթության, իրավաբանության ոլորտներում և այն ամենում, ինչը կապված է արտաքին կապերի ու շփումների հետ։

Ձեռներեցների համար լավ ժամանակաշրջան կսկսվի։ Եթե սեփական բիզնեսը կազմակերպելու մտքեր ունեիք, ապա ազատորեն սկսեք, նույնիսկ, եթե դրա համար դեռ բավարար միջոցներ չկան։ Կարևորը ցանկությունն է՝ գումար կգտնվի։

2022 թվականի Աստղագուշակը․ Ձկներ

2022 թվականի Վագրի տարում Ձկները կճաշակեն ինչպես սիրո բերկրանքը, այնպես էլ կյանքի կարևոր նպատակներին հասնելու հաջողությունը: Ձեզ սպասվում են և՛ նյութական կորուստներ, և՛ ֆինանսական աշխուժացում։ Այս ամենը ձեզ կբերի անգնահատելի փորձ ու անկեղծ հավատ:

2022 թվականին Ձկների նշանի տակ ծնվածների պլանները կարող են մի քանի անգամ փոխվել։ Առաջին կիսամյակի համար նախատեսված գործերն իրականում կարող են լուծվել միայն աշնանը։ Եվ հակառակը, այն, ինչ նախատեսված է հոկտեմբերին, հեշտությամբ կիրականացվեն հունվարին։ Եվ այսպես ամեն ինչում։ Դուք մտածում եք մի բանի մասին, բայց դուրս է գալիս մեկ այլ կամ նույնիսկ երրորդը: Ի՞նչ խորհուրդ է տրվում նման իրավիճակում։ Միայն մի բան՝ ոչինչ չպլանավորել։ Ապրեք այնպես, ինչպես ապրում եք և լուծեք խնդիրները, ըստ դրանց ի հայտ գալու:

Ահա ընդամենը մոտավոր ուղեցույցներ: Հունվարին հոգ տարեք ձեր և սեփական գործերի մասին։ Թարմացրեք զգեստապահարանը, այցելեք մերսման սրահ, կոսմետոլոգի, ամբողջական բուժզննում անցեք։ Մի խոսքով, վերացրեք արտաքին տեսքի բոլոր թերությունները և անհրաժեշտության դեպքում կարգավորեք առողջությունը։

Եվ, իհարկե, մի մոռացեք ձեր հոգեկան կարիքների մասին։ Շրջապատեք ձեզ գեղեցիկ բաներով, լսեք ձեր սիրելի երաժշտությունը, կարդացեք լավ գրքեր: Հիշեք, որ ձեր ծննդյան օրը պետք է լավագույն տեսք ունենաք և ներդաշնակ լինեք ինքներդ ձեզ հետ: Իսկ հետո՝ դուք կարող եք պահանջել ցանկացած բան: Բայց, հիմնականում, դա վերաբերում է ֆինանսական և բիզնես ոլորտներին։ Ունեք ընդամենը չորս ամիս: Հունիսի սկզբին բարենպաստ պայմաններն այլեւս այդքան վարդագույն չեն լինի։

Այնուամենայնիվ, եթե նյութական օգուտները ձեզ չեն հետաքրքրում, կարող եք անտեսել այդ առաջարկությունները: Ընդ որում, հունիսից մինչև տարեվերջ հնարավորություն ունեք անել միայն այն, ինչ ձեզ դուր է գալիս, և նույնիսկ դրանից ստանալ ոչ միայն բարոյական բավարարվածություն, այլև հաց ու կարագ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2884 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեսոմատիկա. ինչ է մարմինը պատմում մեր խնդիրների մասին

30.06.2022
Հոգեսոմատիկան գիտության առանձին ճյուղ է, որն ուսումնասիրում է հոգեկան և ֆիզիկական վիճակի փոխհարաբերությունները։

Կենդանակերպի այս երեք նշանները երբեք չեն դավաճանի ձեզ

17.06.2022
Կենդանակերպի որոշ նշաններ հակված են դավաճանության արկածների, նոր զգացողությունների և կրքի ծարավի պատճառով, իսկ մյուսներն ավելի շատ կառչում են զուգընկերոջից, տնից, ընտանիքից և, առաջին հերթին, արժեւորում անվտանգությունն ու նվիրվածությունը:

Կենդանակերպի նշաններ, որոնք սեր կգտնեն 2022 թվականի ամռանը

03.06.2022
Սերը կյանքի ամենակարևոր ոլորտն է։ Այս ամառ մեզ արդյունավետ շրջան է սպասվում զուգընկեր փնտրելու և արդեն իսկ հաստատված հարաբերություններն ամրապնդելու համար, սակայն աստղագուշակները հայտնաբերել են Կենդանակերպի մի քանի նշաններ, որոնց բախտն ավելի կբերի այս ուղղությամբ, քան մյուսները:

Կենդանակերպի ամենահամարձակ նշանների վարկանիշը

24.05.2022
Խիզախությունն ու քաջությունը տարբեր նշանակություն ունեն յուրաքանչյուրի համար։ Կենդանակերպի ձեր նշանը կարող է ցույց տալ ձեր մոտեցումը անվախության նկատմամբ։

Կենդանակերպի 5 ամենասկանդալային նշանները

05.05.2022
Մարդիկ տարբեր են, և կախված չէ, թե կենդանակերպի որ նշանին են պատկանում։ Բայց կան որոշ ընդհանուր հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են կոնկրետ նշանին:

Կենդանակերպի ամենախորամանկ նշանները

15.04.2022
Ինչու՞ գնալ ուղիղ ճանապարհով, երբ կարող ես շրջվել և ավելի արագ տեղ հասնել: Երբեմն մենք հակված ենք խորամանկության տարբեր դրսևորումների՝ կյանքը պարզեցնելու և մեր ուզածին հասնելու համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2022 11:20
Երգչուհի Ռիհաննան դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ self-made միլիարդատերը։ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց վարկանիշում նա շրջանցել է Քիմ Քարդաշյանին։  Սակայն Ռիհաննայի կարողությունն ավելի քիչ է, քան Քիմ Քարդաշյանինը։ 2022 թվականի տվյալներով երգչուհին ունի 1,4 միլիարդ դոլար, իսկ ռեալիթի հեռուստաաստղը՝ 1,8 միլիարդ դոլար։
06-07-2022 11:18
Գիտնականներն ապացուցել են, որ ֆենի օգտագործումը ճիշտ հեռավորությունից եւ ճիշտ ջերմաստիճանի դեպքում կարող է շատ ավելի քիչ վնաս պատճառել, քան օդով մազերը չորացնելը։ Սա բացատրվում է նրանով, որ ջրի հետ շփվելիս մազերն ուռչում են։ Որքան ավելի երկար է տեւում այդ պրոցեսը, այնքան ավելի շատ ճնշում է գործադրվում օգտակար սպիտակուցների վրա։
06-07-2022 10:39
Փարիզում բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Dior-ի ցուցադրությունը։ Շատ հայտնիներ գնահատել են նորաձևության տան կրեատիվ տնօրենի նոր հավաքածուն, այդ թվում՝ Սիգուրնի Ուիվերը, Մեյ Դիմակը, Նաոմի Ուոթսը, Մոնակոյի արքայադուստր Բեատրիս Բորոմեոն, 90-ականների սուպերմոդել Էլ Մակֆերսոնը, Հանովերի արքայադուստր Ալեսանդրա դե Օսման և այլ աստղեր: Շոուի բոլոր հյուրերը կրել են Dior-ի հագուստներ։
06-07-2022 07:33
Շակիրան ցանկանում է ստանալ երեխաների լիարժեք խնամակալությունը և տեղափոխվել ԱՄՆ՝ Ժերար Պիկեի հետ հարաբերությունները խզելուց հետո։ Կատալոնիայում երգչուհին ապրել է միայն Պիկեի համար, ով  «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան է։ Ժերար Պիկեն իր հերթին ցանկանում է, որ երեխաները մնան Բարսելոնայում։
06-07-2022 05:25
Թրոմբը արյան բջիջների գունդ կամ թանձրուկ է, որը տեղափոխվում եւ արգելափակում է արյունատար անոթները՝ խոչընդոտելով սննդանյութերի եւ թթվածնի փոխանցումը ուղեղի բջիջներին: Թրոմբի նշաններն են՝ մեկ կամ երկու ոտքերի ցավը, կարմրությունը կամ այտուցը, շնչառության հանկարծակի անբացատրելի դժվարությունը, կրծքավանդակի ցավը, սրտի անկանոն բաբախյունը, ոչ պարզ խոսքը, արյունով հազը կամ կորդինացիայի կորուստը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

LADYNEWS TV
Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca) երգի տեսահոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2022
Դիտվել է 1538 անգամ
04.07.2022
Դիտվել է 1035 անգամ
02.07.2022
Դիտվել է 438 անգամ
30.06.2022
Դիտվել է 321 անգամ
05.07.2022
Դիտվել է 274 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster