Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 20-26-ը 2021 թ

20.12.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26-ը. Խոյ

Խոյեր, դուք անհավանական իրավիճակներում ներքաշվելու շնորհ ունեք․ աստղերը հետևում են ձեզ և խոստանում, որ այս շաբաթը լի կլինի զվարճալի անակնկալներով։ Ընդհանրապես, դա կլինի այնպես, ինչպես ցանկանում եք՝ արկածներ, նույնիսկ, մեկ տասնյակից ավելի: Ձեր լավատեսությամբ կարող եք սարեր շարժել, էլ չասած ռիսկային ձեռնարկումների մասին. դուք աչքի կնկնեք ձեր տարբեր տաղանդներով (բոլոր խնդիրները կկոտրեք ընկույզի պես): Բայց մի եղեք չափազանց դյուրահավատ և մի ենթարկվեք այլ մարդկանց ազդեցությանը. խաբեբաները աչք են դրել ձեր փողերի վրա, ուստի զանգահարեք ծանոթ իրավաբաններին: Կարող եք նաև զանգել երկրպագուներին. հայցորդները վաղուց սովոր են ձեր էքսցենտրիկությանը և տիրապետում են բոլոր անհրաժեշտ մասնագիտություններին (ամեն դեպքում): Հանգստյան օրերը, ուզեք, թե չուզեք, պետք է անցկացնեք ընտանիքի հետ՝ նրանք սպասում է ձեզ ընտանեկան սեղանի շուրջ, և մերժման պատճառ չի կարող լինել։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26-ը. Ցուլ

Ցուլեր, այս շաբաթը հիանալի է լինելու։ Դուք սիրում եք և գիտեք, թե ինչպես աշխատել, և ժամանակն է ստանալու այն, ինչին արժանի եք․ աստղերը նկատի ունենալով ձեր ղեկավարին խոստանում են, որ պրոֆեսիոնալ ոլորտում երջանիկ ժամանակ է գալու։ Փողային իրավիճակը ոչ թե լավ, այլ գերազանց կլինի, կարող եք գործընկերներ փնտրել՝ սեփական բիզնես սկսելու համար։ Գլխավորը կապիտալն ամենատարբեր անհեթեթությունների վրա չվատնելն է, ինչպես նախորդ անգամ։ Ընկերների հետ շփումն աշխույժ կլինի. դուք նույնիսկ չգիտեիք, որ նրանք այդքան շատ են (բայց վարկ տվեք նրանց, ովքեր անպայման կվերադարձնեն այն, այդպիսիք կլինեն մի քանիսը, իսկ մնացածը թող սպասեն): Սիրո երկնակամարում մեկ արև, մեկ լուսին կլինի․մոլորակները կփոխվեն, կախված նրանից, թե երբ եք վազելու ժամադրության: Սակայն երկրպագուներին չի հետաքրքրում, թե տարվա որ եղանակին կամ օրվա որ ժամին. նրանք պատրաստ են անվերջ հիանալ ձեր գեղեցկությամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26 -ը. Երկվորյակ

Երկվորյակներ, ձեր տրամաբանությունը բարձրության վրա է, իսկ ինտուիցիան՝ կատարյալ վիճակում. զարմանալի չէ, որ այս շաբաթ ամեն ինչ կընթանա լավագույն ուղով: Դուք աշխատում եք սեփական ռիթմով, իսկ շրջապատողները սովորել են հարմարվել ձեզ (նույնիսկ ամենադանդաղկոտ գործընկերներին հաջողվում է կատարել ձեր առաջադրանքները): Բայց չափը մի անցեք․ հանկարծ ու անզգուշորեն աշխատանքով կծանրաբեռնեք խիստ և պահանջկոտ ղեկավարին ու նա կվիրավորվի և կհեռանա: Ուսման ոլորտում գործունեությունը նույնպես լավ կընթանա. գրանցվեք որևէ դասընթացի կամ սկսեք լեզու սովորել: Այս յոթ օրում սիրային ճակատը լի կլինի ռոմանտիկայով: Երկրպագուներն արդեն խենթանում են ձեզ համար, իսկ արևը նրանց ավելի սենտիմենտալ և քնքուշ կդարձնի. նրանք պատրաստվում են սրտերի և ձեռքերի առաջարկներ անել: Թեև՝ ընտանիքի անդամները ձեզ թույլ չեն տա ամուսնության գրանցման գրասենյակ հասնել. տնային գործերը չեն սպասում:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26 -ը. Խեցգետին

Խեցգետիններ, տաղանդները չի կարելի թաքցնել, և այս շաբաթ դուք կփայլատակեք ու ձեր բազմաթիվ կարողություններով կհաղթեք ուրիշներին։ Մասնագիտական ոլորտը զգալի տեղ է գրավում ձեր կյանքում, բայց մի մոռացեք, որ գործընկերների հետ ընկերական հարաբերությունները նույնպես կարևոր են ընդհանուր գործի համար։ Ղեկավարն անհանգիստ կպպտվի ձեր շուրջը. խեղճը ցանկանում է ձեզ հետ ընկերանալ և մի բաժակ սուրճի շուրջ խոսել եղանակի մասին: Շաբաթվա առաջին կեսին մրցակիցները կարող են ակտիվանալ, բայց անհանգստանալու ոչինչ չկա՝ շաբաթվա երկրորդ կեսին բոլոր մրցակիցները շտապ կհոգնեն ու կթռչեն հանգստավայրեր։ Իսկ դուք հնարավորություն ստանալով՝ գործեք, և բախտը ձեզ կժպտա: Շաբաթավերջին դուք պարզապես պետք է հանգստանաք սիրելիի, ընկերների և ընտանիքի անդամների շրջապատում (գլխավորն այն է, որ նրանք ձեզ չխանդեն և պատահաբար չկռվեն):

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26 -ը. Առյուծ

Առյուծներ, այս շաբաթը բառացիորեն ստեղծված է ճանապարհորդության համար։ Սա հենց այն է, ինչ մտածում է նաև ձեր ղեկավարը և ցանկանում է ձեզ գործուղում ուղարկել: Մի նեղվեք և մի տխրեք. ճանապարհորդելիս դուք հնարավորություն կունենաք օգտակար շփումներ հաստատել: Եթե որոշել եք նստել ձեր հայրենի տարածքում, ապա այստեղ նույնպես ամեն ինչ լավ կընթանա. ազդեցիկ տղմարդիկ շրջում են ձեր շուրջը և պատրաստ են շփվել ձեզ հետ: Փորձեք ավելի հանդուրժող լինել մարդկանց նկատմամբ, այս խորհուրդը վերաբերում է մասնագիտական ոլորտին։ Յուրաքանչյուր ոք, ինչպես ասում են, ունի իր սեփական տարօրինակությունները, և ձեր գործընկերները բացառություն չեն: Աշխատավայրում բավականաչափ տառակերներ ու անլուրջ տղաներ կան, և նույնիսկ տարօրինակ մարդիկ են հանդիպում, բայց դա չի ձանձրացնում: Սիրային ոլորտը լի կլինի սիրավեպով։ Սիրո հրեշտակը ձեզ բաց չի թողնի, իսկ շաբաթվա վերջին ընդհանրապես հանգիստ չի տա, դուք նույնիսկ կմոռանաք ձեր բոլոր հոգսերի մասին և կսիրահարվեք, սիրախաղեր կսկսեք, սիրավեպեր կունենաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26 -ը. Կույս

Կույսեր, դուք հավակնոտ եք, և այս որակը կգնահատվի: Իրականացրե՛ք ձեր գեղեցիկ նապոլեոնյան ծրագրերը և մի՛ մոռացեք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ձեզ շրջապատում են և աջակցություն են ցուցաբերում: Դուք, սկզբունքորեն, շրջապատող մարդկանց խորհրդի կարիքը չունեք, բայց երբեմն օգտակար է լսել մտերիմ ընկերների կարծիքը. նրանք ձեզ ավելի լավ են ճանաչում, քան կարծում եք: Գործերն անթիվ են, բայց արդյոք ձեր նշանի ներկայացուցիչներին կվախեցնե՞ք նման անհեթեթությամբ։ Դուք պատրաստ եք աշխատել ամբողջ շաբաթ, և նույնիսկ մոռանալ հանգստյան օրերի մասին։ Բայց դա անելը նպատակահարմար չէ. ընտանիքի անդամները երազում են ուղևորության մասին, և նույնիսկ քնի մեջ մրմնջում ամառանոցի ձեր սիրելի հարևանների անունները: Այս ձմեռային շաբաթը սիրային ճակատում հնարավոր են անակնկալներ՝ ռոմանտիկ երկրպագուները կակտիվանան, անգամ ցերեկային ժամերին սերենադներ կերգեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26-ը. Կշեռք

Կշեռքներ, արագ գործելը երբեմն նույնիսկ օգտակար է, բայց այս շաբաթ խորհուրդ է տրվում լուծումներ փնտրել: Ղեկավարը գնահատում է ակնթարթորեն որոշումներ կայացնելու ձեր ունակությունը, բայց երազում է, որ այս օրերին դուք սովորեք փոխզիջումների գնալ և լսել գործընկերների կարծիքը: Միապաղաղությանը տանել չեք կարողանում, բայց այժմ խնդիրները չեն սպասվում՝ նայեք օրացույցին, քանի որ դեկտեմբերը, սկզբունքորեն, ձանձրալի լինել չի կարող։ Եվ նույնիսկ, եթե ծառայության ժամանակ ամեն ինչ նույնն է, ապա տանը հաճելի խառնաշփոթ և ուրախ իրարանցում է: Տան մեծ անդամները պատրաստվում են Ամանորին, իսկ երեխաները վազվզում են տոնին ընդառաջ։ Ստիպված կլինենք հիասթափեցնել երկրպագուներին, որոնք հույս ունեին երկու օր ձեզ հետ լավ ժամանակ անցկացնել․ նրանց կմերժեք ու և կգնաք ընտանեկան ճամփորդության։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26-ը. Կարիճ

Կարիճներ, դուք հայտնի մտավորականներ եք, բայց նույնիսկ աստղերն են հորդորում երբեմն անջատել ուղեղը, որպեսզի հանգստանաք։ Սովորեք շեղվել հոգսերից. եթե ղեկավարն այս շաբաթ ափերից դուրս է գալիս, հոգ չէ՝ դա այս շաբաթ դժվարություններ չի առաջացնի: Ուշադրություն դարձրեք ձեր գործին և թույլ մի տվեք, որ խորամանկ գործընկերները ձեր «գլխին նստեն» (նրանք կարող են քաղցր երգեր հորինել, բայց այս անգամ դուք զգուշացված եք): Ձեր ինտուիցիան այս յոթ օրվա ընթացքում ոչ մի տեղ չի գնա, ընդհակառակը, ձեր ներքին ձայնը ոչ մի րոպե չի դադարի, և խելացի մտքեր ու ճիշտ որոշումներ կծնվեն։ Հանգստյան օրերին կատարեք ձեր տնային գործերը և պատրաստվեք Ամանորի տոնակատարությանը. բնակարանը երազում է նորացման մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26-ը. Աղեղնավոր

Աղեղնավոր, այս յոթ օրվա ընթացքում դուք կարող եք ձեզ անվանել բախտավոր, հաջողակ կամ ճակատագրի ընտրյալ՝ ցանկացած տարբերակ համապատասխան կլինի: Աշխատավայրում դուք ուշադրության կենտրոնում կլինեք, քանի որ նման տաղանդավորներին դժվար է չնկատել՝ օգտագործեք պրոֆեսիոնալիզմը և հմայքը, ու հաջողությունը ձեզ սպասեցնել չի տա: Ցանկալի է այս օրերին ձերբազատվել դյուրագրգռությունից՝ յուրաքանչյուրն ունի իր թույլ կողմերը, և բացարձակապես կարիք չկա ուշադրություն դարձնել բացակա գործընկերներին ու ղեկավարի փնթփնթոցներին։ Սիրո երկինքը գունավորված է ծիածանի բոլոր գույներով, բայց ամենից շատ կարմիրի երանգով՝ կրքոտ սիրավեպերն ու վառ խոստովանությունները կհորդան: Սիրահարվեք, բայց մի մոռացեք, որ արագիլները թռչում են սիրո հրեշտակի կողքով: Ցանկալի է այս շաբաթավերջն անցկացնել արդյունավետ՝ ձեռք բերեք ստեղծագործական ոլորտի ընկերների այցեքարտերը․ նրանք երկար ժամանակ սպասում էին ձեզ ցուցահանդեսների, համերգների և մշակութային միջոցառումների ժամանակ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրնե՛ր, այս Ամանորին ձեզ շատ հրաշքներ են սպասվում, սակայն դուք պետք է պատրաստվեք Հաջողության հետ հանդիպմանը։ Հանեք գեղեցիկ հանդերձանքները՝ վառ գույներ հաղորդեք գրասենյակի ձանձրալի մթնոլորտին: Գլխավորն այն է, որ ղեկավարությունը չնյարդայնանա՝ նա կարող է սիրահարվել, և այս դեպքում ամբողջ թիմը կմոռանա գործերի մասին։ Իսկ խնդիրները լուծելու կարիք ունեն, քանի որ մրցակիցները մոտ են՝ այս ընթացքում նրանք երկրորդ շնչառություն կունենան։ Իհարկե, ոչ ոք չի համարձակվի բացահայտ մրցել ձեզ հետ, բայց դուք պետք է զգույշ լինեք։ Շաբաթվա կեսին հեռավոր հարազատները կարող են ձեզ գոհացնել այցով. տունը գլխիվայր շուռ կտան, բայց դրանք մանրուքներ են: Նրանք նաև կսովորեցնեն մաքրել, և կպատմեն, թե ինչպես եփել կարտոֆիլը, որպեսզի վիտամինները պահպանվեն: Երկրպագուները նույնիսկ հանգստյան օրերին կհայտնվեն երկրորդ պլանում՝ խղճացեք և հրավիրեք ձեր ընկերոջը թեյի:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26-ը. Ջրհոս

Ջրհոսներ, այս շաբաթ չեք տխրի, նույնիսկ սովորական աշխատանքը չի կարող փչացնել ձեր տրամադրությունը։ Աստղերը կռահում են, թե ինում է այդպես՝ սպասվում է ծառայողական սիրավեպ, այնպես որ դուք թիթեռների պես կթռվռաք։ Եղեք ավելի զգույշ, հոգ տարեք ձեր հեղինակության մասին և հիշեք գործընկերների ամենատես աչքերի ու ամենուր սրված ականջների մասին: Այս օրերին դուք հաճույք կստանաք հասարակական գործունեությունից, իսկ գործընկերները կթվան բարեհամբույր (միգուցե իրո՞ք այդպեսին են): Կատարելության ձգտելը լավ բան է, բայց ընտանեկան հարցերում խորհուրդ է տրվում դանդաղեցնել տեմպերը։ Թույլ տվեք անօգնական լինել, իսկ ընտանիքի անդամներին՝ հոգ տանել ձեր մասին: Նույնիսկ երեխաները կլվանան սպասքը և թեյ կբերեն: Հանգստյան օրերը հարմար են ճանապարհորդության համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 20-26-ը․ Ձկներ

Ձկներ, ձեր իմաստությանը նախանձում են աստղերը, աստղագուշակները և բոլոր հայտնի էքստրասենսները: Վստահեք ձեր ինտուիցիայի խորհուրդներին և մի վախեցեք՝ այս շաբաթը լի է միայն հաճելի անակնկալներով։ Ֆինանսական հատվածում կկարողանաք լուծել պարտքերի հարցը և մի քանի խոշոր ձեռքբերումներ պլանավորել: Բայց սովորեք գնումներ կատարելիս կանգ առնել. ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ հինգերորդ զույգ ձմեռային կոշիկները՝ թեկուզ լավ զեղչով: Ընտանեկան գործերն այս օրերին լավ ու հիասքանչ կընթանան. խոստովանեք, որ ձեր զուգընկերոջով հիպնոսացրել եք հարազատներին, այլապես ինչո՞ւ են նրանք այդքան համակերպվող դարձել։ Շաբաթվա վերջում կնկատվի երկրպագուների ակտիվություն. առաջիկա հանգստյան օրերը կհիշվեն գեղեցիկ ժամադրություններով և սիրո անվերջ խոստովանություններով:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6992 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1443 անգամ
23.06.2026
Դիտվել է 321 անգամ
25.06.2026
Դիտվել է 214 անգամ
26.06.2026
Դիտվել է 147 անգամ
27.06.2026
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster