Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչու է տղամարդը խանդում կնոջը և ինչ անել դրա դեմ

16.12.2021

Խանդը զգացմունք է, որը հատուկ է յուրաքանչյուր տղամարդու։ Ոմանց նույնիսկ առիթ պետք չէ տալ՝ բուռն զգացմունքների ալիք առաջացնելու համար:

Բայց շատ իրավիճակներում կանայք չեն հասկանում, թե ինչո՞ւ են տղամարդիկ վեճ սարքում: Նրանք նաև ցանկանում են իմանալ, թե ինչ անել, եթե տղամարդը խանդում է ընկերուհուն, կնոջը, ինչպես նաև՝ ոչ իր սիրելիին։


Ինչու է տղամարդը խանդում իր ընկերուհուն

Շատերը կարծում են, որ բնական է, երբ տղամարդը խանդում է ընկերուհուն: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ դա չափանիշ է համարվում:

Մինչ ամուսնությունը տղամարդիկ իրենց ընկերուհիներին կարող են խանդել հետևյալ պատճառներով.

1. Վստահության բացակայություն։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում այն տղամարդկանց հետ, ովքեր բացասական փորձ ունեն հարաբերություններում: Եթե տղամարդը գոնե մեկ անգամ բախվել է դավաճանության հետ իր ընտրյալի կողմից, ապա նա կորցնում է վստահությունը մնացած կանանց նկատմամբ: Եթե նույնիսկ սիրելին հավատարիմ լինի և խանդի տեղիք չտա, տղամարդը կշարունակի տհաճ զգացողություններ ապրել։

2. Անփորձություն: Սա վերաբերում է այն տղամարդկանց, ովքեր ապրում են առաջին սերը: Երբ նրանք սկսում են իրենց առաջին հարաբերությունները, ամեն ինչ անում են, որպեսզի չկորցնեն ընկերուհուն։ Ոմանք կարծում են, որ եթե կորցնեն սիրելիին, այլևս չեն կարողանա զույգ գտնել։ Այդ իսկ պատճսռով, այս տղամարդիկ սկսում են խանդել նույնիսկ առանց պատճառի։

3. Առաջնորդություն: Հազվադեպ չէ, որ տղամարդիկ սխալ պատկերացումներ ունեն հարաբերություններում ճիշտ պահվածքի մասին: Նրանք կարծում են, որ պետք է խանդեն իրենց կանանց, որպեսզի ապացուցեն, որ սերում են:

4. Ցածր ինքնագնահատական։ Խանդոտ տղամարդը կարծում է, որ արժանի չէ իր ընտրյալին։ Նրան հետապնդում է իր հորինած թերությունների պատճառով սիրելիին կորցնելու վախը: Բացի այդ, նա իրեն զոհ է զգում և սկսում հավատալ, որ ցանկացած հնարավորության դեպքում ընկերուհին կհեռանա։

Ինչու են ամուսինները խանդում իրենց կանանց

600x400

Մեծահասակ մարդը գիտակցում է, թե ինչ զգացմունքներ է ապրում: Հետեւաբար, անհրաժեշտության դեպքում, կարող է թաքցնել դրանք: Սակայն խանդն այս դեպքում ամենից հաճախ տարածվում է նրանց վրա, ովքեր թանկ են և տղամարդն անտարբեր չէ։ Ուստի զարմանալի չէ, թե ինչու է ամուսինը խանդում իր կնոջը։

Այնուամենայնիվ, կան մի շարք գործոններ, որոնք կարող են առաջացնել այս տհաճ զգացողությունը.

1. Բարդույթներ: Եթե տղմարդը չի կարողանում հասկանալ ինքն իրեն և անընդհատ նախանձում է ուրիշներին, ապա նա իր կնոջը նույնպես կընդունի վախի տեսանկյունից։ Օրինակ, եթե կինն ունի խնամված տեսք, կայուն եկամուտ և գրավում է տղամարդկանց ուշադրությունը, ապա անվստահ ընտրյալը միշտ կխանդի նրան։

2. Նա սեփականատեր է։ Սա վերաբերում է նրանց, ում պատճառներ պետք չեն հարաբերություններ պարզելու համար։ Նման տղամարդը միշտ, ցանկացած առիթով կխանդի իր կնոջը։

3. Կինն առիթ է տալիս: Այս պարագայում մեղավորը ոչ թե տղամարդն է, այլ նրա ընտրյալը։ Հետեւաբար, չպետք է զարմանալ, եթե ամուսինը սադրանքի զոհ է դառնում։

Երբեմն տղամարդիկ խանդն օգտագործում են որպես վիճաբանելու պատրվակ։ Կան այնպիսիք, որ դրանից հաճույք են ստանում։ Նման տղամարդիկ սիրում են զգալ կնոջ նկարմամբ իրենց գերազանցությունը, ով բարոյապես ավելի խոցելի է։

Ինչու են խանդում ոչ իրենց սիրելիին

600x400

Ըստ հոգեբանների՝ բավականին հաճախ տղամարդը կարող է խանդել մի կնոջ, որի հետ նույնիսկ չի հանդիպում։ Փորձագետները վստահ են, որ դա տեղի է ունենում հետևյալ պատճառներով.

1. Աղջիկը փոխադարձությամբ չի պատասխանում: Զարմանալի է, բայց որոշակի կնոջ հետ հանդիպել չկարողանալը տղամարդկանց մոտ խանդ է առաջացնում: Բացի այդ, նրանք սկսում են զգալ, որ իրենց ցանկությունը չի բավարարվում։ Արդյունքում դա հանգեցնում է դյուրագրգռության և զայրույթի:

2. Աղջկան տիրելու ցանկություն: Սա արդիական է այն իրավիճակի համար, երբ կինը հարաբերությունների մեջ է մեկ այլ տղամարդու հետ: Տեսնելով իր ներշնչանքի էակին ուրիշի գրկում՝ տղամարդը սկսում է ուժեղ խանդ զգալ։ Որոշ առումով նա նույնիսկ նախանձում է իր մրցակցին, քանի որ չի կարողացել տիրել իր ցանկության օբյեկտին։

3. Սիրո բացակայություն: Որոշ տղամարդիկ նույնացնում են սերն ու խանդը։ Սակայն հոգեբանները վստահ են, որ հնարավոր չէ այդ երկու զգացմունքները միաժամանակ զգալ։ Հետևաբար, հավանական է, որ խանդող տղամարդը խաբում ինքն իրեն և իրականում ոչինչ չի զգում կնոջ հանդեպ։

4. Հին հայացքներ: Կա տղամարդկանց մի խումբ, որը հավատարիմ է հին հայացքներին։ Այնուամենայնիվ, ստիպված եք հետ չմնալ ժամանակից: Մեր օրերում շատ կանայք փոխադարձությամբ չեն պատասխանում, քանի որ փորձում են պաշտպանել իրենց հավասարությունը հասարակության մեջ։ Հետեւաբար, այլեւս հնարավոր չէ կնոջն ասել, թե ինչ պետք է անի:

Սիրահարված տղամարդը կարող է բարոյապես կկործանել այն կնոջը, որը փոխադարձությամբ չի պատասխանում։ Երբեմն դա միայն խանդով չի սահմանափակվում: Կան իրավիճակներ, երբ տղամարդը սկսում է ամենուր հետապնդել կնոջը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2409 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1047 անգամ
06.05.2024
Դիտվել է 372 անգամ
03.05.2024
Դիտվել է 202 անգամ
04.05.2024
Դիտվել է 152 անգամ
07.05.2024
Դիտվել է 80 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster