Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քիմ Քարդաշյանի՝ Քանյե Ուեսթից ամուսնալուծության մասին փաստաթղթերը հայտնվել են համանցում

15.12.2021

Օրերս հայտնի դարձավ, որ 41-ամյա Քիմ Քարդաշյանը փաստաթղթեր է ներկայացրել դատարան՝ 44-ամյա ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, բաժանվելու համար։ People հրատարակության տրամադրության տակ են հայտնվել Քիմի իրավական փաստաթղթերը, որոնցում ասվում է, որ նրա ամուսնությունը ռեփերի հետ «անդառնալիորեն խզված է»։

«Քարդաշյանն այլևս չի ցանկանում ամուսնացած լինել Ուեսթի հետ։ Այս պարագայում պարզապես չկա որևէ պարտադրող պատճառ՝ չբավարարելու միջնորդությունը՝ դադարեցնելու ընտանեկան հարաբերությունները։ Կասկածից վեր է, որ կողմերի ամուսնությունն այլևս հնարավոր չէ։ Քարդաշյանը չի ուզում համակերպվել Ուեսթի հետ և ցանկանում է, որ իրենց ամուսնությունն ավարտվի։ Անհաղթահարելի տարաձայնությունները հանգեցրել են ամուսնության անուղղելի փլուզման, և խորհրդատվության կամ այլ միջոցներով ամուսնությունը փրկելու միջոց չկա»,- ասում է դրանցում։

Հեռուստաաստղը նաև նշել է, որ իր և ռեփերի միջև անհաշտ տարաձայնություններ կան, ինչը անհնարին է դարձնում իրենց հետագա միությունը։

«Երկուսս էլ արժանի ենք նոր կյանք կառուցելու հնարավորությանը։ Ուստի խնդրում եմ, որ մեր ամուսնությունը լուծարելու իմ դիմումը բավարարվի»,- նշել է նա։

600x400

Քիմի փաստաբանները հավելել են, որ փետրվար ամսից փորձել են լուծել ամուսնալուծության խնդիրը և մի քանի անգամ դիմել են Ուեսթին՝ հնարավորինս արագ հարցին ընթացք տալու համար, սակայն նա չի արձագանքել։

Ուեսթը, ի տարբերություն Քիմի, չի ցանկանում բաժանվել և իր երգերում հրապարակավ դիմում է նրան՝ իրեն ներելու և ընտանիքը փրկելու խնդրանքով։ Քարդաշյանը չի արձագանքում ամուսնու աղաչանքներին և ժամանակ է անցկացնում 28-ամյա կատակերգու Փիթ Դևիդսոնի ընկերակցությամբ, ում հետ նրան սիրավեպ են վերագրում ։

600x400

Քիմն ընդհանրապես չի ցանկանում շփվել նախկին ամուսնու հետ և նույնիսկ ծրագրում է վերականգնել իր օրիորդական ազգանունը։ Չորս երեխաների խնամակալության և Քիմի ու Քանյեի ունեցվածքի հարցերը կլուծվեն առանձին։ Դժվարություններ չպետք է առաջանան՝ զույգը նախամուսնական պայմանագիր է կնքել, որտեղ համաձայնեցրել են ամուսնալուծության դեպքում բոլոր նրբությունները։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 1390 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 521 անգամ
25.04.2024
Դիտվել է 260 անգամ
01.05.2024
Դիտվել է 238 անգամ
26.04.2024
Դիտվել է 221 անգամ
27.04.2024
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster