Նանտում ներկայացվել են Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական կյանքն ու ֆիլմերը
01.12.2021
ֆրանսիական Նանտ քաղաքի Médiathèque (Մեդիագրադարան) դահլիճում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել հայ հանրահայտ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված երեկո։
Միջոցառումը կազմակերվել էր Վավերագրական ֆիլմերի միամսյակի շրջանակներում։ Médiathèque-ի նախաձեռնած երեկոն վարել և հայ կինոռեժիսորի ստեղծագործությունները ներկայացրել է կինեմատոգրաֆիայի մասնագետ, Բորդոյի համալսարանի դասախոս, «Արտավազդ Փելեշյան, մի սիմֆոնիա դյու մոնդ» գրքի համահեղինակ Մարգարիտ Վափերոն։
Փելեշյանի հիղինակած վավերագրական ֆիլմերի ցուցադրությանը հաջորդել է հարցուպատասխան, ինչպես նաև դասախոսություն՝ կինոռեժիսորի ստեղծագործական կյանքի ու ֆիլմերի մասին։
Միջոցառմանը ներկա են եղել ինչպես Նանտի հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ բազմաթիվ ֆրանսիացիներ։
Լուսինե Զորյան
Նանտ, Ֆրանսիա
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 1011 անգամ
|