Երկար, ուղիղ և գեղեցիկ ոտքեր ունենալը յուրաքանչյուր լեդիի երազանքն է: Պարզվում է, որ Հայաստանում կա այն հրաշք մեթոդը, որը կօգնի իրականացնել Ձեր երազանքը: Արդեն ավելի քան 10 տարի է, ինչ Երեւանում գործում է Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնը, որը, բացի բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ հիվանդությունների բուժումից, իրականացնում է նաև ստորին վերջույթների' ոտքերի էսթետիկ խնդիրների լուծում: Կատարվում է ոտքերի ձևի բարելավում, ազդր-սրունք համաչափության շտկում, ոտնաթաթի առաջին մատի դեֆորմացիայի վերացում, ինչպես նաև հասակի երկարացում:
Կենտրոն դիմում են նաև արտասահմանից' Կանադայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Ճապոնիայից և այլն: Հայաստանում շատերը դեռ տեղյակ էլ չեն այս կենտրոնի մասին:
«Էսթետիկ ցուցումներով ոտքերը երկարացրել ենք մինչև 14սմ: Սակայն տեխնիկապես հնարավոր է շատ ավելին, մեր պրակտիկայում գաճաճին բոյովացրել ենք 32սմ-ով, իսկ Իլիզարովի կլինիկայում նկարագրված է մինչև 52սմ հասակի ավելացում»,- LN-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Արշակ Միրզոյանը: Բայց հասակի երկարացում բժիշկներն անում են միայն բնական աճը դադարելուց հետո: Երբ բնությունն իրենը կանի, և Դուք դժգոհ կմնաք Ձեր ոտքերից կամ հասակից, ապա արդեն կկարողանաք ունենալ այն հասակը, որի մասին երազել եք: Վիրահատությունն իհարկե ոչ թե պետք է խախտի Ձեր կառուցվածքի համաչափությունը, այլ բերի Ձեզ համաչափ կառուցվածքի' վերացնելով նաև հոգեբանական բարդույթները' կապված Ձեր արտաքին գեղեցկության հետ: «Ընդհանրապես բարձրադիր գոտիներում ապրող մարդկանց ազդրերն համեմատաբար ավելի երկար են, քան սրունքները: Նման դեպքերում, երկարացնելով սրունքները, ստանում ենք ստորին վերջույթների բիոմեխանիկական և էսթետիկ ներդաշնակություն»,- ասում է բժիշկը:
Այժմ ամենուրեք կանանցից պահանջում են գեղեցիկ արտաքին, որի ամենակարևոր բաղադրիչներից մեկը իհարկե ոտքերն են: Իսկ ինչքանո՞վ է դա մատչելի: «Կոնկրետ դժվարանում եմ ասել. դա կախված է մի շարք հանգամանքներից և առաջին հերթին բուժման նպատակից եւ տեւողությունից: Բուժման ընթացքը համեմատաբար երկարատև է, աշխատատար և հետևաբար ծախսատար: Պետք է նշեմ, որ ամառային արձակուրդների ընթացքում մեզ մոտ կգործի մինչեւ 30 % զեղչային համակարգ»,- ասում է Վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի տնօրեն Արշակ Միրզոյանը: Հետվիրահատական բարդությունները քիչ են: Բժշկի հավաստմամբ' վիրահատությունից մի քանի ամիս հետո անգամ ռենտգեն հետազոտության միջոցով անհնարին կլինի նկատել, որ վիրահատություն է արվել:
karen | 22-08-2016 08:06
Barev dzes im erexayi votk@ miusic karche inchkan gumare anhrajesht virahatutyan hamar
karen | 06-03-2014 15:16
barev dez im votger@ cur en cngneris koxger@ pos e erb salvar em hagnun sirun 4i nstum in4gan gumar e anhrajesht nman virahatutyan hamar ev in4gan jamanak
Վարդուհի | 15-10-2013 20:30
Միլենա ջան, եթե այս վիրահատությունը դեռ հետաքրքրում է Ձեզ, խնդրում ենք զանգահարել 010-53-77-83 կամ կարող եք հաղորդագրություն գրել [email protected] էլ. փոստին:
Նելլի | 03-08-2012 17:23
Տանյա,զանգահարեք այս հեռախոսահամարով`010-53-77-83 և կստանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Tanya | 05-07-2012 12:49
Որքան արժե վիրահատությունը 10 սմ համար միայն հասակը ավելացնելու համար??? Քանի ամիս է տևում ապաքինումը????Արդյոք մի քանի տարի անց ամեն ինչ նորմալ կլինի???
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: