Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար. հոգեբանի խորհուրդները

11.05.2012

Դայակի ընտրությունը երեխայի համար շատ կարևոր է, և կարող է նույնիսկ ճակատագրական դառնալ: ճի՞շտ է արդյոք փոքրիկին վստահել դայակին, ինչպե՞ս  ընտրություն կատարել. LN-ի հարցերին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Այսօրվա ակտիվ կյանքի պայմաններում այլ տարբերակ մենք ուղղակի չունենք: Իհարկե, իդեալական տարբերակ կլինի, որ ծնողը լիարժեք զբաղվի իր երեխայով: Բայց անպես է ստացվում, որ երկու ծնողներն էլ աշխատում են, և չի ստացվում համատեղել: Հաճախ կինն ունենում է նաև հոգեբանական խնդիրներ, և մենք խորհուրդ ենք տալիս, որ նա աշխատի, որպեսզի հեշտ ապրի: Այս դեպքում դայակի առկայությունը դառնում է դրական: Պարզապես դայակի ընտրությունը պետք է կատարել շատ խիստ, շատ մանրակրկիտ կերպով: Պետք է լիարժեք գիտակցել, որ իրենց կյանքի ամենաթանկ բանը վստահում են ինչ-որ մեկին, և բնականաբար այդ մեկը կյանքում պետք է լինի հարազատ. հարազատ ասելով հասկանում ենք վստահելի անձնավորություն»:

Դայակ հասկացությունը Հայաստանում ակտիվ շրջանառության մեջ  է մտել  հատկապես վերջին տարիներին: Հայ մայրիկները սկսել են դայակին մեծ նշանակություն տալ: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք նրանք կարողանում են ճիշտ դայակ ընտրել: Եվ ընդհանրապես, դայակ ընտրելիս որ հարցին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել, ինչպիսի՞ դայակ պետք է ընտրել:

«Դայակը նոր մասնագիտություն չէ: Թագավորական և հարուստ ընտանիքներն  ունեցել են իրենց դայակները: Այն հնուց է եկել և բավականին լուրջ ինստիտուտ է: Աշխարհի բոլոր ծայրերում եղել են և կան խնդիրներ ու թյուրիմացություններ՝ կապված դայակների հետ, և նույնիսկ ամենաառաջադեմ երկրներում կան հատուկ գործակալութություններ, հիմնարկներ, որոնք երաշխավորում են իրենց ներկայացրած դայակներին, քանի որ վերջիններիս կողմից լինում են նաև բռնություններ երեխաների նկատմամբ: Այստեղ իհարկե հայ կամ իտալացի ծնողի մասին չէ խոսքը, այստեղ միայն ծնողի վերաբերմունքն է երեխայի նկատմամբ կարևոր: Եթե ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ խիստ ադեկվատ է լինում և նորմալ, բնականաբար նա շատ ուշադիր է լինում և՛ դայակի ընտրության հարցում, և՛ յուրաքանչյուր այլ հարցում: Այդ դեպքում միայն նա կնկատի որևէ անորմալ երևույթ իր երեխայի հետ կապված և կկանխի ի սկզբանե: Կան ծնողներ, որոնք անպատասխանատու են: Բնականաբար սա արդեն դայակի խնդիրը չէ, սա ավելի լուրջ և խոր խնդիր է, և այստեղ էլ կարող են բազմաթիվ թյուրիմացություններ տեղի ունենալ: Մենք հաճախ տեսնում ենք ծնողներ, որոնք իրենց երեխաներին ավելի վատ են վերաբերվում, քան որոշ դայակներ, որոնք շատ ավելի հոգատար են: Օրինաչափություն այստեղ չկա: Առաջին հերթին կարևոր են դայակի մարդկային որակները: Եթե դայակն ունի նորմալ, մարդկային որակներ, լավ պատկերացնում է երեխա-ընտանիք գաղափարը, սա բնականաբար շատ ավելի կարևոր է, քան լեզուների իմացությունը, որը մենք շատ հաճախ առաջնային ենք համարում: Երկրորդ կարևոր պայմանը փոխադարձ համակրանքն է երեխա-դայակ հարաբերություններում, քանի որ ժամանակի ընթացքում մենք տեսնում ենք, որ երեխան դայակի հետ կապվում է մի հետաքրքիր և լուրջ կապով»:

Դեպքեր են լինում, երբ ինչ-ինչ պատճառներով դայակին ժամանակ առ ժամանակ փոխում են: Բայց չէ՞ որ երեխան հուզական կապ ունի արդեն այդ մարդու հետ, և դա կարող է վատ անդրադառնալ նրա ներաշխարհի վրա:

«Դա շատ բացասական երևույթ է: Երեխայի համար տրավմատիկ կարող է լինել, եթե նա դայակի հետ ընդհանուր լեզու է գտել:

Իդեալական տարբերակն այն է, երբ երեխան սկսում է կարոտել դայակին, սիրում է դայակին, նա մաքսիմալ ստանում է այն հուզական կապը, որի կարիքը կա: Սակայն մայրը չպետք է մտածի, որ եթե երեխային հանձնել է դայակին, ուրեմն կարող է ձեռքերը լվանալ, և ամբողջ օրը նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձնել: Այստեղ պետք է հասկանալ, որ դայակը կատարելու է ինչ-որ ֆունկցիա կոնկրետ ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է ծնողի համար: Իսկ մնացած ժամանակահատվածում, երբ մայրը տանն է, պիտի փորձի մաքսիմալ լրացնել բացը: Այսինքն՝ երեխան չպետք է մտածի, որ լքված է մոր կողմից և իրեն մեծացնում է դայակը: Որքան էլ որ դայակը լավը լինի, նա չի կարողանա մոր տեղը զվաղեցնել: Բացի այդ, երեխան ոչ մի դեպքում չպետք մտածի, որ մարդկային վերաբերմունքը գնվում է գումարով, չպետք է տեղյակ լինի, որ այդտեղ գումարային հարց կա, որ այդ կինը գալիս է նրա համար, որ նրան վճարում են: Այլ իմանա, որ այդ կինը սիրում է իրեն և գալիս է իր հետ խաղալու: Իհարկե, հասուն տարիքում նա իմանալու է, որ դա վճարովի է, բայց սկզբնական նստվածքները շատ կարևոր են:

Դայակ ընտրելիս  առաջին հերթին խորհուրդ կտայի մտածել՝ դայակ վարձելն արդյոք այդքան անհրաժեշտ է ձեզ համար, որովհետև մարդիկ հաճախ դայակ են վարձում անհրաժեշտություն չունենալով: Նման դեպքում պետք է ստեղծվի այն մթնոլորտը, որ դայակը մայրիկի օգնականն է, եկել է մայրիկին օգնելու, և ոչ թե դայակի վրա պետք դնել բոլոր ֆունկցիաները, իսկ մայրը փակվի իր սենյակում և ժամերով հեռուստացույց դիտի: Այսինքն՝ մայրը միշտ պետք է լինի, դայակն էլ պետք է օգնի: Դայակի ֆունկցիան օգնելն է: Երկրորդ խորհուրդս հետեւյալն է. շատ ճիշտ կլիներ, եթե դայակներն անցնեին որոշակի հոգեբանական թեստավորում, որպեսզի ընտանիքները խուսափեին թյուրիմացություններից: Նման թեսթավորում անցնելուց հետո մենք գոնե կկարողանանք կանխատեսել հետագա ընթացքը: Նաեւ պետք է կարողանալ հավատալ սեփական երեխային նրա յուրաքանչյուր տարիքում: Երեխան հաճախ, չգիտակցելով, չունենալով համապատասխան ինտելեկտուալ մակարդակ, կարող է տալ այնպիսի ենթագիտակցական ռեակցիաներ, որոնք շատ կարևոր են: Չորրորդ և ամենակարևոր խնդիրը մարդկային հարգանքն է դայակի նկատմամբ: Այսինքն՝ վարձելով դայակին, երբեք չպետք է մտածել, որ վարձել ես բանվոր կամ ստրուկ, որին դու վճարում ես ու պիտի պահանջես: Դայակ վարձելով պիտի հասկանաս, որ նրա հետ դու երկար ժամանակ ես անցնելու, և երեխայի մեծանալուց հետո այդ մարդու հետ մնալու ես լավ բարեկամ»:

Շողեր Գեւորգյան

Դիտվել է 7010 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 876 անգամ
14.04.2026
Դիտվել է 335 անգամ
15.04.2026
Դիտվել է 293 անգամ
16.04.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster