Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ավարտական երեկոյի զգեստների նորաձևություն, 2012

10.05.2012

Մոտենում է վերջին զանգը, և ավարտական դասարանների աշակերտուհիներն արդեն մտածում են, թե ինչ տեսք պիտի ունենան ավարտական երեկոյի ժամանակ: Հարգելի շրջանավարտներ, ձեզ ենք առաջարկում 2012 թ. ավարտական երեկոյի զգեստների նորաձևության ամենագեղեցիկ օրինակներն ու գլխավոր տենդենցները:

Այս տարի նորաձև են ինչպես մինչև գետին հասնող, այնպես էլ կարճ երեկոյան զգեստները: Դիզայներները խորհուրդ են տալիս չընկնել ավելորդ շքեղության հետևից, այլ մտածել հարմարավետության մասին: Այս տեսանկյունից երկար զգեստները, կարված հունական ոճով, հենց այն են, ինչ պետք է փնտրել:

Սեզոնի հիթը միջին չափի (ծնկից ներքև) զգեստներն են: Նախընտրելի է, որ փեշը հավաքած լինի գեղեցիկ փոռիկներով:
Կարճ զգեստ նախընտրողներին խորհուրդ է տրվում այս տարի գնել զգեստ' միայն մեկ ուսին կապիչով: Այդ դեպքում անգամ ամենապարզ դիզայնը կնայվի հարուստ ու գեղեցիկ:

Ինչ վերաբերում է կտորներին, ապա խորհուրդ է տրվում ընտրել եթերային կտոր եթերային գույների մեջ: Բաց վարդագույն ժանյակը, շիֆոնը, ատլասը, մետաքսը ձեզ կհաղորդեն իսկական փոքրիկ արքայադստեր կերպար:

Երիտասարդությունն ու թարմությունը առավել տեսանելի կլինեն բաց կանաչի մեջ, հատկապես, եթե զգեստի վրա վառ ծաղիկներ լինեն նկարված:

Իսկ եթե ուզում եք ընդգծել ձեր մուտքը մեծ կյանք ու ցանկանում եք ավելի համարձակ երևալ, գույների հետ կարելի է խաղալ:

2012-ին ընտրությունը լայն է: Ձեր տրամադրության տակ են դեղինից սև ու սպտակ բոլոր գամմաները:

 

Դիտվել է 26226 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի աշուն-ձմեռվա մազերի ամենանորաձև գույնը

10.11.2026
«Դդմային լատեն» դարձել է աշուն–ձմեռ սեզոնի գլխավոր գունային միտումը։

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2026 11:26
«Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40
Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57
«Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51
Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 666 անգամ
18.11.2026
Դիտվել է 490 անգամ
17.11.2026
Դիտվել է 485 անգամ
20.11.2026
Դիտվել է 401 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster