Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ

01.07.2021

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Խոյ

Ամռան կեսին Խոյերը պետք է հրաժարվեն հույզերից և ապավինեն բացառապես իրենց մտքին: Մտավոր ունակությունը պետք է ավելի ուժեղ գտնվի, քան զգացմունքներն ու գայթակղությունները, որոնք ի հայտ կգան ներսից և դրսից: Հակասությունները չպետք է փակուղու բերեն: Տաղանդի ուժը կհաղթահարի իրականության քար դիմադրությունը, եթե գործեք խելացի և փուլ առ փուլ։

 

Բարենպաստ օրերը՝ 11, 12, 20, 21

Անբարենպաստ օրերը՝ 24, 25:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Ցուլ

Ցուլերին 2021-ի հուլիսի Աստղագուշակը խորհուրդ է տալիս լսել ժողովրդական իմաստությունը. «Ով աշխատի՝ նա կուտի»: Ամսվա սկզբին ակտիվ աշխատանքին պետք է փոխարինելու գա գիտակցված հանգստը: Աշխարհի հետ շփումը ձեզ կբերի ոչ միայն նյութական, այլև բարոյական օգուտներ:

• Բարենպաստ օրերը՝ 13, 14, 22, 23
• Անբարենպաստ օրերը՝ 18, 19:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Երկվորյակ

2021-ի հուլիսին Երկվորյակների հաջողության բանալին շտապողականության բացակայությունն է: Գործերում և հարաբերություններում դանդաղ սկիզբը ժամանակի հետ կստանան զարմանալի դինամիկա, ինչը կպահանջի շարժունակություն և հմտություն: Խուսափեք կտրուկ ցնցումներից, մի գերլարվեք, արագությունն ավելացրեք աստիճանաբար:

• Բարենպաստ օրերը՝ 16, 17, 24, 25
• Անբարենպաստ օրերը՝ 20, 21:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Խեցգետին

2021 թվականի հուլիսը Խեցգետինների համար կարելի է բաժանվել երկու կեսի: Ամսվա առաջին հատվածում առանձնանալու ձգտումը երկրորդում կփոխարինվի աշխարհի հետ ակտիվ շփման պահանջով՝ որպեսզի կիսվեք ձեռքբերումներով և արժանի գնահատական ստանաք:

• Բարենպաստ օրերը՝ 18, 19, 26, 27
• Անբարենպաստ օրերը՝ 22, 23:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Առյուծ

2021-ի հուլիսն Առյուծների առջև խնդիր է դնում սովորել տարբերակել իրական արժեքները փուչիկներից: Մի տարվեք կեղծ մարտահրավերներով, ամրացրեք ձեր հեղինակությունը և զարգացրեք հաջողությունը:

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 20, 21
• Անբարենպաստ օրերը՝ 24, 25:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Կույս

Կույսերի համար առավել բարենպաստը կլինի հուլիսի սկիզբը: Հենց այս շրջանում կարող եք ձեզ ավելին թույլ տալ, քան սովորաբար: Աշխարհը բարենպաստ կլինի ձեր անհատականության դրսևորումների համար, անկախ նրանից, թե որքան յուրահատուկ կլինեն դրանք: Ազատություն տվեք ձեր կամքի ներքին նկարչին:

• Բարենպաստ օրերը՝ 4, 5, 22, 23
• Անբարենպաստ օրերը՝ 26, 27:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Կշեռք

Այս նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում 2021-ի հուլիսին բարձրացնել ոչ միայն իրենց մտավոր մակարդակը, այլև սոցիալական կարգավիճակը: Գիտելիք ձեռք բերելը, մտահորիզոնի ընդլայնումը և ուժեղ մարդկանց հետ ծանոթությունը կդառնան ապագա հաջողության գրավականները:

• Բարենպաստ օրերը՝ 6, 7, 24, 25
• Անբարենպաստ օրերը՝ 1, 2:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Կարիճ

Աստղագուշակը Կարիճներին առաջարկում է 2021-ի հուլիսին՝ ամռան կեսին, կյանքում որդեգրել ակտիվ դիրքորոշում: Դա իր պտուղները կտա ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական գործունեության մեջ, չնայած էներգիայի ավելցուկը կարող է շրջապատում փոթորիկ առաջացնել: Դուք ի վիճակի եք դիմակայել ակնկալվող փոթորկին և շրջադարձերին, հետեւաբար, մի նահանջեք նպատակային թիրախներից: Ճշմարտությունը ձեր կողմում է:

• Բարենպաստ օրերը՝ 9, 10, 27, 28
• Անբարենպաստ օրերը՝ 4, 5:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Աղեղնավոր

2021-ի հուլիսին Աղեղնավորների հռետորական ունակությունները կարտահայտվեն ողջ ուժով, կդրսևորվեն մարդկանց ոգևորելու, ուղղորդելու, իրենց հետևից տանելու կարողությունները: Հետևեք կարգուկանոնին և պահպանեք կանոնները: Դուք հասարակության համար անգնահատելի կլինեք որպես դատավոր, բայց մի մոռացեք նաև ձեր մասին: Ուրիշների համար լուծումներ գտնելու ունակությունը պետք է ըստ արժանվույն գնահատվի:

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 11, 12
• Անբարենպաստ օրերը՝ 6, 8:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Այծեղջյուր

Առօրյա ծանրաբեռնվածությունից ազատ ստեղծագործելուն անցնելն Այծեղջյուրի հոգուն բնորոշ առավել հետաքրքիր դրսևորումներից է: Դեպի ձեզ կձգվեն դրական և օգտակար մարդիկ՝ բացելով այնպիսի հնարավորություններ, որոնք նախկինում թաքնված էին յոթ սարի հետևում: Մի գործից մյուսին անցնելու կարողությունը հուլիսին կդառնա Այծեղջյուրների հիմնական հաղթաթուղթը:

• Բարենպաստ օրերը՝ 4, 5, 13, 14
• Անբարենպաստ օրերը՝ 9, 10:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ. Ջրհոս

Սեփական ուժի հանդեպ հավատը ինքնին չի գալիս, դրա համար պետք են դրդապատճառներ, և հուլիսին դրանց պակաս չեք զգա: Կարևորը՝ ամսվա սկզբին ձեռքերը ծալած չնստելն է և հիշելը, որ ջուրը քարի տակով չի հոսում: Նպաստավոր հանգամանքներն անհրաժեշտ են, բայց ոչ՝ բավարար:

• Բարենպաստ օրերը՝ 7, 8, 16, 17
• Անբարենպաստ օրերը՝ 11, 12:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ․ Ձկներ

2021-ի հուլիսին Ձկներին անհրաժեշտ է ուժեղացնել ինքնավստահությունը և բարձրացնել ինքնագնահատականը: Ձեր հաջողությունները կարող են նախանձ առաջացնել, հետևաբար, թույլ մի տվեք, որ այլոք շահարկեն դրանք: Բոլորովին այլ պատկեր կլինի հարազատների հետ հարաբերություններում: Մտերիմներից խորհուրդ հարցնելն ու աջակցություն ստանալը, դեռևս որևէ մեկին չի խանգարել:

• Բարենպաստ օրերը՝ 9, 10, 18, 19
• Անբարենպաստ օրերը՝ 13, 14:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 10032 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2025 թ․

01.09.2025
Աշնան առաջին ամիսը դժվար կլինի, հատկապես սիրային ոլորտում։ Եվ այդ ամենը սեպտեմբերի 7-ին տեղի ունենալիք լուսնի լրիվ խավարման պատճառով։ Բացի այդ, օդային տարերքի նշանները կարող են լուրջ ֆինանսական դժվարությունների հանդիպել։ Բայց միևնույն է, աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2026 12:18
Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում իր դեբյուտային հավաքածուն ներկայացրեց Fendi-ի նոր ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին։ Ցուցադրությանը ներկա էին Մոնիկա Բելուչին, Ումա Թուրմանը, Ջեսիկա Ալբան և նրա դուստրը՝ Ելենա Պերմինովան, Դակոտա Ֆաննինգը, LVMH-ի սեփականատեր և Նատալյա Վոդյանովայի աները՝ Բեռնար Արնոն, Աննա Վինտուրը, Մերի Լիստը և այլք։
26-02-2026 12:15
Երեկոյան մեկ բաժակ ջուրը կանխարգելում է սրտի հիվանդությունները և պաշտպանում ինսուլտից: Գիշերը ջուր խմելով՝ դուք ձեզ կձերբազատեք ևս մեկ տհաճ երևույթից՝ գիշերային ջղաձգությունից: Գիտնականները պարզել են, որ գիշերային ջղաձգությունների պատճառը ջրազրկումն է:
26-02-2026 11:57
Նռան տերևներում և ճյուղերում հայտնաբերված բնական միացությունը կարող է քայքայել տրանսթիրետինի (TTR) ամիլոիդոզին առնչվող վնասակար սպիտակուցային ագրեգատները, որը նյարդային համակարգի և սրտի վրա ազդող հիվանդություն է: Հայտնագործությունը կատարել են Կումամոտոյի համալսարանի գիտնականները:
26-02-2026 11:24
Դեպրեսիան, անքնությունը, հիպերտոնիան և շաքարային դիաբետը կարող են նախորդել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը՝ ախտորոշումից տարիներ առաջ: Նման եզրակացության են եկել Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:
26-02-2026 02:02
Մեքսիկացի ինֆլուենսեր և Only Fans-ի մոդել Մարիա Ջուլիսան հայտնվել է թմրամիջոցների կարտելի ղեկավար Էլ Մենչոյի սպանության շուրջ սկանդալի մեջ։ Նա հերքել է մեղադրանքները, որ ինքը իշխանություններին տրամադրել է թմրամիջոցների տիրակալի գտնվելու վայրը, ինչը հանգեցրել է նրա ձերբակալմանը և հետագա մահվանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.02.2026
Դիտվել է 809 անգամ
25.02.2026
Դիտվել է 216 անգամ
26.02.2026
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster