Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 17-23-ը 2021 թ

17.05.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23-ը. Խոյ

Ամեն ինչ լավ է ընթանում. բաց մի թողեք պահը: Բացի այդ, կարող եք ամբողջովին վստահել ձեր ինտուիցիային. դրա շնորհիվ շատ բաներում հաջողության կհասնեք: Միակ բանը, որն այս ժամանակահատվածում ձեզ հակացուցված է, միայնությունն է: Փորձեք գոնե ժամանակ առ ժամանակ աշխարհին նայել ձեր սիրելիի կամ ամուսնու աչքերով: Դե, նախ, դա նոր զգացողություններ կտա, և, որ ամենակարևորն է, դուք կհասկանաք, թե ինչ է պետք անել, որպեսզի հարաբերությունները ներդաշնակ զարգանան, ու համատեղ կյանքն ընթանա հանգիստ և ուրախ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23 -ը. Ցուլ

Ցուլերի համար նոր շաբաթն անսահմանափակ հնարավորություններ կպարգևի. ձեզ ուղղակիորեն հասանելի կլինի այն ամենը, ինչը նախկինում յոթ փակի տակ էր: Այսպիսով, վերցրեք ճակատագրի սանձերը ձեր ձեռքը և գործեք: Ճշտում. բախտի դուռը կարող է փակվել, եթե ցուցաբերեք երկմտանք և կասկածեք ձեր հնարավորությունների վրա: Մասնագիտական հարցերում ապավինեք ներքին ձայնին, բայց խնդիրը լուծելու ինտուիտիվ եղանակը պետք է վերլուծել և ճշգրիտ հաշվարկել բոլոր քայլերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23 -ը. Երկվորյակ

Դուք դժվար թե կարողանաք երկնքից աստղ ցած բերել, և դրա կարիքը չի էլ լինի: Ձեզ կգերեն առօրյա գործերն ու երկրային ուրախությունները, և դրանցից այնքան շատ հաճույք կստանաք, որ լրջորեն կմտածեք՝ հեռանալ քաղաքային իրարանցումից մի գյուղ, որտեղ խաղաղություն է, անդորր և Աստծո շնորհը: Դուք ձեզ լավագույնս կզգաք ընտանիքի կամ սիրելիի հետ: Միայնակ Երկվորյակները պարզապես կերազեն հիանալի ընտանեկան կյանքի մասին։ Վայելեք հանդարտության և անդորրի վիճակը: Նրանք, ովքեր արդեն ամուսնացած են, չի խանգարի կյանքին մի փոքր կայծ ավելացնել՝ պլանավորել համատեղ այցելություններ թատրոն, գերադասելի են սկանդալային կամ հակասական ներկայացումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23 -ը. Խեցգետին

Խեցգետինները կենտրոնացած կլինեն աշխատանքի վրա գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, և դա ճիշտ ընտրություն կլինի․ բարենպաստ ժամանակ է ղեկավարության հետ կապ հաստատելու, օգտակար ծանոթություններ ունենալու և կարևոր պայմանագրեր կնքելու համար: Շաբաթ և կիրակի օրերին ավելի լավ է դադար վերցնել. դուք հիմա լավ մարզավիճակում չեք, ուժի և էներգիայի պակաս եք զգում, այնպես որ հանգստացեք ու հոգ տարեք ձեր առողջության մասին: Այժմ կարող եք հույս դնել ընկերների և գործընկերների աջակցության վրա, իսկ ընտանեկան հարաբերությունները կդառնան ավելի ներդաշնակ: Բացի այդ, լավ ժամանակ է ամուսնանալու, պայմանագրեր կնքելու, նոր գործ սկսելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23-ը. Առյուծ

Շաբաթվա աստղագուշակն Առյուծներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ աշխատանքի վրա, այլապես բաց կթողնեք մեծ հնարավորությունները: Հնարավոր է, որ սիրելիները դժգոհ լինեն ձեր ընդհանուր զբաղվածությունից. փորձեք նրանց ամեն ինչ բացատրել: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին խուսափեք զգացմունքային ծանրաբեռնվածությունից և փող մի վատնեք. հավանական են ֆինանսական դժվարություններ: Մայիսի 21-ից սկսած ՝ օգտագործելով ձեր փորձը և վաղեմի գաղափարները, կկարողանաք առաջխաղացում ունենալ աշխատնքում, ուժեղացնել ձեր հեղինակությունը և լավ գումար աշխատել: Շաբաթվա ամենահաջող օրը շաբաթն է: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ (ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ), ուղևորություններ, հետաքրքիր իրադարձություններ և սիրային ու գործընկերային լուրջ փոփոխություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23 -ը. Կույս

Երկուշաբթիից չորեքշաբթի օրերին խիստ զբաղված կլինեք: Բայց դուք էներգետիկ և հոգևոր վերելք եք զգում, այնպես որ կարող եք հեշտությամբ ելք գտնել խառը իրավիճակներից: Իրերի ոչ ավանդական դասավորվածությունը ձեզ թույլ կտա տեսնել խնդիրները հաղթահարեկու ճանապարհները, ինչպես նաև եկամտի լրացուցիչ աղբյուրներ: Այն մարդիկ, ում այս օրերին հանդիպում եք, կարող են դառնալ ձեր ընկերներն ու համախոհները: Շաբաթվա երկրորդ կեսին ցանկություն կառաջանա առաջ ընթանալ, ուժերը փորձել նոր գործերում: Գնացեք այդ քայլին, և կարող եք հույս դնել բախտի վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23-ը. Կշեռք

Բարենպաստ պայմաններ են ստեղծվում ծառայողական պարտականությունների և լրացուցիչ եկամուտների շրջանակն ընդլայնելու համար: Լուրջ վերաբերվեք նոր գործարար առաջարկներին, բայց մի արհամարհեք ընթացիկ գործերը: Ձեր անձնական կյանքում իրադարձությունները մի արագացրեք. թող ամեն ինչ շարունակվի իր հունով: Ընտանիքի անդամները ստիպված կլինեն ստանձնել հիմնական վաստակողի դերը և միգուցե որոշ ժամանակ դառնան ձեր աջակիցը: Տանը խաղաղություն և հանգստություն պահպանելու համար հարկավոր է համբերություն, փոխըմբռնում և հոգևոր առատաձեռնություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23-ը. Կարիճ

Ֆինանսական հարցերում հապճեպ որոշումներ մի կայացրեք․ դադար տվեք, ճիշտ վերլուծեք իրավիճակը, կշռադատեք բոլոր կողմերը: Նույնիսկ եթե այս պահին ձեր դրամապանակը դատարկ է, մի անհանգստացեք վաղվա օրվա համար. ամեն ինչ շատ շուտ կկարգավորվի։ Եղեք համբերատար, գնահատեք այն, ինչ տալիս է կյանքը այստեղ և հիմա: Փոքր ֆինանսական դժվարությունները չարժե, որ փչացնեն ձեր նյարդերն ու տրամադրությունը: Հավատացեք, ամենը, ինչ ձեզ հարկավոր է, բավարար չափով կունենաք: Միայնակ Կարիճիներին աստղերը խոստանում են ռոմանտիկ ծանոթություն. ամենայն հավանականությամբ, ճանապարհորդության ժամանակ կամ հասարակական վայրում: Մի շփոթվեք: Այժմ դուք գերազանց մարզավիճակում եք և հեշտությամբ կհմայեք ձեզ դուր եկած մարդուն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23-ը. Աղեղնավոր

Շաբաթը կանցնի օգտակար ծանոթությունների նշանի ներքո: Ժամանակը չի բավականացնի, այնպես որ կետ առ կետ գրեք բոլոր գործողությունները: Հանդիպեք, զրուցեք, քաղաքավարական այցեր կատարեք ընկերներին: Զգուշությամբ վերաբերվեք ստացվող ինֆորմացիային: Այն Կարիճները, ովքեր նոր են սկսում հարաբերություններ կառուցել, հաջողության մեծ հնարավորություններ ունեն: Բայց հիշեք՝ ջուրը ընկած քարի տակով չի հոսում: Հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք ձեր ընտրյալի հետ, ավելի հաճախ կազմակերպեք ռոմանտիկ ժամադրություններ և ժամանց, ծանոթացրեք ձեր ընկերների հետ: Ամենակարևորը՝ ձեր կողքին գտնվող անձը պետք է իրեն հարմարավետ և հանգիստ զգա, այնպես որ նրան մի ծանրաբեռնեք ձեր խնդիրներով, մի բողոքեք կյանքից:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23 -ը. Այծեղջյուր

Չնայած ընդհանուր կայունությանը, հին գործերը, որոնց լուծումն այդքան երկար հետաձգել էիք, կարող են հիշեցնել իրենց մասին: Չեն բացառվում զգալի ծախսերը, ձեր դրամապանակը պահեք հսկողության տակ, որպեսզի չափազանց շատ չվճարեք: Սիրային գործերում մոլորակներն Այծեղջյուրներին ընտրության առաջ կկանգնեցնեն․ վերջ տա՞լ հարաբերություններին, թե՞ վերակենդանացնել դրանք՝ կախված է ձեզանից: Հետևեք ձեր առողջությանը, հնարավոր է հին հիվանդությունները կրկին իրենց զգացնել տան:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23-ը. Ջրհոս

Որոշ Ջրհոսներ կարող են մտածել, որ իրենց կյանքում եկել է սև շերտ: Աշխատանքի և անձնական կյանքի կուտակված աննշան խնդիրները կարող են լրջորեն խաթարել ոչ միայն հուզական վիճակը, այլև հավատը մարդկության հանդեպ: Մի ենթարկվեք այս անկումային տրամադրություններին. ձեր սիրելիները կանեն ամեն ինչ՝ ձեզ աջակցելու համար, և շաբաթվա վերջին ամեն ինչ լավ կլինի, ավելին՝ արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները: Հիմա ձեզ հարկավոր է ժամանակ հատկացնել տան գործերին և լավ քնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 17-23-ը․ Ձկներ

Աստղերը դիրքավորվել են այնպես, որ ձեզ հնարավորություն տան ի ցույց դնել ձեր լավագույն կողմերը: Բաց մի թողեք ձեր հնարավորությունը: Ամբողջ շաբաթ արժե լավ մարզավիճակ պահպանել. պատրաստ եղեք անսպասելի և ոչ ստանդարտ իրավիճակների: Այն ամենը, ինչ դուք կնախաձեռնեք և կանեք այս շաբաթ, օգտակար կլինի և ամուր հիմք կհանդիսանա կարիերայում ապագա նվաճումների համար: Աշխատանքում ունեցած հաջողությունների շնորհիվ կարող եք հպարտանալ և, Աստված չանի, որոշում կայացնեք, որ տանը կարող եք ձեր կամքը թելադրել բոլորին: Դա տեղին չէ. այն կվտանգի լավ հարաբերությունները սիրելիների և ամուսնու հետ: Նրանք ոչ միայն ձեզ չեն հասկանա, այլև կվիրավորվեն ձեզանից և, նույնիսկ, կկասկածեն դավաճանության մեջ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7584 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 803 անգամ
05.08.2026
Դիտվել է 498 անգամ
06.08.2026
Դիտվել է 393 անգամ
07.08.2026
Դիտվել է 359 անգամ
08.08.2026
Դիտվել է 327 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster