7 ռոմանտիկ արարք, որոնք պետք է մտահոգեն ձեզ
04.05.2021
Այս արարքնները հուզիչ են թվում և կարծես խոստանում են միասին երկար և երջանիկ կյանք, բայց դրանք, հաճախ, իրենց մեջ թաքցնում են ոչ թե լավագույն մտադրություններ: Եթե կնկատեք ստորև նշված քայլերից մեկը, մտածեք՝ արժե՞ արդյոք շարունակել հարաբերությունները:
1. Նա շատ արագ ձեզ համար քնքուշ մականուն է հորինում:
Եթե արդեն երկրորդ ժամադրության ժամանակ տղամարդը ձեզ անվանում է «մանկիկ» կամ «փիսիկ», ապա դա նշան է, որ նա փորձում է արագացնել հարաբերությունների ընթացքը: Քնքուշ մականունները կարող են հաճելի լինել, բայց դրանք ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում, որպես սերտ կապերով հաստատված, ձևավորված զույգի ներքին կատակ:
2. Նա դադարել է շփվել ընկերների հետ, որպեսզի ավելի հաճախ ձեզ հետ լինի:

Դա կարող է հմայիչ լինել, բայց լավ բանով չի ավարտվի: Իր ժամանակը և էներգիան ներդնելով հարաբերությունների մեջ, նա նույնը կպահանջի նաև ձեզնից: Ընկերությունն անհրաժեշտ է էմոցիոնալ առողջ վիճակ պահպանելու համար. միայն մեկ անձի վրա կենտրոնանալը կասկածելի ընտրություն է:
3. Նա անընդհատ գրում է՝ իմանալով, որ զբաղված եք:
Ուշադրությունը բոլորին հաճելի է, բայց եթե ասել եք, որ աշխատում եք կամ ցանկանում եք զրուցել ընկերուհու հետ, իսկ նա շարունակում է գրել ու վիրավորվում է, որ չեք պատասխանում, դա անձնական սահմանների խախտում է և ձեր կարիքների հանդեպ անհարգալից վերաբերմունք:
4. Նա սոցցանցերը լցրել է ձեր լուսանկարներով:
Սկզբում դա կարող է շոյիչ և հաճելի թվալ, բայց, եթե դուք վերջերս եք միասին, իսկապե՞ս ցանկանում եք այդքան տեղ զբաղեցնել նրա կյանքում: Դա մտահոգիչ է, երբ զուգընկերոջ սոցիալական ցանցերը նվիրված են միայն ձեր զույգին, և այնտեղից անհետացել են հոբբիները, ընկերներն ու աշխատանքը:
5. Նա ցանկանում է արագ ճանաչել ձեր ծնողներին:
Եթե դուք նոր եք սկսել հանդիպել, ապա ձեր ընտանիքին ծանոթանալու համառ ցանկությունը կարող է վկայել այն մասին, որ տղամարդը չափազանց արագ և շատ խորն է ընկղմվել այդ հարաբերությունների մեջ, չնայած դրանք դեռ չեն զարգացել ցանկալի աստիճանի: Այդպիսի մտերմության համար նույնպես ժամանակ է պահանջվում: Հարցրեք նրան, թե ո՞րն է այդ ցանկության պատճառը, առաջարկեք, որ նախ կենտրոնանաք միմյանց ճանաչելու վրա, ապա հանդիպեք ծնողներին:
6. Նա գրեթե անմիջապես առաջարկում է տեղափոխվել:

Դուք մի քանի ամիս է, ինչ միասին եք, իսկ նա արդեն ձեզ համար բնակարա՞ն է գտել: Ընդհանուր կենցազը լուրջ փորձություն է: Եթե ձեր զուգընկերը պնդում է տեղափոխվելու մասին, չհասցնելով, անգամ, ձեզ լավ ճանաչել, ապա արժե արգելակել։
7. Նա առաջարկում է միասին ճանապարհորդության մեկնել:
Զուգընկերոջ հետ առաջին անգամ ճանապարհորդելը լուրջ փորձություն է, և չպետք է համաձայնեք, եթե դեռ մի քանի անգամ եք ժամադրության եղել: Ժամանակ անցկացնել մեկի հետ, ում դեռ լավ չեք ճանաչում, լավագույն անվտանգ գաղափարներից չէ:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 5279 անգամ
Читать на русском
|