Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 29-ապրիլի 4-ը 2021 թ

29.03.2021

Մարտի 29-ից ապրիլի 4-ը նվազող լուսին է: Փորձեք ոչ մեկի հետ չանկեղծանալ: Առաջին հերթին դա վերաբերում է գործընկերներին: Մի կիսվեք փորձով և ծրագրերով ու մի բողոքեք: Այն ամենը, ինչ հիմա կասեք, հետագայում կարող է օգտագործվել ձեր դեմ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Խոյ

Լսեք ձեր կանխազգացմանը և հետևեք ներքին ձայնին: Դրանք ձեզ մենակ չեն թողնի այս դժվար պահին: Հաճելի ժամանակ է սպասվում սիրահարվածներին: Ժամադրությունը, ռոմանտիկ ուղևորությունները և անակնկալները երաշխավորված են: Հանգստյան օրերը նվիրեք ինքներդ ձեզ՝ գեղեցկության սրահ, հանգիստ, գնումներ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Ցուլ

Փողը ձեզ կգա այնտեղից, որտեղից չեք սպասում: Դրանք ծախսեք խելամտորեն: Հիմնականը՝ անպատասխանատու մարդկանց պարտք չտալն է: Աշխատավայրում դասավորեք թղթերը. վերջին շրջանում շատ բան է կուտակվել: Ականջները բաց պահեք. ձեր գործընկերներից շատ հետաքրքիր բաներ կսովորեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Երկվորյակ

Չափից շատ հարցեր կառաջանան ձեր շրջապատի որոշ մարդկանց առումով: Հիմա ոչ ոքի չվստահեք, ավելի լավ է ապահովագրվել: Նախընտրելի է լուրջ նախագծեր դեռ չսկսել: Բայց տնով կարող եք և պետք է զբաղվել: Մտածեք թեթև վերանորոգման մասին՝ դա չի վնասի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Խեցգետին

Պարզվում է, որ մանրուքներն այժմ այդքան էլ անկարևոր չեն: Հնարավոր է հակամարտություն ընկերների հետ, բայց ճշմարտությունը ձեր կողմը կլինի: Ժամանակահատվածը բարենպաստ է ֆիզիկական գործունեության և դիետաների համար: Ձեզնից շատ ջանք չի պահանջվի, բայց արդյունքը խոստանում է ցնցող լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Առյուծ

Ֆինանսական ներդրումներ կատարեք միայն սիրելիների հետ խորհրդակցելուց հետո: Իսկ անձնական կյանքի մասին մտածեք ինքնուրույն: Պե՞տք են ձեզ բուռն հարաբերություններ: Զբաղվեք ձեր սեփական հետաքրքրություններով և սիրելի զբաղմունքներով՝ սերը մղելով հետին պլան:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Կույս

Եթե հիմա ինչ-որ բանով զբաղվելու եք, ապա միայն՝ հաճելի: Պարտադիր գործերը կարող եք հետաձգել մինչ հաջորդ շաբաթվա սկիզբը: Աշխատավայրում հնարավոր է սկսեք ճնշվել: Շրջապատի մարդկանց հասկացրեք, թե ինչպես կարելի է վարվել ձեզ հետ, իսկ ինչպես՝ ոչ: Մի վախեցեք դիմադրություն ցույց տալուց:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Կշեռք

Աշխատավայրում ղեկավարները պահանջկոտ կլինեն ձեր նկատմամբ, բայց ձեր քրտնաջան աշխատանքը կփոխի նրանց կարծիքը: Ավելի լավ է գործ չանել ամառանոցում, աշխատեք հանգստանալ՝ ուժ կուտակելու համար: Ավելի խիստ եղեք երեխաների հետ, այլապես նրանք անկառավարելի կդառնան: Բայց նրանց հետ վիճելու կարիք չկա, չեզոքություն պահեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Կարիճ

Ցանկացած նոր ծանոթություն ձեզ հիմա օգտակար կլինի՝ թե գործնական, թե ռոմանտիկ: Շփվեք որքան հնարավոր է շատ. սա է միակ միջոցը, որով կհաղթահարեք այն ունայնությունը, որը կարող է առաջանալ այս ժամանակահատվածում: Եթե պատրաստվում եք տանը ինչ-որ բան թարմացնել, փորձեք դա անել մինչ շաբաթվա վերջը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Աղեղնավոր

Իսկ ինչու՞ գարնանային սիրավեպ չունենաք: Ճիշտ ժամանակն է: Թեև՝ դժվար, թե երկար տևի: Այս շրջանում փողը կարող է սուղ լինել, բայց ոչ ծայրահեղ աստիճանի: Ուղղակի շատ մի ծախսեք: Ավագ սերունդը կարող է օգնություն խնդրել. մի մերժեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Այծեղջյուր

Ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողնեք այն հնարավորությանը, որը սպասվում է: Հանգստյան օրերին լավ տրամադրություն կունենաք, այնպես որ՝ անպայման կիսվեք այն ձեր սիրելիների հետ: Հնարավորինս շատ զբոսնեք, մաքուր օդ շնչեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը. Ջրհոս

Ցանկացած գործում ձեզ կուղեկցեն խոչընդոտները: Պատրաստ եղեք ցանկացած ելքի և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք: Միայնակները կարող են հանդիպել անազնիվ մարդու. կշռադատեք բոլոր դրական և բացասական կողմերը՝ նախքան սիրային կամ գործնական հարաբերություններ սկսելը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 29-ապրիլի 4-ը․ Ձկներ

Աշխատանքում դուք կփայլեք: Այն նախագիծը, որի վրա աշխատել եք, հաջող կլինի: Օգտագործեք այս ժամանակը ձեզ ճանաչելի դարձնելու համար: Մեքենայի սիրահարները հիմա պետք է զգույշ լինեն: Նաև նրանք, ովքեր սպորտով են զբաղվում, այս նշանի ներկայացուցիչների համար ժամանակահատվածը չափազանց տրավմատիկ է:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 8171 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 836 անգամ
05.08.2026
Դիտվել է 512 անգամ
06.08.2026
Դիտվել է 407 անգամ
07.08.2026
Դիտվել է 374 անգամ
08.08.2026
Դիտվել է 352 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster