Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 22-28-ը 2021 թ.

22.03.2021

Մարտի 22-27-ը աճող լուսին է: Հիանալի ժամանակաշրջան է ցանկացած տեսակի նախաձեռնությունների համար, հատկապես ստեղծագործական աշխատանքի և եկամտի նոր աղբյուրների որոնման հետ կապված:

Մարտի 28-ին լրիալուսին է: Մարդաշատ վայրերում պահանջվում է մեծ ուշադրություն և զգուշություն: Ձեռնպահ մնացեք լուրջ ֆիզիկական և հուզական սթրեսներից:


Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Խոյ

Ձեր ուշադրության կենտրոնում այս շաբաթ լինելու են գործընկերների, ղեկավարության և ձեզանից բարձր տարիքի կամ դիրքի անձանց հետ փոխհարաբերությունները: Ցանկալի է հրաժարվել նախաձեռնություններից այն հարցերում, որոնք դուրս են ձեր իրավասության ոլորտից: Սա վերաբերում է ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական կյանքին: Որոշ ժամանակ դարձեք կողմնակի դիտորդ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Ցուլ

Շաբաթվա աստղագուշակը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել սեփական առողջությանը: Բացառեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խուսափեք այն ամենից, ինչն ազդում է հոգեկան հարմարավետությանը: Կյանքի սովորական ընթացքից ամենափոքր շեղումները բացասաբար կանդրադառնան ձեր ինքնազգացողության վրա: Ընտանիքի անդամները հոգեբանական օգնություն և աջակցություն կցուցաբերեն բոլոր ձեռնարկներում:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Երկվորյակ

Այս նշանի տակ ծնվածների համար շաբաթվա հիմնական իրադարձությունները տեղի կունենան աշխատավայրում: Ձեզ տրված է գործողության կատարյալ ազատություն ամեն ինչում՝ անկախ նրանից, թե ինչ եք ձեռնարկում: Այն, ինչ ուզում եք, կկատարվի ըստ ցանկության: Փորձեք խելամիտ օգտագործել այս նվերը: Շատ բան մի ցանկացեք և հաշվի առեք ձեր շրջապատի մարդկանց հետաքրքրությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Խեցգետին

Ճակատագրական փոփոխություններ չեն սպասվում, բայց այն, ինչ տեղի կունենա այս օրերին, կստիպի ձեզ շատ բանի մասին խորհել: Պատճառը կլինի սիրելիի անսպասելի խոստովանությունը կամ երեխայի արարքը: Այս ժամանակահատվածում արժե մտածել այն մասին, արդյոք ձեզ շատ չե՞ն տարել ձեր սեփական շահերը և դուք մոռացել եք մտերիմների մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Առյուծ

Բոլոր առումներով ստեղծագործական շրջան է սպասվում: Դուք բառացիորեն լողալու եք հարազատների, սիրելիների, ընկերներ-ընկերուհիների սիրո մեջ: Եվ այս ամենը կօգնի ձեզ հաջողությամբ հաղթահարել դժվար խնդիրները, որոնք պետք է լուծեք աշխատանքում: Աստղերը երիտասարդ աղջիկներին խոստանում են ռոմանտիկ ծանոթություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Կույս

Կլինի էներգիա մեծ ներհոսք, և որպեսզի հիանալի զգանք, պետք է այն օգտագործեք նպատակային: Լավ կլինի զբաղվել ընտանեկան խնդիրներով, որոնք հետաձգվել էին ավելի լավ ժամանակների համար: Իսկ ազատ կանայք մեծ հնարավորություն ունեն վերջապես և անվերադարձ կորցնել իրենց ազատությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Կշեռք

Փորձեք ապրել այստեղ և հիմա: Այս շաբաթվա համար ոչինչ մի պլանավորեք, քանի որ ծրագրերը կարող են հաճախ փոխվել՝ ձեր կամքից անկախ պատճառներով: Առջևում կան շատ ուղևորություններ ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային հարցերի համար: Պարզապես հիշեք հանգստի մասին: Նվիրեք ձեզ սպա բուժումներ և նոր սանրվածք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Կարիճ

Կյանքի բոլոր ոլորտներում հաջողություններն այժմ մեծապես կախված են ձեր գործունեությունից: Ուստի նախաձեռնող եղեք: Մի վախեցեք սխալներ թույլ տալուց և նպատակից շեղվելուց: Հետևեք այն սկզբունքին, որ փորձը՝ փորձանք չէ: Հիանալի ժամանակ է ցույց տալու ձեր ունակությունները' և՛ աշխատանքի, և՛ սիրո մեջ: Ազատ զգացեք ձեր զգացմունքների առումով:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Աղեղնավոր

Վիթխարի աշխատանքային պլաններ մի կազմեք, ապահով հեռավորություն պահպանեք սիրելիների և ընկերների հետ հարաբերություններում: Լավագույնն այն է, որ այս պահին հոգ տանեք ինքներդ ձեզ, ձեր ֆիզիկական և մտավոր առողջության մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Այծեղջյուր

Առաջիկա շաբաթվա կարգախոսն է՝ «Ռիսկը գործի կեսն է»: Հաջողության մեծ հնարավորություն կունենաք այն ամենում, ինչ կցանկանաք անել: Սպասվում են ճակատագրական փոփոխություններ, որոնք կանդրադառնան ֆինանսների, սիրո և ընկերության վրա: Ճիշտ է, դուք ստիպված կլինեք վերանայել ձեր որոշ համոզմունքներ և գնահատել առաջնահերթությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը. Ջրհոս

Անհանգիստ և հոգսաշատ ժամանակաշրջան է: Ձեզ հավանաբար կտանջեն կասկածները: Կշեռքի մի կողմում դրված կլինեն կարիերան և սոցիալական հաջողությունները, իսկ մյուսում՝ սերն ու ընտանիքի բարեկեցությունը: Ստիպված կլինենք նախապատվություն տալ ինչ-որ մեկին: Որոշումներ կայացնելիս ապավինեք այն ամենին, ինչ հուշում է ձեր սիրտը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 22-28-ը․ Ձկներ

Լավ ժամանակաշրջան է հաջող ձեռնարկների համար, հատկապես՝ մասնագիտական և ֆինանսական ոլորտներում: Այնուամենայնիվ, դրա համար բոլոր հարցերում դուք պետք է ղեկը ձեր ձեռքը վերցնեք՝ ապավինելով բացառապես ինքներդ ձեզ: Արտաքին օգնության դիմեք ծայրահեղ դեպքերում և ստացեք այն միայն մտերիմներից:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 8038 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 822 անգամ
05.08.2026
Դիտվել է 510 անգամ
06.08.2026
Դիտվել է 405 անգամ
07.08.2026
Դիտվել է 371 անգամ
08.08.2026
Դիտվել է 350 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster