Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 15-21-ը 2021 թ.

15.03.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Խոյ

Այն ծրագրերը, որոնք դուք կազմել եք այս ժամանակահատվածի համար, կարող են չիրականանալ: Ձախողման պատճառ կդառնան մտերիմները: Լուրջ վերաբերվեք այն ֆինանսական առաջարկներին, որոնք այժմ սպասվում են ձեզ: Անձնական կյանքում ընդհակառակը՝ ավելի քիչ մտածեք և ավելի շատ զգացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Ցուլ

Մի վերցրեք ձեր վրա ավելին, քան կարող եք իրականացնել: Սովորեք պատվիրակել, որպեսզի չձախողվեք: Զգուշացեք դրամական ներդրումներից, դրանցից մի քանիսը կարող են անհաջող լինել: Հանգստյան օրերին գնացեք քաղաքից դուրս: Դա կլինի լավագույն լուծումը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Երկվորյակ

Ավելի լավ է հետաձգել կյանքի այն փոփոխությունները, որոնք ծրագրել եք. լավագույն ժամանակաշրջանը չէ։ Աշխատավայրում կարող են թյուրիմացություններ լինել գործընկերների հետ: Փորձեք հակամարտությունը չերկարաձգել, հակառակ դեպքում ապագայում դժվար կլինի նպաստավոր կերպով վերականգնել դրանք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Խեցգետին

Ձեզ կթվա, որ ոչինչ չեք հասցնում: Մասամբ դա ճիշտ է: Հավաքեք ձեզ: Երեխաները կարող են սովորականից ավելի մեծ ուշադրություն պահանջել: Պատրաստ եղեք որոշ գործեր մի կողմ դնել: Առողջության հարցում ավելի լավ է ապահովագրվել։ Կոկորդի և ականջների հատվածները վտանգված են:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Առյուծ

Այս ժամանակահատվածում ձեզ հաճելի փոփոխություններ են սպասվում: Ոչ մի անակնկալ մի սպասեք. դուք իսկապես արժանի եք դրան: Սիրելիի հետ հարաբերություններում շրջադարձային պահ կարող է տեղի ունենալ շաբաթվա վերջին: Վերագնահատեք հարաբերությունները և ձեր դերը դրանցում:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Կույս

Արդյունավետ ժամանակաշրջան է: Ավելին, տանը դուք ոչնչի համար ժամանակ չեք ունենա, բայց աշխատանքում՝ ամեն ինչ կհասցնեք: Դրամական արտահայտությամբ խրախուսանքները ձեզ սպասեցնել չեն տա: Աստղերը խորհուրդ են տալիս այժմ ավելի շատ աշխատել հողի հետ: Դա խաղաղություն և հանգստություն կբերի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Կշեռք

Ինչո՞ւ ձեր սիրելիի համար ռոմանտիկ անակնկալ չպատրաստեք։ Նա, անկասկած, կգնահատի դա: Այս ժամանակահատվածում կարող է հայտնվել անցյալից եկած մի անձնավորություն, որը հույզերի փոթորիկ կառաջացնի ձեր մեջ: Վերահսկեք ինքներդ ձեզ: Հանգիստյան օրերն ավելի լավ է ակտիվ անցկացնեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Կարիճ

Փողերը, որոնք այլեւս հույս չունեիք ստանալու, անսպասելիորեն կգան: Դրանք խելամտորեն ծախսեք: Դուք կարող եք ունենալ ուղևորություններ, որոնք նախկինում նախատեսված չէին: Համաձայնեք, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հանգստանալուն: Ավելի լավ է հիմա դիետայի չանցնել՝ առողջությունը կարող է վտանգվել:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Աղեղնավոր

Մի հուսահատվեք, եթե ամեն ինչ չընթանա այնպես, ինչպես դուք եք ցանկանում: Շուտով դուք կհասկանաք. ամեն ինչ դեպի լավն է գնում: Ձեր անձնական կյանքում պետք է զգոն լինեք. շրջապատում շատ անազնիվ տղամարդիկ կան: Ընտրություն կատարելուց առաջ հարյուր անգամ մտածեք: Ժամանակահատվածը բարենպաստ է գործնական հանդիպումների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Այծեղջյուր

Եթե այս օրերին ինչ-որ մեկի հետ ընդհարվեք, փորձեք հնարավորինս արագ կարգավորել հարաբերությունները: Ձգձգված հակամարտություններն այժմ անօգուտ են: Աշխատավայրում ձեզ կարող են դժվար առաջադրանք տալ: Նախքան համաձայնվելը կշռադատեք բոլոր դրական ու բացասական կողմերը: Շաբաթ և կիարկի օրերին լավ հանգստացեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը. Ջրհոս

Սթրեսն ու անհանգստությունն այն են, ինչը հիմա կարող է ձեզ խանգարել: Փորձեք նվազագույնի հասցնել ձեր անհանգստությունը: Այս ժամանակահատվածում հանդիպումները կլինեն չափազանց հաճելի, իսկ որոշները, նույնիսկ, նշանակալից: Մի մերժեք հյուր գնալու հրավերները՝ հետաքրքիր կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 15-21-ը․ Ձկներ

Երիտասարդ սերունդն ամբողջովին դուրս կգա վերահսկողությունից: Եթե երեխաներ ունեք, ձեզ համբերություն ենք ցանկանում: Միայնակ Ձկները կարող են հաճելի ծանոթություն ակնկալել, բայց միայն այն դեպքում, եթե ինքներդ տրամադրված եք դրան: Հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք դրսում:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

Դիտվել է 7757 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1458 անգամ
23.06.2026
Դիտվել է 323 անգամ
25.06.2026
Դիտվել է 226 անգամ
26.06.2026
Դիտվել է 167 անգամ
27.06.2026
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster