Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպիսի՞ տեսք ունեն տարբեր տարիքի, բայց միևնույն չափսը կրող կանայք

13.03.2021

Ընթերցողներն իրենց մեկնաբանություններում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է նիհարելուն, հաճախ են գրում, որ հոդվածներում ճիշտ չեն ներկայավցում հերոսուհիների չափսերը։ Կա թյուր կարծիք, թե տվյալ չափսը համապատասխանում է ստույգ քաշին և հասակին։

Օրինակ, ասենք, XS չափսը կարող են կրել միայն մինչև 30-35 տարեկան նրբագեղ աղջիկները՝ 165 սմ հասակով և 50 կգ քաշով, իսկ ML չափսը նրանց համար է, ովքեր մի փոքր ավելի տարիքով են ու խոշորամարմին, և որ մեկ անձն իր զգեստապահարանում միանշանակ չի կարող համատեղել մի քանի չափս:

Lady.mail.ru-ի այս նկարահանումները ցույց են տալիս, որ հագուստի չափսը տարիքի և կազմվածքի որոշակի տվյալների հետ կապ չունի: Այն վերաբերում է առողջությանը, կյանքի հանդեպ ճիշտ մոտեցմանը և ինքդ քեզ ընկալմանը:

Նախագծի չորս հերոսուհիները տարբեր տարիքի, քաշի և հասակի են: Նրանք բոլորը կրում են L չափսի հագուստ և խնդիրներ ունեն զգեստապահարանի ընտրության հարցում, որը բոլորն է հատուկ։ Ինչ-որ մեկը չի կարողանում կիսաշրջազգեստ ընտրել կոնքերի մեծ ծավալի, մյուսը բլուզ՝ նեղ ուսերի, հաջորդին թևերն են կարճ նստում՝ բարձր հասակի պատճառով, իսկ ինչ-որ մեկի համար էլ, ընդհակառակը, դրանք երկար են ... Արդյո՞ք սա բնականոն է: Իհարկե. Մենք բոլորս տարբեր ենք, բայց դրանից, երբեք էլ, գեղեցկությունը չի տուժում:

 600x400

45-ամյա Նելլան

Ներկայումս նա չի աշխատում, ուստի գրասենյակային հագուստին հետևելու անհրաժեշտություն չունի՝ ընտրում է պատահական հագուստ: Շատ է սիրում մինիմալիզմը: Հագուստը հիմնականում գնում է զանգվածային շուկայում

«Տաբատն ու ջինսերն ամենադժվարն է գտնելը՝ գոտկատեղի և ազդերի հարաբերակցության պատճառով: Բայց վերջերս հայտնված մոդելները հեշտացրել են գործը»։

600x400

600x400

Կատյա, 25 տարեկան

«Ես աշխատում եմ որպես բովանդակություն ստեղծող և ռուսական ՏՏ ընկերությունում ղեկավարում եմ մեդիա նախագծերից մեկի խմբագրությունը:

Հասարակության մեջ ես հիմնականում հայտնվում եմ smart-casual և smart-elegant ոճերի մեջ: Գործնականում սպորտային հագուստ չեմ հագնում, միայն՝ նախատեսված նպատակի համար։ Իմ զգեստապահարանում տաբատները քիչ են՝ դժվար է հաջողակ մոդելներ գտնելը: Այսպես որ, իմ զգեստապահարանում գերակշռում են կիսաշրջազգեստները, ընդորում, բոլոր մոդելները նման են միմյանց»:

600x400

600x400

Դաշա, 22 տարեկան

«Աշխատում եմ IT ոլորտում որպես թեստավորման մասնագետ: Մենք դրես կոդ չունենք, ուստի հագնվում եմ այնպես, որ ամբողջ օրը աշխատելը հարմար լինի՝ ջինսեր, բաճկոններ, շապիկներ:

Նախընտրում եմ casual կամ հիմնական իրեր, որոնք գտնում եմ զանգվածային շուկայում: Խնդիրներ կան տաբատի ընտրության հետ կապված, քանի որ կոնքերս ավելի լայն են, քան սովորական շատ մոդելների մոտ: Արդյունքում, ես այդպես էլ չգիտեմ իմ չափսը. մի խանութում տեղավորվում եմ M-ի մեջ, մյուսում, երբեմն, հարմար է գալիս ամենամեծ չափսը, կամ ընդհանրապես հարմար բան չի գտնվում»։

600x400

600x400

Նաստյա, 32 տարեկան

«Աշխատում է PR ոլորտում, այժմ գրքեր եմ առաջ մղում Ռուսաստանի ամենամեծ հրատարակչություններից մեկում: Այս աշխատանքը, իհարկե, կապված է մարդկանց հետ՝ բլոգերներ, լրագրողներ, գործընկերներ: Եվ հագուստը պետք է լինի բոլոր առիթների՝ պաշտոնական շնորհանդեսի և սովորական գրասենյակային կյանքի համար:

Նախկինում իմ զգեստապահարանում շատ դասական բաներ կային, որոնք ես զուգորդում էի դիզայներական և պատահական հագուստի հետ՝ ջինսեր, բաճկոններ, շապիկներ և այլն: Այժմ այլևս ոչ մի պաշտոնական զգեստ չունեմ, ես դուրս նետեցիի բոլոր բարձրակրունկ կոշիկներս: Մեր աշխատակազմում գրեթե բոլորը երիտասարդ, գեղեցիկ և ոճային աղջիկներ են: Ես ոգեշնչվում եմ բոլորից, հետազոտում հետաքրքիր տարբերակները և փնտրում իրեր, որոնց մեջ ես առաջին հերթին հարմարավոտ եմ զգում»:

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3011 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Հոգեբանը նշել է, թե որքան պետք է տևի սեքսը

02.02.2024
Հոգեբանը ցրել է սեքսի մասին տարածված միֆը, որը հանգեցնում է վեճերի։

Զուգագուլպաների 5 տարբերակ, որոնցից ավելի լավ է հրաժարվել

18.01.2024
Դրանք կփչացնեն նույնիսկ ամենաոճային տեսքը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 551 անգամ
22.03.2024
Դիտվել է 252 անգամ
26.03.2024
Դիտվել է 145 անգամ
27.03.2024
Դիտվել է 86 անգամ
28.03.2024
Դիտվել է 60 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster