Բրիտանական հրատարակությունը կանանց շրջանում հարցում էր անցկացրել՝ պարզելու համար կատարյալ տղամարդուն բնորոշ նշանները: Այս մասին հաղորդել է Daily Star-ը:
Ըստ հարցման արդյունքնեի՝ տղամարդու մորուքը և շագանակագույն աչքերը կատարյալ սիրեկանի հիմնական նշաններն են: Այս կարծիքին է հարցմանը մասնակցած կանանց 73 տոկոսը: Նրանք գտնում են, որ դեմքի մազերը տղամարդուն դարձնում են ավելի առնական և հասուն: Բացի այդ, հարցվածների 71 տոկոսը շագանակագույն աչքերը համարել են կատարյալ տղամարդու նշաններից մեկը:
Պիրսինգները և դաջվածքները կատարյալ սիրեկանի նշանների շարքում երրորդ և չորրորդ տեղերն են զբաղեցրել: Այս տարբերակների օգտին քվեարկել է համապատասխանաբար հարցված կանանց 70 և 62 տոկոսը: Նշվել են նաև տղամարդկանց այլ առանձնահատկություններ, որոնք կանայք համարում են առավել գրավիչներից: Այս ցուցակը ներառում է լայն ուսերը, մեծ ոտքերը, ճաղատությունը, լայն հոնքերը:
20-10-2026 08:34 Ջասթին Բիբերի նախկին ընկերուհի Սահարա Ռեյը մահացել է ծննդաբերությունից ինը ամիս անց։ Մահվան պատճառը պաշտոնապես չի հայտարարվել։ Նա մահացել է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, 34 տարեկան հասակում։ Նրանց համար, ովքեր հետևում էին Սահարային սոցիալական ցանցերում, լուրը ցնցող էր։ Հունվարին Սահարան մայր դարձավ՝ դուստր ունեցավ։ Վերջին ամիսներին նա նոր էր սկսում վերականգնվել դժվարին շրջանից, և թվում էր, թե ամենավատն արդեն անցյալում է։
19-10-2026 00:42 «Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17 Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09 Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08 Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։