Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 1-7-ը 2021 թ

01.02.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Խոյ

Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեր ճանապարհին գործնականում ոչ մի խոչընդոտ չի լինի: Բայց մի անհանգստացեք: Ամենաանսպասելի վայրերում որոգայթներ թաքնված կլինեին: Հանգիստ եղեք գործընկերների հետ հարաբերություններում և ապահով հեռավորություն պահպանեք աշխատակիցներից, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչներից:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Ցուլ

Մոտակա ժամանակահատվածում փողի կարիք չեք զգա: Կանխիկ մուտքերը ձեզ կուրախացնեն: Հաջողություն է ակնկալվում է նաև աշխատավայրում: Գլխավորը` մեծամիտ չլինել: Այս շրջանում ձեզանից օգնություն կխնդրեն՝ մի մերժեք: Հանգստյան օրերն ակտիվ անցկացրեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Երկվորյակ

Ձեզ երաշխավորված է ռոմանտիկ տրամադրություն: Կցանկանաք սեր, ծաղիկներ և նվերներ ... Միայնակ Երկվորյակները հենց հիմա կարող են նոր սիրավեպ սկսել: Ճիշտ ժամանակն է կարգի բերելու ձեր կազմվածքը: Դիետա պահելու կարիք առայժմ չկա:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Խեցգետին

Ժամանակն է ավելի ուշադիր նայելու ձեր շրջապատին: Այնտեղ կան մարդիկ, որոնց հետ պետք է ավելի զգույշ լինել: Ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ. անսպասելի ցավոտ տեղեր կարող են հայտնվել: Ձեր ամեն օրը ծրագրեք երեկոյան ժամերին, այլապես չեք հասցնի ինչ-որ բան անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Առյուծ
Հիմա շտապելու կարիք չկա: Ամեն ինչ արեք զգացմունքով, խելամիտ, ծրագրավորված: Սիրային ոլորտում հնարավոր են անհաջողություններ և բախումներ: Աստղերն այժմ խորհուրդ չեն տալիս ապարդյուն գումար վատնել: Ֆինանսական խնայողությունները շուտով ձեզ պետք կգան:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Կույս

Աշխատավայրում պաշտոնի բարձրացում ստանալու համար հարկավոր է լավ հարաբերություններ հաստատեք ձեր ղեկավարի հետ: Կարևորը, որ դրանք չվերածվեն ծառայողական սիրավեպի: Հարկավոր չէ անկեղծ լինել նույնիսկ մտերիմ ընկերների հետ: Պարուրվեք գաղտնիության շղարշով. հետագայում կհասկանաք, թե ինչու էր դա անհրաժեշտ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Կշեռք

Ձեզ համար եկել է ձևափոխումների ժամանակը: Այցելեք գեղեցկության սրահ. ժամանակն է փոխել ձեր արտաքին տեսքը: Եթե նոր ծանոթններ հայտնվեն, անմիջապես մի մերժեք նրանց: Հեշտությամբ շփման մեջ մտեք: Ուշադրություն դարձրեք ավագ սերնդին. նրանք խնդիրներ ունեն, բայց վախենում են խանգարել ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Կարիճ

Կենցաղային խնդիրները, որոնք երկար ժամանակ կուտակվել են, այժմ լավագույնս լուծելու ժամանակն է: Կարող եք վերանորոգում կատարել, տեղափոխություններ անել, ընդհանուր մաքրում կազմակերպել: Շտապեք վստահելի հարաբերություններ հաստատել ձեր երեխաների հետ: Շուտով նրանց հետ կապված որոշ խնդիրներ պետք է լուծեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Աղեղնավոր

Հնարավոր են ուրիշների կողմից ձեր վրա հարձակումներ: Պատրաստ եղեք հակահարված տալու: Բայց չպետք է վիճաբանեք տան անդամների հետ: Փոխարենը, փորձեք ամրապնդել հարաբերությունները հաճելի նվերներով և ընտանեկան հանգիստ երեկոներով:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7 -ը. Այծեղջյուր

Խորհուրդ չի տրվում գումար ներդնել որևէ տեղ. դա չափազանց ռիսկային է: Բայց ընկերական կամ ռոմանտիկ ծանոթություններ ձեռք բերելը՝ հաստատ արժե: Եղեք բարեհամբույր ու ժպտերես: Շաբաթվա երկրորդ կեսին էներգիայի պակաս կզգաք: Վերանայեք ձեր սննդակարգը:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը. Ջրհոս

Միայն աշխատասիրությունն ու քրտնաջան աշխատանքը թույլ կտան ձեզ անցնել այս դժվարին շրջանը: Աշխատավայրում ղեկավարները հատկապես պահանջկոտ կլինեն, ընտանիքի անդամները ևս չեն զլանա մատնանշել ձեր թերությունները: Վերահսկեք ինքներդ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 1-7-ը․ Ձկներ

Առաջիկա շրջանում չափազանց զգայուն կլինեք: Ձեր անձի նկատմամբ ցանկացած անուշադրություն կընկալվի որպես վիրավորանք: Վերանայեք ձեր վերաբերմունքն ուրիշների նկատմամբ: Փորձեք ժամանակ տրամադրել ցանկացած ստեղծագործական գործունեության. դա ձեզ օգուտ կբերի:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

Դիտվել է 7868 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 822 անգամ
05.08.2026
Դիտվել է 510 անգամ
06.08.2026
Դիտվել է 405 անգամ
07.08.2026
Դիտվել է 371 անգամ
08.08.2026
Դիտվել է 350 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster