Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 25-31-ը 2021 թ

25.01.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Խոյ

Հունվարի վերջին շաբաթվա ընթացքում Խոյի նշանի տակ ծնվածները չպետք է չափազանց ինքնավստահ լինեն, քանի որ այժմ հեշտ է ծուղակն ընկնել, որը, հավանաբար, բոլորովին էլ ձեզ համար նախատեսված չէր: Շաբաթվա վերջին՝ լիալուսնից հետո, կարող եք բավականին խոցելի լինել, եթե ձեր սիրտը բացեք այն մարդկանց առջև, որոնց ոչ լիովին եք անվստահում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Ցուլ

Հունվար ամսվա վերջին օրերին առաջին պլան կգան ղեկավարների և գործընկերների հետ հարաբերությունները: Տնօրենը դժվար թե ցանկանա ձեզ թույլ տալ շուտ լքել աշխատավայրը, նույնիսկ, եթե նախապես համաձայնեցրել էիք նրա հետ: Լիալուսնի օրը  հունվարի 28-ին, ձեր խնայողությունները հեռու պահեք պատահական ծանոթներից, մեծ գումարներ մի կրեք ձեզ հետ. դրանցից բաժանվելը տհաճ ու վիրավորական կլինի: Մեծ է ֆինանսական կորուստների ռիսկը: Շաբաթվա վերջին մի՛ ուշացեք աշխատանքից և նախանձախնդիր եղեք գործերում՝ գոնե բառերով: Սա հիմա շատ կարևոր է ձեր կարիերայի համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Երկվորյակ

Այս շաբաթ հաջողության հասնելու մեծ հնարավորություն ունեք: Գլխավորն այն է, որ ժամանակ ունենաք զրուցելու գործընկերների ու վերադասի հետ և համոզեք բոլորին, որ դուք ճիշտ եք: Տարվա առաջին լիաուսնի օրը կարող է առաջանալ եկամտի նոր աղբյուր: Եվ դա այն պահն է, երբ ձեզ փող շատ է պետք: Իրոք, բախտը ժպտում է նրանց, ովքեր հավատում են իրենց հաջողությանը և, իհարկե, անխոնջ աշխատում: Շաբաթվա վերջին աշխատանքային օրը կարող է տեղի ունենալ կարևոր խորհրդակցություն: Այն կավարտվի ձեր հաղթանակով, եթե ամեն ինչ ճիշտ նախապատրաստվի: Հանգստյան օրերին կարող եք մեծ գնումներ թույլ տալ: Դուք բավարար փող կունենաք, ինչը նշանակում է, որ ժամանակն է գնել այն, ինչի մասին վաղուց եք երազել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Խեցգետին

Խեցգետիններին 2021 թվականի հունվարի վերջին շաբաթում խորհուրդ է տրվում մի փոքր թեթև նայել կյանքին և առողջ արկածախնդրությունների գնալ, քանի որ այս շաբաթ ձեզ կընկալեն որպես սառը և հաշվենկատ անձնավորություն, որն անկարող է մարդկային թուլությունների: Հունվարի 28-ի լիալուսնից հետո զգույշ եղեք ձեր համակրանքն ի ցույց դնելուց: Հնարավոր է չկարողանաք ճիշտ հաճոյախոսություն անել և ընկերական աջակցության փոխարեն՝ թաքնված հակակրանք վաստակեք: Կիրակի օրը վանեք քննադատելու ձեր ցանկությունները: Զուգընկերոջը նախատելը և նրա մեջ թերություններ փնտրելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մի խնդրեք նրանից անհնարինը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Առյուծ

Աշխատանքային օրերը կանցնեն սովորական ընթացակարգով, եթե չհաշվենք չարամիտների խարդավանքները: Բյուրոկրատական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը այս շաբաթ հաջողությամբ կպսակվեն, հնարավոր է՝ պաշտոնեական առաջխաղացում: Ձեր գիտելիքներն ու էներգիան ուղղակիորեն կանդրադառնան շաբաթվավերջի ձեր վաստակի վրա: Շաբաթ և կիրակի օրերին արդիական կլինեն գնումները տան, երեխաների, անձնական օգտագործման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Կույս

Ձեր ձեռնարկատիրական ոգուց և նորարարական գաղափարներից կախված կլինեն հունվարի վերջին շաբաթվա ձեր վաստակի չափը: Օգտագործեք ինտուիցիան, հնարամտությունը և բարդ խնդիրները ստեղծագործաբար լուծելու ունակությունը: Անհրաժեշտ կապերը կհայտնվեն ճիշտ ժամանակին: Պատրաստ եղեք հանկարծակի չպլանավորված ծախսերի: Աշխատանքային շաբաթվա ավարտին գործընկերների հետ հարաբերություններում ներդաշնակություն կլինի՝ ի հաշիվ ձեր ջանքերի և ընդմիջմանը ճաշակած տնական բարիքների շնորհիվ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Կշեռք

Շաբաթվա աստղագուշակը Կշեռքներին խորհուրդ է տալիս ավելի ակտիվ լինել: Մի փոքր ավելի նախաձեռնողականություն ցուցաբերեք, ձեզ անկեղծ ու բնական պահեք և կտեսնեք, որ անպայման կգտնեք նրան, ում մասին երազում էիք: Եվ մի անհանգստացեք, եթե դուք պատրաստ չեք անմիջապես անցնելու լուրջ հարաբերությունների, քանի որ նույնիսկ պարզապես ընկերներ լինելը հաստատ ավելորդ չէ: Նրանք, ովքեր զուգընկեր ունեն, պետք է փորձեն ավելի շատ ուշադրություն ու խնամք ցուցաբերել: Կազմակերպեք անակնկալներ, զարմացրեք անկողնում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Կարիճ

Ձեզ, սիրելի Կարիճներ, այս շաբաթ կուղեկցի հաջողությունը: Լավատեսությունը, հավատը սեփական ուժերի հանդեպ կստիպեն ձեր աչքերին փայլել, իսկ սիրտին՝ ուրախանալ: Այս տրամադրությամբ ձեզ համար հեշտ կլինի ոգեշնչել ձեր սիրելիին: Հունվար 28-ին՝ լրաուսնի օրը, չարժե ժամադրություններ նշանակել: Իսկ հունվարի 29-31-ը ձեզ համար գլխավորը կլինի հոգևոր հարմարավետությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Աղեղնավոր

Դուք հեշտությամբ կարող եք մարդկանց տրամադրել դեպի ձեզ: Այս շաբաթ մոլորակները ձեզ ոգեշնչեն նոր տպավորություններ որոնելու: Ժամանակահատվածը բարենպաստ է ուղևորությունների, ներառյալ՝ հեռավոր, ինչպես նաև տեղեկություններ հավաքելու համար: Ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ամուսնական զույգերին սպասվում են գերռոմանտիկ օրեր: Ծանոթությունները կարող է հետագայում հանգեցնել ամուսնության: Լիալուսնի օրը՝ հունվարի 28-ին, որոշ հարաբերություններ կարող են փորձությունների ենթարկվել: Հանգստյան օրերին կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից, քանի որ դյուրագրգռությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի վարքի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Այծեղջյուր

Այս շաբաթը բավականին հեռանկարային է կարիերայի սանդուղքով բարձրանալու համար: Ֆինանսական հարցերում ժամանակահատվածը պարունակում է անհիմն ներդրումների ներուժ: Ուստի ավելի լավ է պարք չվերցնել ու չտալ: Հունվարի 28-ից կարիերայում ձեր հավակնությունները կմեծանան, հնարավորություն կընձեռվի բարելավել հեղինակությունը: Շաբաթվա վերջին կարող եք փորձել գտնել փողի լրացուցիչ աղբյուր:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը. Ջրհոս

Այս շաբաթ ամենօրյա գործերն ու ծանրաբեռնվածությունը կարող են ամբողջությամբ կլանել ձեզ: Հետևաբար, այս ընթացքում ընտանիքի անդամների հետ ներդաշնակ հարաբերությունները կօգնեն ուրախություն և խաղաղություն զգալ, իսկ տանն իրավիճակը կարգավորել հնարավոր կլինի հունվարի 28-ից հետո։ Եկամուտի աղբյուրները կմնան կայուն: Արժե ապահովագրվել չնախատեսված ծախսերից: Առևտրի հետ կապված գործերը կարող են օգուտներ բերել շաբաթվա սկզբին: Թաքնված չարամիտների մեքենայությունները կբացահայտվեն ամսվա վերջին օրը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 25-31-ը․ Ձկներ

Այս շաբաթ ուրիշի փողի և ունեցվածքի հետ կապված իրավիճակը կարող է բերել լավ եկամուտ կամ փողի ստացման հեռանկար: Այս ժամանակահատվածում ֆինանսական ռիսկերն արդարացված կլինեն միայն այն դեպքում, եթե դուք գործեք ի շահ նրանց, ովքեր իրենց միջոցները վստահել են ձեզ: Սեփական շահերի շարժառիթը կարող է չաշխատել: Ձեր անձնական հաջողությունը կախված կլինի թիմում հարաբերություններ կառուցելու և հավասարակշռությունը պահպանելու կարողությունից: Հարավոր է մասնագիտական առաջխաղացում, եկամուտի աճ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

Դիտվել է 4068 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 463 անգամ
18.04.2024
Դիտվել է 233 անգամ
19.04.2024
Դիտվել է 180 անգամ
23.04.2024
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster