Դժվար է պատկերացնել ավելի մեծ հրաշք, քան այն, որ կնոջ սրտի տակ սկսում է զարկել մեկ այլ՝ փոքրիկ սիրտ: Այդ փոքրիկ սիրտն օրեցօր ավելի արագ է զարկում, և գալիս է մի գեղեցիկ օր, երբ մայրը կյանք է պարգևում իր փոքրիկին' լույս աշխարհ բերելով նրան: Բայց ծնունդն իրականում բավական բարդ փորձություն է թե՛ փոքրիկի, թե՛ մոր համար:
Ծննդաբերությունը ֆիզիոլոգիական գործընթաց է, որով ավարտվում է հղիությունը: «Ծննդաբերության երկու տարբերակ կա' օպերատիվ և բնական: Օպերատիվը կեսարյան հատումն է: Իսկ բնականը իրենց ուժերով ծննդաբերությունն է' նորմալ ճանապարհով»,- LN-ի հետ զրույցում ասաց «Ռաֆայել» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Տաթևիկ Ղորուխչյանը: Կա նաև ծննդաբերություն ջրի մեջ տարբերակը, որը նույնպես բնական ճանապարհով ծննդաբերություն է: Այս տարբերակի միակ առավելությունը կնոջ մոտ ցավի գրեթե բացակայությունն է: Բայց, ինչպես նշեց գինեկոլոգը, այս տարբերակով ծննդաբերության ժամանակ դժվար է վերահսկել արնահոսությունը, ինչը շատ վտանգավոր է կնոջ առողջության համար: «Հայաստանում որոշ կլինիկաներում արդեն կիրառվում է ծննդաբերություն ջրի մեջ տարբերակը: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դա ավելի շուտ ձևական, գլամուր բնույթ է կրում»,- նկատում է գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը:
Ծննդաբերության ամենատարածված տարբերակներից մեկը կեսարյան հատումն է: Սա վիրահատություն է, երբ պտուղը դուրս է բերվում արգանդի վրա արհեստական կտրվածքից, ինչը, մանակաբարձ-գինեկոլոգի կարծիքով, այնքան էլ ընդունելի տարբերակ չէ. «Կեսարյան հատում պետք է արվի միայն այն դեպքում, երբ կա ցուցում' կապված մոր կամ պտղի կյանքի հետ: Չնայած հիմա շատ դեպքերում կինն այդպես է ուզում, և այդպես էլ անում են, ինչը խստիվ հակացուցված է»:
Այս տարբերակն ընտրելիս պետք է իմանալ, որ կնոջ կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը մի քանի անգամ ավելի մեծ է, քան բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ: «Բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ կնոջ ցավերը սկսվելուց մինչև ծննդաբերությունը կարող է տևել 10-16 ժամ կամ նույնիսկ մինչև մեկ օր : Դրանից էլ հնարավոր են դժվարություններ, պատռվածքներ և այլն: Ծննդաբերությունից հետո սկսվում է վերականգնման շրջանը: Կեսարյան հատման դեպքում հակառակն է: Կինը քնում է առողջ, զարթնելուց հետո սպի է լինում որովայնի, արգանդի վրա, սկսվում են ցավեր և այլ հետևանքներ»,- ասում է բժիշկը: Բացի կնոջից, կեսարյան հատումն ազդեցություն է թողնում նաև երեխայի վրա: «Կեսարյան հատման ժամանակ երեխան չի հասցնում պատրաստվել: Այն բոլոր փոփոխությունները, որ լինում են բնական ճանապարհով դուրս գալու դեպքում' ֆիզիոլոգիայի հետ կապված փոփոխություններ, գլխի ձևի փոփոխություն և այլն, կեսարյան հատման ժամանակ տեղի չեն ունենում: Այսինքն՝ պտուղը կտրուկ փոխում է իր միջավայրը, որը սթրես է իհարկե»,- ասում է մանկաբարձ- գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը: Կեսարյան հատումը ծայրահեղ տարբերակ է, որին պետք է դիմել միայն բժշկի ցուցումով, երբ վտանգ է սպառնում մոր կամ պտղի կյանքին:
Կինն օժտված է ամենաաստվածային կարողությամբ' կյանք պարգևելու: Պարգևեք Ձեր փոքրիկին առողջ կյանք' առողջ մոր գրկում:
anush | 30-11-2016 22:04
hargeliners @ndanrapes mi vaxeceq kesaryan hatumic es arden im 3 rd balikin em unecel kesaryanov u ameninchnel shat lav e te erexayi mot te indz mot chisht e spin sax kyanqn mnum e bayc de karevorn ena vor 3 hat hrashqner em luys ashxarh berel u patrastvum em mi qani tari heto 1 hatel balik unenam u eli kesaryan hatumov
ROZA | 20-05-2014 17:32
BAREV DZEZ...kareli e ardcyoq sepakan ujerov erexa berel,ete 2 tari araj katarel en achqi lazerayin virahatutyun????
OFELYA | 25-07-2012 12:10
ES NUYNPES KOXM CHEM KISARYAN HATMAN@,MIAYN MI DEPQUM DA PETQ E ARVI,ETE IROQ VTANG E SPARNUM POQRIKIN U MAYRIKIN...MNACAC BOLOR DEPQERUM KIN@ PARTAVOR E POQR INCH CAV QACHI U DIMANA,HANUN IR EREXAYI.
Syuzi | 19-05-2012 17:44
Petq che animast meknabanutyunner anel,ete texyak cheq. inqs mi qani amis araj kesaryanov erexa em unecel u,parq Astco, boloric el aroxj e u hangist. hamematum em iranic mi qani orva tarberutyamb cnvac erexayi het u tarberutyunn aknhayt e. axjiks enqan xelaci e u shut e zarganum,vor bolorn el zarmanum en,nuynisk mankabardzn e asum,vor 8 amsekani hamar shat xeloq e. 7 amsakanic erexan arden inqnuruyn u sahun hor anunn e asum u hima sksel e xosel. meci pes hangist e. isk bnakan chanaparhov cnvac ir hasakakic erexayi dzerq@ tarapum en,vor anhangist e,chi qnum,der gdalov chi karum utel ev ayln. erexaner@ stres aprum en henc cnndaberutxmunic,erb jamer sharunak tarapum en
apaga mayrik | 10-05-2012 20:06
indz hamar arajnahert karevor e aroxj erexa luys ashxarh berel@!isk ete duq texyak cheq,asem imaceq vor kesaryan hatmamb shaat qich tokosn e erexaneri vor vnasvacqnerov en cnvum,nkati unem ttvacni qaxc,uxexi aytuc,el chem asum amenashat handipox depqeric mek@,erb vor erexayi glxi dzevn e poxvum.da dzer andznakan karciqn e ev @ndhanrapes petq che mardkanc vaxecnel.yuraqanchur mayr aroxj erexa luys ashxarh berelu hamar kgna amen qayli,tekuz ete spi mna amboxj kyanqov....
Nelly Gharibjan | 10-05-2012 02:34
Hargeli @ntercox da im karciq@ che, da masnagetn e asum !!! Inchpes karox e virahatutyunn aveli anvtang linel ,qan bnakan chanaparhocv cnndaberutyun@?? Bjishk@ nshum e,vor kesaryan hatman jamanak erexan chi hascnum patrastvel, na ktruk poxum e mijavayr@` jrayinic ancnelov camaqi!! Ev ayd ktruk popoxutyun@ stres e erexayi hamar!! Dzez hamar aveli nax@ntreli e virahatutyunic heto mshtakan spi dzerq berel ev erkar jamanak caveri mej linel, te cnndabereluc araj amenashat@ mek or dimanal kckumnerin??
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: