Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 18-24-ը 2021 թ

18.01.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Խոյ

Ցավոք, երկար սպասված շահույթը չի լինի: Ստիպված կլինենք որոշ ժամանակ բավարարվել եղածով: Շաբաթվա կեսը բարենպաստ է առողջության հետ կապված ցանկացած ախտորոշիչ ընթացակարգի համար: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ձեր ընկերների հետ, նրանց դա պետք է:


Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Ցուլ

Աստղերը խորհուրդ են տալիս բացասական հույզերը ձեր մեջ չպահել: Բա՞րդ է։ Ձերբազատվեք լարվածությունից, բայց արեք դա որևէ մարդկային ձևով: Սիրային հարաբերություններում թյուրըմբռնումներ կլինեն: Ավաղ, դուք ինքներդ չեք կարող փոխել իրավիճակը, այնպես որ սպասեք քայլ ձեր մյուս կեսից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Երկվորյակ

Անձնական հարցերում կարող են թյուրիմացություններ լինել' կապված ձեր ծանրաբեռնվածության հետ: Ստիպված կլինենք փոխզիջման գնալ: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը. մեծ է քրոնիկական հիվանդությունների սրման հավանականությունը: Հանգստյան օրերին փորձեք ժամանակ անցկացնել բնության գրկում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Խեցգետին

Վերջապես, եկել է ժամանակը, երբ դուք կարող եք հանգստանալ: Խնդիրները կնահանջեն, սիրելիների հետ հիանալի հարաբերություններ կլինեն: Ժամանակը բարենպաստ է հանգստի, արձակուրդի, ընկերների հետ հանդիպումների համար: Պլանավորեք ձեր ուղևորությունը և մի մտածեք գործերի մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Առյուծ

Վստահեք ձեր կանխազգացմանը: Այն ձեզ կհուշի, թե ում կարելի է վստահել ձեր շրջապատում, իսկ ում՝ ոչ: Կարող են ծագել փոքր ֆինանսական խնդիրներ, բայց դրանք երկար չեն տևի: Իսկ ահա ինքնազգացողությանը պետք է հատուկ ուշադրություն դարձնեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Կույս

Այս ժամանակահատվածում խնդիրներ կլինեն ինքնագնահատականի հետ։ Ձեզ կթվա, որ դուք ոչնչի համար պիտանի չեք: Ձեռնարկեք նոր նախագծեր՝ ինքներդ ձեզ հավատալու համար: Շաբաթվա սկզբին մեծ հավանականություն կա հանդիպելու մեկին, ով ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Կշեռք

Ակնկալեք հարձակումներ շրջապատողներից և պատրաստ եղեք պատասխան քայլերի: Ոչ ոք, բացի ձեզանից, այդ իրավիճակներում չի օգնի: Ավելի շատ հանգստացեք և հաճելի գործերով զբաղվեք: Շաբաթվա վերջին ձեզ հետաքրքիր գործարար առաջարկ է սպասվում, և դուք պետք է պատրաստ լինեք դրան:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Կարիճ

Ձեր ակտիվությունը կլիննի բարձր մակարդակի վրա: Օգտագործեք դա և՛ աշխատանքային, և՛ տնային տնտեսության խնդիրները լուծելու համար: Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք արգելվում է, բայց այլ ֆինանսական ներդրումներ կարելի է և պետք է կատարվեն: Պարզապես սկսելուց առաջ դիմեք մասնագետի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Աղեղնավոր

Ձեզ համար հաճելի ժամանակ է գալիս: Հարազատները կուրախացնեն և կզարմացնեն, աշխատանքում հնարավոր է աշխատավարձի բարձրացում կամ առաջխաղացում: Ուշադիր եղեք վերին ուժերի հուշումներին: Մի արհամարհեք մանրուքները. դրանք հաճախ պարունակում են կարևոր նշաններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Այծեղջյուր

Ժամանակն է կյանքում դադար տալ և մտածել, թե արդյոք ճի՞շտ ուղղությամբ եք շարժվում: Հարմար պահ է աշխատանքը կամ կյանքի ընկերոջը փոխելու համար: Դուք չեք սխալվի: Ձեր ընկերների շրջանում ավելի ուշադիր եղեք նրանց նկատմամբ, որորնց հանդեպ մտավախություններ ունեք։ Գուցե ինչ-որ մեկին հրաժեշտ տալու ժամանա՞կն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը. Ջրհոս

Այս ընթացքում ձեզ շատ հաճելի և նույնիսկ ճակատագրական հանդիպումներ են սպասվում: Ռոմանտիկ տրամադրությունը կգրավի միտքն ու սիրտը: Վայելեք։ Եվ անպայման լսեք ձեր ներքին ձայնին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 18-24-ը․ Ձկներ

Դուք կունենաք լավ շահույթ, ֆինանսական հաջողություններ: Սա հատկապես վերաբերվում է շաբաթվա առաջին կեսին: Ձեր ընտանիքի եկամուտը զգալիորեն կաճի: Հանգամանքները շատ լավ կդասավորվեն մասնագիտական գործերի համար, կլինի աճ, բարեկեցություն:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

 

Դիտվել է 1992 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 8-14-ը 2021 թ

08.03.2021
Անձնական կյանքում կգա երկար սպասված հանգստությունը: Վերահսկեք ձեզ, որպեսզի կրկին չխախտեք կատարյալ անդորրը:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 1-7-ը 2021 թ

01.03.2021
Շաբաթը նպաստավոր է ապագայի ծրագրեր կազմելու համար: Շաբաթը հաջող է նաև սպորտով, ֆիթնեսով զբաղվելու և իմիջի փոփոխության համար:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 22-28-ը 2021 թ

22.02.2021
Այս շաբաթը ձեզ կարող է ուրախալի լուրեր պարգևել: Կիրականանա այն երազը, որը երկար եք փայփայել ու որի իրագործմանը շատ եք սպասել:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 15-21-ը 2021 թ

15.02.2021
Շաբաթը հարմար է գործարար պայմանագրեր կնքելու, ճանապարհորդելու և կարճ ուղևորությունների համար: Լավ ժամանակահատված է նոր ծանոթությունների, ռոմանտիկ ժամադրությունների, սիրո խոստովանությունների համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 8-14-ը 2021 թ

08.02.2021
Մի զարմացեք, եթե հիմա հաջողվի մի բան, որը նախկինում անհնարին էր թվում: Սա հատկապես վերաբերում է մասնագիտական գործունեությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 1-7-ը 2021 թ

01.02.2021
Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեր ճանապարհին գործնականում ոչ մի խոչընդոտ չի լինի: Բայց մի անհանգստացեք: Ամենաանսպասելի վայրերում որոգայթներ թաքնված կլինեին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-03-2021 09:48
«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը». Զապել Եսայան
08-03-2021 09:37
Մաշկի խնամքի հինգ վատ սովորություն, որոնցից պետք է ազատվել. սխալ ընտրված միջոցներ, չափից շատ պիլինգ, պարանոցի եւ դեկոլտեի հատվածի խնամքի բացակայություն, արեւից պաշտպանող միջոցներից հրաժարվելը, դիմահարդարման համար կեղտոտ վրձիններ օգտագործելը։
08-03-2021 08:51
Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո: «Նա ցավոք սրտի ինձ չի զանգահարել, սակայն ինձ սկսել են գրել մեծ թվով երկրպագուներ: Ես հիմա էլ երկրպագուներ ունեմ: Նրանք սիրահետում են, փորձում են նվաճել ինձ, սակայն ոչ մեկին չի հաջողվել գրավել սիրտս», - ասել է աղջիկը։
08-03-2021 05:46
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել և խոսել մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա ԶԼՄ-ների բացասական ազդեցության մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
08-03-2021 03:28
Արքայազն Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում բացահայտել է երեխայի սեռը։ «Ցանկացած քանակի երեխաներ ունենալը՝ մեկը կամ երկուսը, հիանալի է։ Բայց մենք տղա ունենք, իսկ հիմա նաեւ՝ աղջիկ. էլ ինչ կարելի է ցանկանալ»,- ասել է արքայազնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․

01.03.2021
Ամսվա սկզբին ցանկացած գործում գոհացուցիչ արդյունքներ ստանալու համար արժե հաշվի առնել այլոց հոգեբանական տրամադրվածությունը:

LADYNEWS TV
Վերջին 130 տարվա ընթացքում բիկինիի էվոլյուցիան` մեկ տեսանյութում
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
04.03.2021
Դիտվել է 936 անգամ
08.03.2021
Դիտվել է 791 անգամ
06.03.2021
Դիտվել է 709 անգամ
03.03.2021
Դիտվել է 532 անգամ
05.03.2021
Դիտվել է 304 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster