| 
     Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2020 թ 
    
     23.11.2020
  Այս ժամանակահատվածը, աճող լուսնի շնորհիվ, շատ նշանների համար կդառնա ակտիվ գործողությունների և աշխատանքի ու հաղորդակցության մեջ մեծ էներգիայի շրջան: Աշնան վերջին շաբաթը բարենպաստ կլինի դրական և լավ տրամադրության համար: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Խոյ 
Խոյերն այս շաբաթ ոչնչի մասին անհանգստանալու կարիք չունեն, նրանք կլինեն եռանդուն ու կկարողանան սարեր շրջել: Մոլորակների դիրքը հաջողություն է խոստանում բոլոր նախաձեռնություններում, սա բոլոր ժամանակներում կյանքի լուրջ փոփոխությունների լավագույն շրջան է: Խոյ կանայք կարող են 25-ին և 26-ին նոր ծանոթություններ ակնկալել: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Ցուլ 
Այս շաբաթ Ցուլերի համար հաջող ու արդյունավետ կլինի աշխատանքի և բիզնեսի տեսանկյունից, ձեր համառությունը վերջապես գերազանց արդյունքներ կտա: Ֆինանսական իրավիճակը հիանալի կլինի, և շատերը լավ նվերներով կուրախացնեն իրենց ընտանիքի անդամներին: Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ լավ կլինի: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Երկվորյակ 
Երկվորյակները ստիպված կլինեն դժվար ժամանակաշրջան անցնել: Այս շաբաթվա սկիզբը դժվար և հակասական կլինի, հատկապես 24-ին աշխատանքի վայրում ստիպված կլինեք զսպել ձեզ: Մնացած օրերն աստիճանաբար թույլ կտան վերադառնալ ճիշտ հունի մեջ և տրամադրվել դրականի: Հանգստյան օրերը ազատ մնալու և թուլանալու լավագույն ժամանակն են: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Խեցգետին 
Այս ժամանակահատվածի առաջին օրերը Խեցգետիններին առաջարկվում է ծախսել երկարամյա գործերն ու խնդիրները լուծելու վրա: Ամենալավ ժամանակն է տարբեր պատճառներով հետաձգած գործերն արագ և հեշտ լուծելու համար: Բայց մնացած օրերն այդքան էլ հաճելի չեն լինի, ամենայն հավանականությամբ, զուգընկերոջ հետ տարաձայնություններ կլինեն: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Առյուծ 
Այս շաբաթ Առյուծներն ամբողջությամբ կխորսուզվեն իրենց աշխատանքի մեջ: Գործնական քայլերն ու առաջադրանքները շատ ժամանակ կխլեն, իսկ անձնական կյանքի համար ուժ և ցանկություն չի մնա: Հանգստյան օրերին Առյուծ կանանց խորհուրդ է տրվում դուրս գալ փողոց, քանի որ հենց այս օրերին նրանք ունեն խոստումնալից ծանոթության լավ հնարավորություններ: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Կույս 
Աշնան վերջին շաբաթվա ընթացքում Կույսերը ստիպված կլինեն բազմաթիվ խնդիրների և դժվարությունների բախվել, առաջին իսկ օրերին պետք է զգուշանան պատահարներից և վնասվածքներից, իսկ վարորդները պետք է հնարավորինս զգույշ լինեն ճանապարհներին: Այս ժամանակահատվածի մնացած մասը շատ ավելի դրական կլինի, և հանգստյան օրերին տրամադրությունը կբարելավվի: Ֆինանսական խնդիրներ չեն սպասվում: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Կշեռք 
Այս ժամանակահատվածը Կշեռքների համար շատ խնդրահարույց և դժվար կլինի, հակառակորդ նշանը միջամտում է բոլոր գործերին և անձնական հարաբերություններին: Այս շաբաթը պետք է դիմանալ ու հաղթահարել, ցանկալի չէ կարեւոր գործեր անել ու խոշոր գնումներ կատարել: Դուք նաև պետք է ավելի հանդուրժող լինեք հարազատների թերությունների նկատմամբ: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Կարիճ 
Այս շաբաթ Կարիճները լավ հնարավորություն կունենան բարելավելու իրենց անձնական կամ ընտանեկան կյանքը: Մոլորակների դիրքն առավել բարենպաստ է ժամադրությունների և հանդիպումների համար: Կարիերայի ու բիզնեսի առումով շատ փոփոխություններ չեն սպասվում: Եվ այս ժամանակահատվածի վերջում ցանկալի է հոգ տանել ձեր առողջության մասին, հնարավոր է թունավորում սննդով կամ ալկոհոլով: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Աղեղնավոր 
Այս ժամանակահատվածի առաջին օրերն Աղեղնավորներին ուրախություն չեն պատճառի, նրանք հաճախ կվիճեն ընկերների, հարազատների կամ զուգընկերոջ հետ: Լավագույն ժամանակը չէ հարաբերություններ սկսելու, ժամադրությունների կամ հանդիպումների համար: Չորեքշաբթի օրվանից սկսած ամեն ինչ կսկսի փոխվել դեպի լավը, իսկ հանգստյան օրերը կատարյալ կլինեն անձնական հարաբերությունների համար: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Այծեղջյուր 
Այծեղջյուրների համար այս ժամանակահատվածը կդառնա հաջողության շրջան բիզնեսում և կարիերայում, նրանք կկարողանան հասնել ցանկալի նպատակների և վստահություն ձեռք բերել իրենց ունակությունների նկատմամբ: Անձնական ճակատում կարող եք սպասել հաճելի անակնկալների, ժամադրության և նոր ծանոթությունների: 28-ը լավագույնս կլինի անցկացնել ձեր ընտանիքի հետ: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը. Ջրհոս 
Ջոսների համար այս ժամանակահատվածը խոստանում է մեծ և դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Նրանք կկարողանան հասնել աշխատավարձի բարձրացման, պարգևավճար ստանալ կամ եկամտի նոր աղբյուրներ գտնել: Բայց այս պահին հնարավոր չի լինի գնալ ընկերական հավաքույթների կամ ռոմանտիկ ժամադրության, աշխատանքը շատ ժամանակ կխլի: 
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 23-29-ը․ Ձկներ 
Այս ժամանակահատվածն անվճռական Ձկներին մեծ ինքնավստահություն կտա, հավատ՝ իրենց ուժերի և գրավչության նկատմամբ, իսկ աստղերը հաջողություն են խոստանում բոլոր ճակատներում: Նրանք առանձնահատուկ նվաճումներ կունենան անձնական կյանքում, շատերը կարող են հույս դնել խոստումնալից ու հետաքրքիր ծանոթությունների վրա: Բայց շաբաթվա վերջում ամուսնացածներին խորհուրդ է տրվում ավելի շրջահայաց լինել իրենց սիրելիի հետ հարաբերություններում: 
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 7263 անգամ
  Читать на русском
  
 |