Մայրական դեպրեսիան կամ կեսարյան հատումը կարող է երեխայի մոտ ասթմա առաջացնել
18.11.2020
Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում եղել են դեպրեսիվ վիճակում, ավելի հավանական է, որ ասթմատիկ դառնան: Դա պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով, ինչպես նաև դեպրեսիայի դեմ դեղամիջոցներով:
Հոլանդացի բժիշկների կողմից 10 տարեկանից ցածր երեխաների, ինչպես նաև նրանց ծնողների շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, այն ընտանիքներում, որոնցում մայրերը երեխային կրելիս տառապում էին դեպրեսիայից, ասթմայով տառապող երեխաներն ավելի շատ են:
Հետազոտությանը մասնակցել է 3640 ընտանիք, ովքեր լրացրել են 53 հարցից կազմված հարցաթերթիկ։ Բացի այդ, որոշ կանայք հղիության ընթացքում ստացել են դեպրեսիայի դեմ դեղորայքային բուժում (այս ընտանիքներում ասթմայով երեխաներ ամենաշատն են եղել):
Իհարկե, սա երեխաների մոտ այս հիվանդության առաջացման միակ պատճառը չէ, այստեղ կարող եք նաև ավելացնել շրջակա միջավայրի վիճակը, ծնողների ապրելակերպը, գենետիկ նախատրամադրվածությունը և շատ այլ գործոններ: Այնուամենայնիվ, հետազոտողները կարծում են, որ այս ոլորտում անհրաժեշտ է հետագա աշխատանք՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է մոր հոգեբանական վիճակն ազդում հղիության ընթացքում իր երեխայի թոքերի ձևավորման վրա:
Շնչառական համակարգի վրա ազդող մեկ այլ գործոն բացահայտել են բրիտանացի գիտնականները: Նրանց խոսքով՝ երկու անգամ ավելի հավանական է, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաները տառապեն ալերգիկ հիվանդություններով ու ասթմայով:
Գիտնականները կարծում են, որ դա պայմանավորված է նրանով, որ բնական ճանապարհով ծնված երեխաներն ավելի շատ են ստանում իրենց համար անհրաժեշտ օգտակար մանրէներ և ունեն ավելի ուժեղ դիմադրողականություն: Միևնույն ժամանակ, կեսարյան հատմամբ ծնված շատ նորածիններ կյանքի առաջին տարում, նույն դիմադրողականությունն ու միկրոֆլորան ձեռք բերելու համար ունեն բոլոր հնարավորությունները։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 2887 անգամ
Читать на русском
|