Ամերիկաբնակ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր ձեռքբերումներով։
news.am-իհաղորդմամբ՝ 23-ամյա Ռուբինան, որը դարձել է Victorias Secret-ի հետ պայմանագիր կնքած առաջին հայուհին, իր միկրոբլոգում նոր կադրեր է հրապարակել։ Ռուբինան հրապարակմանը կից արված գրառման մեջ հայտնել է, որ նկարահանվել է Elle Indonesia ամսագրի սեպտեմբերյան համարում` համագործակցելով լուսանկարիչ Բրենդան Ուիքսթեդի հետ:
2016թ.-ին Ռուբինան առաջարկ է ստացել գովազդել Victoria`s Secret-ի ներքնազգեստը։ Այժմ բացի ֆոտոմոդելի աշխատանքից՝ նա առաջխաղացնում է հագուստի սեփական ապրանքանիշը՝ Rubina Dylan։
Ռուբինա Դայանը նկարահանվել է նաեւSkims ապրանքանիշի գովազդային արշավում. ապրանքանիշը պատկանում էՔիմ Քարդաշյանին։
Ավելի վաղ Ռուբինան զարդարել էր «Harpers Bazaar Qatar»-ի ամառային համարի էջերը։
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։