Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Խոյ

Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում: Պետք է պատրաստ լինեք նրան, որ ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, այդուհանդերձ, այդ փոքրիկ անախորժությունները ձեզ չեն շեղի բնականոն ընթացքից, այլ միայն կխանգարեն, ինչը թույլ կտա հաջողության հասնել պլանավորված բոլոր գործերում:


Բարենպաստ օրերը՝ 2, 10, 13, 19, 25, 29
Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 16, 21, 24

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Ցուլ

Սեպտեմբերը խոստանում է հաջողակ լինել, ուստի համարձակորեն ինքներդ ձեր առջև մեծ նպատակներ դրեք և վստահորեն շարժվեք դեպի դրանց իրականացումը: Կյանքի մյուս ոլորտները կզարգանան տարբեր ձևերով, այնպես, որ դուք պետք է շատ բաների պատրաստ լինեք: Բայց, ի վերջո, ամեն ինչ լավ կլինի:

Բարենպաստ օրերը՝ 4, 7, 11, 17, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 2, 5, 13, 16, 22, 30

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․ Երկվորյակ

Սեպտեմբերը ձեզ համար մեծ փոփոխություններ է պատրաստել: Բարեբախտաբար, դրանք միայն դեպի լավը կլինեն: Սերն ու ֆինանսական բարեկեցությունը շտապում են ձեզ ընդառաջ, այնպես, որ ավելի ուշադիր եղեք և մի հրաժարվեք բոլոր այն պարգևներից, որոնք ճակատագիրը պատրաստել է ձեզ համար:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 11, 18, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 14, 19, 22, 26

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Խեցգետին

Առաջիկա ամիսը կլինի հանգիստ, բայց իրադարձություններով լի: Աշխատանքը կլինի առաջին տեղում, ինչը կբարելավի ձեր մասնագիտական հմտությունները և կբերի ֆինանսական բարեկեցության:

Բարենպաստ օրերը՝ 5, 8, 14, 21, 28, 30
Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 11, 17, 23, 27

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Առյուծ

Աստղերն ասում են, որ սեպտեմբերը շատ բեղմնավոր կլինի այս նշանի ներկայացուցիչների համար: Կարիերան կշարունակի կայուն զարգանալ, այնուամենայնիվ, սիրային գործերում նշանի ներկայացուցիչները կունենան անակնկալներ և, հիմնականում, հաճելի:

Բարենպաստ օրերը՝ 2, 5, 8, 14, 18, 24
Անբարենպաստ օրերը՝ 1, 7, 13, 19, 22, 28

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Կույս

Սեպտեմբերն անակնկալներ է պատրաստել, որոնք աներեւակայելի հաճելի կլինեն: Բախտը ձեր կողմից է, այնպես, որ ձեր բոլոր երազանքները կարող են իրականություն դառնալ: Դուք պետք է ավելի ուշադիր լինեք ճակատագրի ընձեռած հնարավորությունների նկատմամբ և ամեն ջանք գործադրեք դրանց իրականացման համար:

Բարենպաստ օրերը՝ 1, 4, 11, 18, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 14, 19, 22, 27

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Կշեռք

Սեպտեմբերի սկզբին փոփոխություններ կսկսվեն կյանքի բոլոր ոլորտներում: Հիմնական առանձնահատկությունն այն է, որ ինքներդ կազդեք դրանց ընթացքի վրա: Դա անելու համար պարզապես անհրաժեշտ է որոշել ուղին և համարձակորեն առաջ շարժվել: Ամեն ինչ իրագործելի է, եթե բավականաչափ ջանք թափեք:

Բարենպաստ օրերը՝ 2, 7, 12, 18, 22, 28
Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 14, 16, 24, 29

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Կարիճ

Սեպտեմբերը շատ հաճելի պահեր է նախապատրաստել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական առումով: Կբացվեն լավ հեռանկարներ, որոնք դուք պարզապես պետք է օգտագործեք: Դրանք կդառնան ձեր նպատակներին հասնելու և ֆինանսական վիճակը բարելավելու ելակետ:

Բարենպաստ օրերը՝ 4, 6, 11, 19, 26, 30
Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 14, 17, 22, 28

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Աղեղնավոր

Ընդհանրապես, սեպտեմբերն ամեն իմաստով հաջող կլինի: Հարաբերությունները կզարգանան հանգիստ, իսկ նոր հոբբին ոչ միայն բարոյական հաճույք կբերի, այլև բավականին լուրջ եկամուտ:

Բարենպաստ օրերը՝ 4, 6, 11, 17, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 12, 16, 22, 26

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Այծեղջյուր

Սեպտեմբերը կլինի նոր տաղանդներ հայտնաբերելու ժամանակը: Այդ հմտությունները ոչ միայն հսկայական հաճույք կպատճառեն, այլև կարող են կարևոր դեր ունենալ ձեր նոր գործունեությունն ընտրելու հարցում: Առաջիկա ամսվա ընթացքում նշանի ներկայացուցիչները պետք է նաև խուսափեն ռիսկի հետ կապված իրավիճակներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վճռականություն ցուցաբերեն:

Բարենպաստ օրերը՝ 2, 4, 8, 14, 19, 22
Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 18, 21, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ. Ջրհոս

Սեպտեմբերին կունենաք մասնագիտական և անձնական հնարավորությունների բացահայտման բազմաթիվ հնարավորություններ: Ձեզ հնարավորություն կտրվի, որից պետք է օգտվեք: Եղեք ուշադիր և պահը մի կորցրեք:

Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 17, 23, 28
Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 14, 19, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․ Ձկներ

Սեպտեմբերին աստղերը ձեզ կհովանավորեն: Ձեր սիրած գործում ի հայտ կգան գայթակղիչ հեռանկարներ, որոնց արժե հետևել: Սա կարող է բարելավվել ֆինանսական իրավիճակը, իսկ հաճելի հոբբին ձեզ կլցնի էներգիայով և նոր ուժով, որը կարող եք իրացնել ձեր կյանքի բոլոր ոլորտներում:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 13, 19, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 15, 21, 27, 30։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 10859 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2025 թ․

01.02.2025
2025 թվականի ամենակարճ ամիսը խոստանում է իրադարձություններով լի լինել։ Ոմանց այն խոստանում է կարիերայի աճի նոր հնարավորություններ, ոմանց համար՝ ռոմանտիկ իրադարձություններ ու ճակատագրական հանդիպումներ, իսկ ոմանց համար՝ արկածներ ու ճանապարհորդություններ։

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 15:45
45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 975 անգամ
06.05.2025
Դիտվել է 595 անգամ
03.05.2025
Դիտվել է 380 անգամ
07.05.2025
Դիտվել է 334 անգամ
08.05.2025
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster