Սեքսը մեր կյանքի անբաժանելի մասն է: Եվ դրանից փախուստ չկա: Հորմոններն իրենց գործն անում են: Այնուամենայնիվ, ինչպես պարզվում է, «հաճույքի մրցավազքի» համար միայն ցանկությունը բավարար չէ, և դուք գոնե պետք է ծանոթ լինեք այն հրահանգներին, որոնք մասնագետները տալիս են առողջ սեռական հարաբերություններ ունենալու համար։
Հոգեբանները և սեռաբան-սեքսոլոգները նշել են 5 ամենատարածված սխալները, որոնք կարող են էապես փչացնել գործընկերների սեռական կապը:
• Ամեն ինչ քեզ համար: Ձեր զուգընկերոջը հաճույք պատճառելու ցանկությունը, ամբողջովին մոռանալով ձեր ցանկությունների ու սեփական հաճույքի մասին, լավագույն գաղափարը չէ, որը կարող է այցելել ձեզ, նշում են մասնագետները: Հիշեք, որ դուք դա անում եք (եթե անում եք), առաջին հերթին ինքներդ ձեզ համար: Եվ հաստատ ձեզ ոչ մեկ այլ տարբերակ հարկավոր չէ:
•Առանց երևակայության: Ըստ մասնագետների՝ մարդիկ հաճախ «արգելում են» զուգընկերներին որոշակի երևակայություններ: Բայց վաղուց ապացուցված է, որ երազելը վնասակար չէ: Եվ ցանկությունների մի մասը գուցե և շարունակեն մնալ պարզապես երևակայություններ, առանց իրական կյանքում իրականացվելու՝ որևէ կերպ չխաթարելով հարաբերությունների շարունակմանը:
• Ստանդարտացում:Երբեմն մարդիկ մոռանում են, որ մեզանից յուրաքանչյուրն անհատական է և բոլոր առումներով պահանջում է հատուկ մոտեցում: Փոխարենը, նրանք գործում են ստանդարտ, նախնական և «տարիների ընթացքում մշակված» ծրագրի համաձայն ՝ ոչնչացնելով հարաբերությունների եզակի ներդաշնակությունը:
• Լինենք՝ առանց «դրա»:Տղամարդու հայտարարությունը վերջին պահին, որ ինքը, ինչ-ինչ պատճառներով, չի ցանկանում պահպանակ օգտագործել, ևս կարող է անդառնալիորեն ոչնչացնել այն ամենը, ինչ ձեռք է բերվել զուգընկերների միջև:
• Ինչպես ֆիլմերում:Երբեմնմարդիկ առաջնորդվում են տարբեր տեսակի ցուցումներով, ծրագրերով և, նույնիսկ, ֆիլմերով՝ ամբողջովին մոռանալով, որ հաճախ այս ամենը որևէ կապ չունի իրական կյանքի հետ: Իսկ կինոն միայն կինոն է՝ բազմաթիվ փորձերի և հատուկ էֆեկտների արդյունք:
Մեկ խորհուրդ. Եղեք պարզ և հետևեք ձեր ցանկություններին ու պատկերացումներին այն մասին, թե ինչպես պետք է ամեն ինչ տեղի ունենա:
28-11-2026 09:47 Lululemon-ի հիմնադիր Չիպ Ուիլսոնը սկանդալային հայտարարություններ է արել կանանց մասին: Դա տեղի է ունեցել վերջերս Axis Connects-ի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության համաժողովում, որտեղ Ուիլսոնը հրավիրված էր որպես խոսնակ: Սակայն նրա ելույթը շուտ ավարտվել է, երբ մի քանի կանայք դուրս եկան դահլիճից, ինչը կազմակերպիչներին ստիպել է արագորեն ավարտել նրա հատվածը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա խոսել է կանանց դերի, մայրության և հակաբեղմնավորման մասին: Նրա դիրքորոշումն այն է եղել, որ ԱՄՆ-ում և Կանադայում կանայք չափազանց շատ են հետաձգում իրենց առաջնեկի ծնունդը, ինչը հանգեցնում է ծնելիության մակարդակի նվազմանը: Այս տեմպերով, կարծում է Ուիլսոնը, տեղացի տղամարդիկ ստիպված կլինեն «հարսնացուներ ներմուծել Թաիլանդից»՝ բազմազավակ դառնալու համար:
26-11-2026 12:31 65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26 Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23 38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13 Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։