Մի քանի օր առաջ համացանցում գործարկվեց նոր մարտահրավեր, որը կոչվում է # 2020Challenge: Էությունը պարզ է. Ձեր լուսանկարների օգնությամբ պատկերում եք ընթացիկ տարվա յուրաքանչյուր ամիս:
Գաղափարը դուր է եկել ցանցի օգտատերերին, ինչպես նաև աշխարհի շատ աստղերի: Դերասանուհի Ռիզ Ուիթերսպունն առաջինն էր, ով միացավ մարտահրավերին: Instagram-ի իր էջում նա կիսվել է «օրացույցի» սեփական տարբերակով և զվարճացրել միլիոնավոր օգտատերերի:
Կինոաշխարհի այլ հայտնի աստղը որոշեցին հետ չմնալ․ ավելի ուշ մարտահրավերին միացան
Կարա Դելևինը, Սառա Պոլսոնը, Միշել Պֆայֆերը, Սելին Դիոնը և Զոուի Դեշանելը:
17-02-2026 10:46 Իտալիայում ընթացող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը նշանավորվել են բացառիկ պատմական ձեռքբերմամբ։ Օլիմպիական շարժման պատմության մեջ առաջին անգամ նույն ձմեռային խաղերի շրջանակում մրցասպարեզ են դուրս եկել մայր և որդի։ Այս յուրօրինակ ռեկորդի հեղինակներն են Մեքսիկան ներկայացնող 46-ամյա լեռնադահուկորդ Սառա Շլեպերը (ծագումով՝ ԱՄՆ-ից) և նրա 18-ամյա որդին՝ Լասե Գախիոլան։Մարզական ծրագրի շրջանակում Շլեպերը մասնակցել է գերհսկա ոլորավայրէջքի (չի հաղթահարել որակավորման փուլը) և հսկա ոլորավայրէջքի մրցումներին։ Նրա որդին՝ Լասե Գախիոլան, հանդես է եկել հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք (սլալոմ) մրցաձևերում։
17-02-2026 10:33 Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։ Գեղասահքի սպորտային զույգերի ազատ ծրագրում գեղասահորդները մասնակցեցին երկրորդ ենթախմբում: Հայաստանի օլիմպիական զույգը հանդես եկավ հնդակական մոտիվներով երաժշտության ներքո եւ վաստակեց 114. 39 միավոր: Կարինա Ակոպովան երկու պտույտների ժամանակ ձախողեց: Մրցավարները տեխնիկան գնահատեցին 59.88 միավոր, բարդությունը՝ 55.51 միավոր: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ճապոնացիներ Ռիկու Միուրան եւ Ռյուտի Կիհարան՝ 231,24 միավոր։
17-02-2026 02:52 Նաոմի Ուոթսը ներկա է գտնվել Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում կայացած Khaite-ի ցուցադրությանը, որին մասնակցել է նաև նրա 17-ամյա որդին՝ Քայը։ 57-ամյա դերասանուհին ներկայացել է մերկ կուրծքը ցուցադրող սև զգեստով և մոխրագույն վերարկուով։ Նա կերպարը լրացրել է արևային ակնոցներով և կարմիր շրթներկով։
17-02-2026 02:37 Իննամյա լեհ Թեոդոր Զայդերը Գդանսկում անցկացվող Գդանսկի արագության խորանարդի լիգայի մրցույթի ժամանակ համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ Ռուբիկի խորանարդը (Rubik's Cube, 1974 թվականին հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի ստեղծած եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ -խմբ.) հավաքելով 2,766 վայրկյանում, գրում է Euronews-ը։
16-02-2026 10:42 Հայաստանի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 12-րդ տեղը գրավեց եւ հաղթահարեց Միլանում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրով գեղասահքի մրցման որակավորման փուլը: Առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցող եւ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգն ապահովեց իր մասնակցությունը փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրում:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: