Մի քանի օր առաջ համացանցում գործարկվեց նոր մարտահրավեր, որը կոչվում է # 2020Challenge: Էությունը պարզ է. Ձեր լուսանկարների օգնությամբ պատկերում եք ընթացիկ տարվա յուրաքանչյուր ամիս:
Գաղափարը դուր է եկել ցանցի օգտատերերին, ինչպես նաև աշխարհի շատ աստղերի: Դերասանուհի Ռիզ Ուիթերսպունն առաջինն էր, ով միացավ մարտահրավերին: Instagram-ի իր էջում նա կիսվել է «օրացույցի» սեփական տարբերակով և զվարճացրել միլիոնավոր օգտատերերի:
Կինոաշխարհի այլ հայտնի աստղը որոշեցին հետ չմնալ․ ավելի ուշ մարտահրավերին միացան
Կարա Դելևինը, Սառա Պոլսոնը, Միշել Պֆայֆերը, Սելին Դիոնը և Զոուի Դեշանելը:
08-07-2025 10:45 «Իտալացի Բոնդի աղջիկ» Կատերինա Մուրինոն 47 տարեկանում առաջին անգամ մայր կդառնա։ Դերասանուհին ավելի քան 10 տարի չէր կարողանում հղիանալ, նա երկու անգամ վիժում էր ունեցել։ Արդյունքում, աստղը որոշեց արտամարմնային բեղմնավորման դիմել և այժմ որդու է սպասում։
08-07-2025 10:42 2025 թվականի հուլիսի 7-ից Google-ը կինտեգրի իր Gemini արհեստական բանականության օգնականը հանրաճանաչ հավելվածներում՝ WhatsApp, «Հաղորդագրություններ» և «Հեռախոս», ինչը թույլ կտա նրան զանգեր կատարել, SMS ուղարկել և օգտատիրոջ անունից շփվել մեսենջերներում։ Այս մասին հայտնում է Neowin պորտալը՝ հղում անելով Google-ի պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկված տեղեկագրին։
08-07-2025 10:40 Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։
08-07-2025 06:48 Մոնիկա Բելուչին մասնակցել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի լուսանկարահանմանը: 60-ամյա դերասանուհին նոր համարի շապիկին հայտնվել է մերկ մարմնի վրա հագած սև կաշվե բաճկոնով և նույն գույնի տաբատով: Որպես աքսեսուար նա ընտրել է Cartier-ի հսկայական վզնոց:
07-07-2025 10:47 Spice Girls-ի նախկին անդամ, 50-ամյա Մել Բին ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը 37-ամյա Ռորի ՄաքՖին է, ընտանիքի ընկերը, ով երկար ժամանակ աշխատել է երգչուհու հետ որպես նրա վարսահարդար։