Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ոճային զգեստներ, որոնք գրավում են տղամարդկանց հիացական հայացքները

04.08.2020

Այն կանայք և աղջիկները, ովքեր հագնում են նրբագեղ և կոկիկ շրջազգեստներ, տղամարդկանց համար ավելի գրավիչ են, քան նրանք, ովքեր կրում են մաշված ջինս կամ թափվող վերնաշապիկ: Յուրաքանչյուր տիկնոջ պահարանում առկա է առնվազն մեկ շրջազգեստ:

Այսօրվա դրությամբ նորաձևություն ձևավորողները պատրաստել են լայն ընտրութույն ըստ ճաշակի և գույնի՝ կարճ, ընդծված գոտկատեղով, մերկ ուսերով և եթերային փեշով։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր զգեստներն են լավ նստում կնոջ վրա, որ կարողանան գրավել տղամարդկանց ուշադրությունը, ուստի մենք այստեղ կներկայացնենք լավագույն մոդելները:

1. Հաճելի բույրով: Կինը, որը հաճելի բույրով հագուստ է կրում, իրենից անկախ, գրավում է տղամարդկանց զարմացած հայացքները: Այս տարբերակի նրբությունն այն է, որ կերպարը դարձնում է առավել թեթև ու անօգնական: Այս պարագայում մոդելի մեկ այլ առավելություն V-աձև օձիգն է, որը տեսողականորեն երկարացնում և նրբություն է հաղորդում պարանոցին:

600x580

2. Ընդգծված գոտկատեղով: Նորաձև և այսօր բոլորի կողմից սիրված առանց չափսի հագուստը պատշաճ տպավորություն չի թողնում տղամարդկանց վրա: Ինչպե՞ս կարող է տղամարդուն կգրավել այն կինը, որը պարկի նման զգեստ է կրում՝ թաքցնելով իր կազմվածքը: Իսկ ինչո՞վ կգայթակղի այն կինը, որը հագել է գոտկատեղը գրկող շրջազգեստ՝ ընդգծելով կազմվածքը։ Պատասխանն ակնհայտ է:

600x580

3. Բաց ուսերով: Ամառվա շոգ օրերին կանանցից շատերը կրում են բաց ուսերով հագուստ, ինչը գրավում է արական սեռի հիացական հայացքները: Այն դեպքում, երբ որոշեք ձեր զգեստապահարանը հարստացնել նման մոդելի զգեստով, մի՛ ծուլացեք գտնել այնպիսին, որի երկարությունը ծնկներից ներքև կլինի, քանի որ այն ավելի կանացի և նրբագեղ տեսք ունի:

600x580

4. Կարճ: Տաք սեզոնին կանայք ավելի շատ են գերադասում գեղեցիկ կարճ զգեստները, որոնք կարելի է համադրել ցանկացած բանի հետ և բոլոր դեպքերում աներևակայելի գեղեցիկ ու նորաձև կլինեն:

600x580

5. Կիպ գրկող մոդել: Այսպիսի զգեստը շեշտում է կնոջ կազմվածքի բոլոր առավելությունները, ինչը, իհարկե, առաջացնում է տղամարդկանց իսկական հետաքրքրությունը: Բնականաբար, նման ձևվածքի զգեստներ դիզայներները խորհուրդ են տալիս գնել և կրել միայն այն կանաց, ովքեր ունեն իդեալական կազմվածք և զերծ են բարդույթներից: Վատագույն դեպքում՝ դուք ոչ միայն կբացահայտեք ձեր կազմվածքի առավելությունները, այլև կշեշտեք դրա թերությունները:

 600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8974 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի աշուն-ձմեռվա մազերի ամենանորաձև գույնը

10.11.2026
«Դդմային լատեն» դարձել է աշուն–ձմեռ սեզոնի գլխավոր գունային միտումը։

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2026 12:06
Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03
Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00
Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 1239 անգամ
10.11.2026
Դիտվել է 462 անգամ
13.11.2026
Դիտվել է 281 անգամ
15.11.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster