Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Խոյ

Գնահատեք և հոգ տարեք ձեր ընկերների մասին: Աստղերը ձեզ խոստանում են նոր ընկերներ և համախոհներ: Նրանց աջակցությամբ դուք կարող եք վերջապես կայացնել մի որոշում, որը երկար ժամանակ հետաձգում էիք: Համոզված եղեք. ձեր կողքին կան մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել․ մի վախեցեք որևէ բանից:

Բարենպաստ օրերն են՝ 1, 3, 5, 14, 21, 27

Անբարենպաստ օրերը՝  2, 6, 12, 17, 22, 29

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Ցուլ

Ձեր առջև մեծ նպատակներ դրեք: Օգոստոսին բոլոր հնարավորությունները կան ուշադրության կենտրոնում լինելու․ մոլորակների դիրքը այլոց ուշադրությունը ձեզ վրա կբերի: Սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է, ցույց տալու այն ամենը, ինչին ընդունակ եք աշխատավայրում, փորձեք ինքներդ ձեզ ստեղծագործական նոր ուղղություններում (ի՞նչ կասեք, օրինակ, բլոգ ստեղծելու գաղափարի մասին):

Բարենպաստ օրերն են՝ 3, 6, 9, 13, 19, 25

Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 11, 17, 22, 29

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Երկվորյակ

Հարցեր տվեք և պատասխաններ ստացեք: Օգոստոսը գլոբալ հարցերի պատասխանները որոնելու ժամանակն է. ո՞վ եմ ես և ինչո՞ւ եմ այս աշխարհ եկել: Աստղերը հուշումներ կտան այն մարդկանց միջոցով, ովքեր այս ամիս ձեր կյանք կմտնեն: Նրանցից յուրաքանչյուրին ընդունեք որպես ուսուցիչ:

Բարենպաստ օրերն են՝ 1, 4, 9, 15, 26, 29

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 13, 19, 24, 30

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Խեցգետին

Ձգտեք մինչև վերջ հասնել ճշմարտությանը: Մոլորակների շարժումը կբարձրացնի ձեր հետաքրքրությունը գաղտնի, անհայտ ամեն ինչի նկատմամբ: Օգոստոսին ձեր նշանի շատ ներկայացուցիչներ կսկսեն ուսումնասիրել նշանագիտություն, թվագիտություն, ձեքով գուշակություն: Այս գործունեության առավելությունները նշանակալից կլինեն. դուք կհասկանաք, թե ինչու կյանքի այս կամ այն ոլորտում ինչ-որ բան չի ստացվում:

Բարենպաստ օրերն են՝ 1, 3, 10, 18, 25, 29

Անբարենպաստ օրերը՝  2, 5, 11, 15, 21, 28

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Առյուծ

Տվեք աշխարհին ուրախություն և ժպիտներ: Օգոստոսին սովորություն դարձրեք ամեն օրը սկսել շնորհակալություն հայտնելով Կյանքին՝ ձեր ունեցած ամեն ինչի համար: Սա երջանկությունը, ուրախությունն ու առատությունը դեպի ձեզ գրավելու ամենահեշտ ձևն է:

Բարենպաստ օրերն են՝ 2, 5, 8, 14, 18, 25

Անբարենպաստ օրերը՝  3, 6, 7, 16, 22, 29

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Կույս

Գործերը հասցրեք հաղթական ավարտի: Օգոստոսին ձեր կյանք կվերադառնա չլուծված ինչ-որ խնդիր, որը չի կարելի անտեսել: Դեպի առաջ մեծ քայլ անելու համար նախ հարկ կլինի մի փոքր ետ քայլ կատարել: Հենց դրանով էլ զբաղվեք:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 13, 19, 24, 29

Անբարենպաստ օրերը՝  2, 6, 17, 25, 28, 30

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Կշեռք

Ձեզ տոն նվիրեք: Օգոստոսին հոգին կձգտի հաճույքի և զվարճանքի: Կազմակերպեք նրա համար տոն' առնվազն շաբաթը մեկ անգամ: Դուք հիանալի ժամանակ կանցկացնեք մարզական մրցումներում, համերգներում, ներկայացումներում, ակումբներում:

Բարենպաստ օրերն են՝ 2, 6, 11, 17, 25, 30

Անբարենպաստ օրերը՝  1, 4, 9, 14, 22, 29

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Կարիճ

Տանից հեռու մի գնացեք: Օգոստոսին ձեր ուժերի կենտրոնը տունն է: Հարազատ պատերի ներսում և ինքնազգացողությունը, և տրամադրությունը շատ ավելի լավ են: Այս ամիս ձեր էներգիան կուղղեք դեպի ընտանիք, տնային հոգսերին և խնդիրներին, որոնք կապված կլինեն սեփականության հետ:

Բարենպաստ օրերն են՝ 3, 6, 11, 15, 18, 24

Անբարենպաստ օրերը՝  2, 7, 10, 14, 21, 27

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Աղեղնավոր

Մշտապես մի նոր բան սովորեք: Օգոստոսին Արեգակը կբարձրացնի ձեր հետաքրքրասիրությունը․ մոլորակի ազդեցության տակ դուք կցանկանաք հաճախել որոշ դասընթացների, ժամանակ անցկացնել գրադարանում, դիտել կրթական ծրագրեր: Ժամանակ և գումար մի խնայեք ինքնակրթության համար, դրանից դուք կշահեք:

Բարենպաստ օրերն են՝ 2, 7, 13, 19, 25, 29

Անբարենպաստ օրերը՝  1, 6, 9, 15, 22, 27

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Այծեղջյուր

Իմացեք փողի հաշիվը: Օգոստոսին բախտը կարող է մեծապես ժպտալ. փողային հաջողությունները ձեզ հետ համաքայլ կընթանան։ Մի կորցրեք ձեզ բնորոշ հոգատարությունը ու խոհեմությունը. մտածեք ապագայի մասին, վերջինիս մեջ ներդրումներ կատարեք: Բայց մի մոռացեք նաև ժամանակ առ ժամանակ ձեզ հաճույք պատճառելու կարևորության մասին:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 11, 19, 24, 29

Անբարենպաստ օրերը՝  2, 4, 14, 23, 27, 30

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ. Ջրհոս

Մեծ երազանքներ պահեք։ Օգոստոսի մեծ մասը հիանալի ժամանակ է աշխարհին ձեզ ներկայացնելու համար: Մոլորակների օժանդակությամբ ձեզ մոտ կստացվի այն ամենը, ինչ կձեռնարկեք:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 10, 17, 24, 29

Անբարենպաստ օրերը՝   2, 6, 11, 14, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․ Ձկներ

Դադար տվեք: Օգոստոսին շտապողականությունը և խառնաշփոթը ձեզ համար հակացուցված են: Աստղերի դասավորությունը հուշում է, որ անհրաժեշտ է կանգ առնել, կողքից գնահատել ինքներդ ձեզ և ... եզրակացություններ անել: Փորձեք լսել ձեր ներքին ձայնը և գործել դրա հետ ներդաշնակ:

Բարենպաստ օրերն են՝ 1, 5, 14, 19, 24, 29

Անբարենպաստ օրերը՝  2, 4, 9, 13, 23, 30

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 5366 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2020 թ․

01.10.2020
Ձեզ շատ ցնցումներ են սպասվում, բայց արդյունքը կախված է միայն ձեր գործողություններից և որոշումներից:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

Ամսվա աստղագուշակ․ օգոատոս 2020 թ․

01.08.2020
Ձեր առջև մեծ նպատակներ դրեք. սա ձեր տաղանդները ցուցադրելու հիանալի ժամանակ է։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․

01.06.2020
Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․

01.05.2020
Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ, լավատեսորեն են տրամադրված և ուրիշի կարծիքով չեն առաջնորդվում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2020 09:44
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Արցախյան պատերազմի առաջին օրերից հետեւում է իրավիճակին՝ աջակցելով Արցախին եւ Հայաստանին։ Իր 40-ամյակը հայտնի աստղը նշել է հոկտեմբերի 21-ին եւ իր ծննդյան օրը, կիսվել լուրով։ «Ծննդյան լավագույն նվերը։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց եւ Արցախում հայերի վրա ավերիչ հարձակումների համատեքստում», - իր Instagram-ի Stories բաժնում մասնավորապես գրել է աստղը։
22-10-2020 08:51
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը: «Ծնունդդ շնորհավոր, մեր շատ սիրելի Kim Kardashian West»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին դարձավ 40 տարեկան:
22-10-2020 07:55
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից»:
22-10-2020 07:54
Օդի աղտոտվածությունը դարձել է 2019 թվականին ամբողջ աշխարհում գրեթե կես միլիոն երեխաների մահվան պատճառը: Այս մասին հայտնել են առողջության վրա ազդեցության միջազգային ինստիտուտի եւ առողջության գնահատման եւ ցուցանիշների ինստիտուտի գիտնականները:
22-10-2020 02:17
Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի «Show Me The Monet» կտավը աճուրդում վաճառվել է 9,8 միլիոն դոլարով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2020 թ․

01.10.2020
Ձեզ շատ ցնցումներ են սպասվում, բայց արդյունքը կախված է միայն ձեր գործողություններից և որոշումներից:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2020
Դիտվել է 1261 անգամ
16.10.2020
Դիտվել է 476 անգամ
17.10.2020
Դիտվել է 412 անգամ
20.10.2020
Դիտվել է 283 անգամ
22.10.2020
Դիտվել է 217 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster