Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Կատարյալ կազմվածք․ ինչպիսին են այն տեսնում կանայք և տղամարդիկ

28.05.2020

Հետաքրքիր է, որ կանայք արտաքին տեսքի առումով շատ ավելի քննատատաբար են մոտենում իրենք՝ իրենց և միմյանց:

Կազմվածքի առումավ առաջին բարդույթները կարող են առաջանալ նույնիսկ մայրիկից կամ լավագույն ընկերուհուց: Իհարկե, դա բխում է թերությունները շտկելու բարի ցանկությունից: Բայց, միևնույն է, աղջկան ի ցույց են դնում իր արտաքինի թերությունները:

Տղամարդիկ կնոջը գնահատում են ոչ թե մարմնի առանձին մասերով, այլ կերպարն՝ ամբողջությամբ: Հետևաբար նրանց համար թերություն ավելի շատ կարող է լինել ընդհանուր ավելորդ քաշը, քան պարզապես մեծ հետույքը կամ հարթ կուրծքը:

Ի՞նչն են կատարյալ համարում կանայք, և ի՞նչը՝ տղամարդիկ:

600x580

Կանացի կատարելությունը

Կանայք, հատկապես մինչև 30 տարեկանները, շատ են հետևում նորաձևությանը և հաճախ իրենց կազմվածն ընկալում են ընդունված չափանիշի տեսանկյունից: Այժմ նորաձև են բարձրահասակ, սպորտային կեցվածքով, կլորիկ հետույքով կերպարնե՞րը, ուրեմն բոլորը փորձում են կենտրոնանալ հենց այդ կատարելության վրա։ Շատ մեծ կրծքերը կամ գոտկատեղի բացակայությունը, տափակ հետույքը կհամարվեն ակնհայտ թերություններ:

Դրանից առաջ ամենագեղեցիկը համարվում էր մոդելային կազմվածքը. բարձրահասակ, նիհար կերպար՝ կրծքերի, ազդրերի և իրանի միջև փոքր տարբերություն․ կարևորը հասակն էր ու համամասնությունները: Ամենամեծ թերությունը համարվում էին ավել քաշը և կորիկ հատվածները:

Ավելի վաղ՝ 90-60-90-իի դարաշրջանն էր, երբ սպորտային կազմվածքով, բարձրահասակ և բարեկազմ կինը պետք է ունենար «ավազի ժամացույցի» կազմվածք' ճոխ կրծքերով և երկար ոտքերով: Այդ տարիներին թերություն կարող էր համարվել փոքր կրծքերը, ոչ արտահայտիչ իրանը կամ կարճ ոտքերը:

600x580

Տղամարդկային կատարելությունը

Տղամարդկային կատարելությունը նորաձևության հետ փոխության չի ենթարկվում: Այն կնոջից ստացված ընդհանուր տպավորությունն է: Եթե նա ունի առողջ մաշկ, մարմնի լավ համամասնություններ, գեղեցիկ դեմք և երկար մազեր, ապա մարդկության տղամարդկային հատվածի ուշադրությունն ապահովված է: Հասակը, քաշը, կրծքի չափը տղամարդկանց համար այդքան էլ կարևոր չեն, որքան ընդհանուր տպավորությունը, կանացիությունը, հաճելի դեմքը և պարզ աչքերը:

Այս լուսանկարում Քեյլի Բրուքն է․ նրա կազմվածքն անցյալ տարի տղամարդկանց մեծամասնության կողմից ճանաչվել է կատարյալ։

600x580

Տղամարդկանց ճաշակի երկրորդ առաջատարը «ավազե ժամացույց» կազմվածքն է, երբ կրծքերի, իրանի և ազդրի միջև եղած տարբերությունը նման է այդ ժամացույցին:

Փարթամ կազմվածքը, ցածր կամ բարձր հասակն այնքան էլ կարևոր չեն, բայց գոտկատեղի, ազդրի և կրծքերի միջև տարբերության առկայությունը' այո:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 9289 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոլիվուդը բացահայտել է իր աստղերի աշխատավարձերը. ով է ստանում մեկ միլիոն դոլար մեկ սերիայի համար

17.11.2026
Variety ամսագիրը ներկայացրել է, թե որքան են վաստակում դերասանները հայտնի հեռուստասերիալներում իրենց գլխավոր դերերից։

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1403 անգամ
15.11.2026
Դիտվել է 507 անգամ
13.11.2026
Դիտվել է 477 անգամ
17.11.2026
Դիտվել է 293 անգամ
18.11.2026
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster