Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2020 թ․
04.05.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Խոյ
Ցանկացած առաջարկի, որն այժմ կստանաք, որոշակի կասկածանքով վերաբերվեք: Ավելի լավ է խորհրդակցեք բանիմաց մարդկանց հետ, որպեսզի չսխալվեք: Երեխաներն այս շրջանում բառացիորեն ձեզ կխենթացնեն: Կարևորը հիշեք, որ կամակորությունները ժամանակավոր են: Պահպանեք ինքնատիրապետում։
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Ցուլ
Ավելի ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ: Թերևս չէր խանգարի բժշկական զննում անցնեիք: Դուք ստիպված կլինեք նաև հոգ տանել ձեր մերձավորների մասին. նրանցից ոմանք ոչ միայն իրենց համար խնդիրներ կստեղծեն, այլև ձեզ համար: Հեռու մի մնացեք այլ մարդկանց խնդիրներից և դա կգնահատվի:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Երկվորյակ
Այս պահին կայացրած որոշումները կարող են արմատապես փոխել ձեր կյանքը: Աստղերը խորհուրդ են տալիս չշտապել և հանգամանալի մտածել: Ժամանակահատվածը բարենպաստ է ստեղծագործական գործունեության համար: Օգտագործեք այս օրերը' նոր և անսովոր բան ստեղծելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Խեցգետին
Ավելի լավ է հիմա տանն աշխատանք չկատարել' ընտանիքի անդամները ձեզ չեն հասկանա: Այնպես որ փորձեք հնարավորինս ակտիվ լինել աշխատանքային ժամերին: Շաբաթվա կեսին կարող են ֆինանսական խնդիրներ առաջանալ: Հավատացեք, դուք կարող եք ինքներդ լուծել դրանք՝ առանց պարտք և վարկ վերցնելու:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Առյուծ
Մի վախեցեք առաջին քայլը կատարելուց: Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Մայիսի 4-9-ը ձեզ անակնկալներ և նվերներ են սպասվում: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր այս օրերին ձեզ կերջանկացնեն: Մայիսի 10-ին կստանաք առաջարկ, որը չարժե մերժել:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Կույս
Ժամանակահատվախը խոստանում է լինել սթրեսային, հատկապես, եթե աշխատանքի վայրում անավարտ գործեր ունեք: Զինվեք համբերությամբ և քաջությամբ: Նրանց, ովքեր ցանկանում են մինչև ամառ նիհարել, աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս լրջորեն զբաղվել դրանով: Շատ գայթակղություններ կլինեն, բայց կարող եք հաղթահարել դրանք:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Կշեռք
Աշխատավայրում մի ստանձնեք լրացուցիչ պարտականություններ: Մեկ անգամ համաձայնվելով, հատագայում դեռ երկար ժամանակ այլ աշխատակիցների փոխարեն պատասխան կտաք: Մեծ հաջողություններ կունենաք տղամարդկանց շրջանում: Եթե միայնակ եք՝ օգտագործեք դա ձեր երկրորդ կեսին որոնելու համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Կարիճ
Փորձեք այս օրերին ձեզ շրջապատել հաճելի մարդկանցով: Իսկ տհաճներից, ընդհակառակը, խուսափեք: Այս ժամանակահատվածում աստղերը խորհուրդ են տալիս հանգստանալ և հաճախ մնալ տանը: Հնարավորության դեպքում արձակուրդ կամ մի քանի օրով դադար վերցրեք: Ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը, վերալիցքավորվել:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Աղեղնավոր
Այժմ ձեզ ուժ հարկավոր կլինի. միաժամանակ մի քանի լուրջ նախաձեռնություններ սկսելը ձեզնից մեծ ուշադրություն կպահանջի: Դուք կարող եք դա հաղթահարել: Սիրային հարաբերություններում, ընդհակառակը, թուլացրեք վերահսկողությունը: Վստահեք ձեր զուգընկերոջը, եթե չեք ցանկանում, որ նա վախենա ձեր ճնշունմերից և փախչի:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Այծեղջյուր
Երբ կխնդրեն որոշ գումար պարք տալ, դուք պետք է հրաժարվեք: Հակառակ դեպքում ձեզ ֆինանսական խնդիրներ են սպասում: Աշխատավայրում շաբաթվա վերջին արտակարգ իրավիճակ է ակնկալվում: Տնեցիներին հանգիստ բացատրեք, այդ օրերին դուք շատ ժամանակ եք կանցկացնելու գրասենյակում:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը. Ջրհոս
Ձեր տաղանդներն ու կարողությունները կսկսեն եկամուտ բերել: Այս ժամանակահատվածում ստացվող հետաքրքիր առաջարկներին մի հապաղեք համաձայնությամբ պատասխանել: Ավագ սերնդի հետ հարաբերություններում փորձեք փոխզիջման գնալ: Վեճերը միայն կբարդացնեն իրավիճակը:
Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 4-10-ը․ Ձկներ
Այլևս չեք կարող զգացմունքները ձեր մեջ պահել: Եթե սիրում եք, ապա խոստովանեք: Արժե անկեղծ լինել նաև աշխատավայրում: Սխալվելիս՝ մի վախեցեք այդ մասին պատմել ձեր վերադասներին: Ձեր ազնվությունը կգնահատվի: Մայիսի 9-ին և 10-ին լավ հանգստցեք ընկերական շրջապատում:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4237 անգամ
Читать на русском
|