Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2020 թ․
27.04.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Խոյ
Դուք հոգնել եք ձանձրալի և մոխրագույն առօրյա կյանքից: Ցանկանու՞մ եք գոհացնել ինքներդ ձեզ՝ նոր հույզերով և տպավորություններով: Ուրեմն ժամանակն է վեր կենալու բազմեցի վրայից և գործել սկսելու, քանի որ ամեն ինչ ձեր ձեռքերում է ու կախված է բացառապես կայացված որոշումներից: Աշխատանքային շաբաթվա սկզբում ավելի լավ է չփորձել ղեկավարի նյարդերի ամրությունը, չուշանալ և հատկապես՝ երեկոյան երեկույթից հետո հարբած չվերադառնալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Ցուլ
Գործեք այնպես, ինչպես անհրաժեշտ եք գտնում՝ և գարնանային շաբաթը հագեցած ու հետաքրքիր կլինի: Շատ Ցուլեր կցանկանան նոր տպավորություններ, բայց աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել․ համբերեք մինչև հանգստյան օրերը, իսկ առայժմ զբաղվեք գործընկերների հետ հարաբերությունների կարգավորմամբ: Ձեռնարկատիրությամբ զբաղվող Ցուլերը կկարողանան կնքել մի քանի շահութաբեր պայմանագրեր, իսկ մայիսյան շրջանի սկիզբը կգոհացնի ֆինանսական հատվածի բարելավումով:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Երկվորյակ
Մասնակցեք հավաքական գործողությունների, և ձեզ անպայման կնկատեն: Ընդհակառակը՝ Երկվորյակներին ցցվող չեն համարի․ ձեր ակտիվությունն ու էներգիան դուր կգան ինչպես ղեկավարությանը, այնպես էլ գործընկերներին: Այս ժամանակահատվածում ֆինանսական դիրքերը կամրապնդվեն, իսկ երեքշաբթի Երկվորյակներն աջակցություն կստանան պետական գերատեսչություններից: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են հույս դնել հովանավորչության վրա. ձեր գաղափարները գովազդի կարիք չունեն, և ազդեցիկ ծանոթները միայն ուրախ կլինեն նման խոստումնալից համագործակցությունից:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Խեցգետին
Ձեզ սպասում է զբաղված և հետաքրքիր մի շրջան, բայց աստղերն ունեն մի քանի պայման: Փորձեք չմասնակցել կասկածելի ֆինանսական խարդախությունների և սահմանափակեք շփումը արկածախնդիր ծանոթների հետ: Երկուշաբթի օրը Խեցգետինները հարաբերություններ կստեղծեն որոշ գործընկերների հետ, կարևորը՝ սահմանը չանցնելն է և անհատական մոտեցումից խուսափելը․ խոորհուրդ է տրվում հավաքույթները կազմակերպել աշխատանքից դուրս ժամերին: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի սիրային արկածներով:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Առյուծ
Մի մոռացեք ձեր նպատակների մասին և սովորեք մերժել նյարդայնացնող գործընկերների և ծանոթների խնդրանքները: Ամբողջ շաբաթվա ընթացքում Առյուծները զբաղված կլինեն ստեղծագործական ոլորտում, բայց այս ժամանակահատվածի ամենաարդյունավետ օրը կլինի չորեքշաբթին, խոսքը գնում է շահավետ գործարքների և խոստումնալից պայմանագրերի մասին: Ի ցույց դրեք ձեր տաղանդները և համարձակ եղեք ազդեցիկ ընկերներին օգնության համար դիմելիս: Հինգշաբթի, Առյուծները կարող է հույս դնել գործընկերների աջակցության վրա, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան զբաղվել իրենց սիրելի գործով:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Կույս
Գարնանային այս օրերին Կույսերիը պետք է լարվեն և ապացուցեն իրենց անփոխարինելիությունը: Երկուշաբթի ձեզ կկանչեն ղեկավարության մոտ. մի վախեցեք և վստահ եղեք (ոչ ոք չի կասկածում ձեր պրոֆեսիոնալիզմի վրա): Երեքշաբթի օրը կարող եք պայմանագրեր և գործարքներ կնքել. ներդրումները կլինեն խիստ արդյունավետ, իսկ գործընկերները ձեզ հուսախաբ չեն անի: Չորեքշաբթի օրը խորհուրդ է տրվում մի փոքր դանդաղություն հաղորդել գործողություններին. հիշեք, որ նախաձեռնությունը պատժելի է, և անծանոթ մարդկանց մի պատմեք ձեր ծրագրերի մասին: Սիրո ճակատում ուրբաթ սպասվում է փոփոխություն, և Կույսերը հանդիպելու են հետաքրքիր մարդկանց:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Կշեռք
Դուք ունեք ավելի քան բավարար էներգիա և լավատեսություն, և այս ժամանակահատվածը լավը կլինի: Սակայն հեռու մնացեք, այսպես կոչված, էներգետիկ վամպիրներից, այս ցանկում ներառված են ոչ միայն մրցակիցները, այլև գործընկերները, և անգամ՝ ընկերները: Երկուշաբթի Կշեռքները հաջողակ կլինեն փողային հարաբերություններում, բայց մի՛ կատարեք բարեգործական քայլեր՝ աջ ու ձախ բաժանելով փողեր․ փոխարենը՝ փակեք պարտքերը և վարկերը: Շաբաթվա երկրորդ կեսը լավ է մշակութային իրադարձությունների մասնակցելու համար. դուրս եկեք և մի վախեցեք բամբասանքից, այս անգամ ոչինչ չի սպառնում ձեր հեղինակությանը:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Կարիճ
Սովորեք խնայել. այս ժամանակահատվածում ֆինանսական իրավիճակը կայուն կլինի, բայց կարող են առաջանալ չնախատեսված ծախսեր: Շաբաթվա սկզբում ընկերները ձեզ կարող են դիմել օգնության համար, սակայն պետք է հիշեք. բարեկամությունը բարեկամությամբ, բայց փողը միշտ զգուշություն է սիրում (խնդրեք, որ ստացական տան՝ դրանում ոչ մի վատ բան չկա): Խորհուրդ է տրվում երեքշաբթի օրը նվիրել առօրյա խնդիրների լուծմանը, բայց չորեքշաբթին կանցնի բանակցությունների և գործարքների մեջ: Հինգշաբթի օրը նախատեսված գործուղումները հաջող կլինեն, բայց ուրբաթ խորհուրդ է տրվում զերծ մնալ ճանապարհորդելուց: Անձնական կյանքը կարգին է, սակայն հանգստյան օրերին Կարիճները ստիպված կլինեն անհանգստանալ. Հեռվից հյուրերին են սպասվում:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Աղեղնավոր
Զգացմունքային ցնցումները անհրաժեշտ են, բայց ոչ այդպիսի հաճախականությամբ. այս ժամանակահատվածում խորհուրդ է տրվում զսպել ձեզ և ուշադրություն չդարձնել աննշան խնդիրների վրա: Երկուշաբթի օրը Աղեղնավորները դրամական մուտքեր ունենալու մեծ հնարավորություն կունենան, բայց սովորեք ճիշտ կառավարել ֆինանսները և մի՛ ներդրեք առաջին իսկ պատահած ձեռնարկության մեջ: Չորեքշաբթի օրը հնարավորություն կունենաք ձեռք բերել օգտակար կապեր. նոր գործընկերները պատրաստ են համագործակցության, պարզապես անհրաժեշտ է ճիշտ կերպով ներկայանալ: Ընտանեկան խնդիրների լուծումն աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել ուրբաթ: Գարնանային հանգստյան օրերը ձեր տրամադրության տակ են:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Այծեղջյուր
Եղեք բաց նոր փորձ փեռք բերելու համար. այս շաբաթը կատարյալ է դասընթացների մասնակցելու համար: Երկուշաբթի օրը Այծեղջյուրներին սպասում են որակավորման բարձրացման դասընթացներում, միջավայրը հարմար է դասընթացների և սեմինարների մասնակցելու համար: Այս գարնանային ուրբաթը նպատակահարմար է նվիրել ֆինանսական խնդիրների լուծմանը: Այծեղջյուրի գաղափարները իրականություն կդառնան, կարևորը' ռիսկային նախաձեռնություններին չմասնակցելը և անծանոթ մարդկանց չվստահելն է: Հանգստյան օրերին նախատեսված բարեգործական միջոցառումները հաջող կլինեն, բայց դուք պետք է համբերատար լինեք. չեն բացառվում բյուրոկրատական բնույթի ձգձգումները:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը. Ջրհոս
Մի խորացեք այլ մարդկանց խնդիրների մեջ. այս շաբաթ դուք ինքներդ շատ գործեր ունեք անելու: Երեքշաբթի կարող են ստուգումներ լինել. ծառայուղական գործընթացը ստիպված կլինեք ինքներդ վարել: Ջրհոսներն անհանգստանալու բան չունեն, ընդհակառակը ՝ ուրախանալու շատ պատճառներ կունենաք: Ղեկավարությունը կգնահատի ձեր նախանձախնդրությունը և կփորձի երախտագիտություն հայտնել՝ փող խնդրեք, բանավոր շնորհակալությամբ տուն չեք պահի: Հինգշաբթի օրը Ջրհոսները կկարողանան հանգստանալ, բայց մի ծուլացեք և զբաղվեք ստեղծագործական ծրագրերի իրականացմամբ:
Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը․ Ձկներ
Ավելի քիչ զգացմունք և ավելի շատ սառը դատողություն․ Ձկներին սպասվում է դժվարին, բայց ծայրաստիճան հագեցած շաբաթ: Երկուշաբթի օրը աստղերը խորհուրդ են տալիս հոգ տանել ֆինանսների մասին. մտածեք եկամտաբեր ներդրումների ուղղությամբ, գուցե կարողանաք բարելավել ֆինանսական իրավիճակը: Երեքշաբթին լավ է բիզնես գործընկերների հետ հանդիպումների համար. փորձեք հաղթահարել համեստությունը և ազդեցիկ ընկերներին պատմել ձեր ծրագրերի մասին: Աստղերիը խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ կարևոր անձանց հետ ոչ պաշտոնական հաղորդակցությունից. այդ նպատակի համար դուք ունեք ընկերներ, ովքեր անհամբեր են, թե երբ է գալու ուրբաթը:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4327 անգամ
Читать на русском
|