Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Երեք բան, որոնք կինը պետք է թաքցնի տղամարդու հետ հարաբերություններում

23.04.2020

Կան զույգեր, որոնք փորձում են հարաբերությունները կառուցել առավելագույն վստահության հիման վրա: Բայց կան որոշ բաներ, որոնք ավելի լավ է ի ցուց չդնել զուգընկերոջը:

Անհրաժեշտ է ոչ միայն հարգել դիմացի մարդու անձնական տարածքը, այլև ունենալ անձնական գաղտնիքների իրավունք: Իմաստուն կնոջ համար դժվար չէ թաքցնել որոշ մանրուքներ, որոնց մասին ամուսինը չարժե, որ իմանա:

Ծուլություն և պարապություն: Յուրաքանչյուր անձ ունի իր ռեժիմը, համաձայն որի է օրն անցկացնում: Երբ մարդիկ միասին չեն ապրում, որոշ առանձնահատկություններ կարող են անտեսվել: Սակայն մի շարք սովորություններ, որոնք բնական են թվում կանանց, կարող են խիստ նյարդայնացնել իրենց տղամարդուն:

Նույնիսկ եթե կինը գիտի, որ կարող է տնային աշխատանքները կատարել առանց շտապելու և միևնույն ժամանակ հասցնել օրվա ծրագրածը, որոշ տղամարդիկ սկսում են մտածել, որ իրենց ալարկոտ մեկն է բաժին ընկել, ով բնավ էլ տնային գործերով չի զբաղվում:

600x580

Որպեսզի ավելորդ հարցեր չծագեն, կինը, երբ ընդմիջման կարիք է զգում, կարող է ինչ-որ հեշտ գործով զբաղվել: Գլխավոր պայմանն այն է, որ պլանավորված ամեն ինչը ժամանակին կատարված լինի, և տղամարդը տեսնի, որ իր ընտրայալն անընդհատ գործ է անում:

Ինտերնետային կախվածություն: Որոշ մարդիկ մեկ ժամ անգամ չեն կարող անցկացնել առանց ստուգելու, թե ինչ նամակներ են ստացվել հեռաղխոսին կամ իրենց սոցիալական էջին: Նման վարքը կարող է չողջունվել նրանց կողմից, ովքեր գտնվում են այդպիսի մարդու շրջապատում: Երբ զուգընկերը հասկանում է, որ ծանոթներն ավելի կարևոր են, քան իրական հարաբերությունները, դա լավ չի անդրադառնա ընտանեկան մթնոլորտի վրա։

600x580

Չարժե գլխով մեկ խրվել վիրտուալ կյանքի մեջ։ Բավական է ձեր սոցիալական էջերը օրը երկու անգամ ստուգելը, եթե դա աշխատանքով պայմանավորված չէ։

Հաճախակի բացասական տրամադրություններ: Զույգ կազմելիս մարդիկ միշտ պետք է աջակցություն ցուցաբերեն միմյանց: Ցանկացած վատ տրամադրություն կարելի է կիսվել սիրելիի հետ, և նա կփորձի օգնել իր ընկերուհուն հաղթահարել այս վիճակը:

Որոշ կանայք հաճախ են դրսևորում բացասական վերաբերմունք։ Այս պահվածքը կհանգեցնի նրան, որ ամուսինը պարզապես չի ցանկանա տուն վերադառնալ:

600x580

Շատ կանայք իրենք էլ հասկանում, որ իրենց վատ տրամադրությունը մանրուքի պատճառով է, բայց հույզերը հաղթող են դուրս գալիս: Որոշ դեպքերում ավելի լավ է զսպված լինել, քան հարձակվել ընտանիքի անդամների վրա:

Եթե երկու զուգընկերները սովորում են փոխզիջման գնալ, նրանք կարող են ամուր և հարատև հարաբերություններ կառուցել:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 11181 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1253 անգամ
13.11.2026
Դիտվել է 429 անգամ
15.11.2026
Դիտվել է 413 անգամ
17.11.2026
Դիտվել է 235 անգամ
18.11.2026
Դիտվել է 191 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster