Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Տաբատների 4 մոդել, որոնց տղամատդիկ պատրաստ են նայել անդադար

02.04.2020

Կարծիք կա, որ կինը տղամարդկանց խենթացնում է միայն այն դեպքում, եթե կիսաշրջազգեստով է: Բայց կյանքի փորձը հաստատապես հերքում է այս կարծրատիպը: Տաբատներն այնքան կայուն են հիմնավորվել կանանց զգեստապահարանում, որ ընկալվում են, կարծես, որպես երկրորդ մաշկ։ Այդուհանդերձ, որոշ մոդելներ ուղղակի կրակ են:

Դրանցից որո՞նց են ամենաբուռն արձագանքում տղամարդիկ:

Սկինի

Տաբատների այս ձգված ոճն իր անունը ստացել է անգլերեն skin բառից՝ «մաշկ»: Մոդելն այնքան կիպ է նստում մարմնի վրա, որ ոչինչ չի թաքցնում: Հնարավո՞ր է արդյոք սա բաց թողնել։ Եթե կազմվածքը գրավիչ է, ապա ազդեցությունն անհավանական է:

 600x580

Բաց կոճերով տաբատներ

Եթե սկինին 100% ճշմարտությունն է, ապա բաց կոճերով տաբատը առեղծված է և մի փոքր հրահրող: Մերկ ոտքի մի փոքր շերտը նուրբ ակնարկ է, որը հաճախ ավելի ուժեղ է ազդում, քան ուղղակի ճնշումը:

Մոդելի հմայքն այն է, որ հարմար է ցանկացած տարիքի համար: Մի անհանգստացեք, որ ⅞ երկարությունը կարճացնում է ոտքերը։ Ոչ, չի կրճատվում, եթե վերին մասի հետ ընտրված լինի ճիշտ համամասնություն (1:1, 1:2 կամ 3:5):

600x580

Բարձր գոտիով

80-ականների «Մայրիկի տաբատը» դարձավ օգտակար նվեր: Բարձր գոտկատեղը տեսողականորեն երկարացնում է ոտքերը և շեշտադրում իրանը՝ լուծելով կազմվածքի ամենաարդիական խնդիրները: Տղամարդիկ տեսնում են հիանալի արդյունքը և չեն կարողանում աչքերը կտրել:

Է՞լ ինչով է օգտակար այս ոճը․ հիանալի թաքցնում է որովայնի ավելորդությունները, ուստի փրկարար միջոց է նրանց համար, որոնց գոտկատեղը հեռու է կատարյալից:

600x580

Կաշվե տաբատ

Կաշին շատ զգայուն նյութ է: Մետաքսի և թավշի հետ մեկտեղ այն առաջացնում է տեսողական և շոշափելի զգացողություններ: Հետևաբար, նույնիսկ կաշվե բաճկոնները տղամարդկանց վրա շատ հաճելի տպավորությունն են թողնում: Այստեղ առաջին ջութակի դերը խաղում է նյութը, իսկ ոճը՝ երկրորդական է:

Բայց կաշվե սկինիները, ինչ խոսք, իրենց ներգործությամբ ամենաազդեցիկն են: Որքան մեծ է կիպության աստիճանը, այնքան նյութը նմանվում է կանանց մաշկին՝ «ալ յա նատուրել»:

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1612 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2020-ի նորաձև լողազգեստները

29.05.2020
Չնայած թագավարակի պանդեմիյով պայմանավորված արտակարգ իրավիճակին, մի շարք երկրներ պատրաստվում են հուլիսից բացել իրենց լողափերը հանգստացողների համար, այդ թվում՝ արտասահմանցիների։

Վարսահարդարման 10 գաղափար՝ կարանտինից հետո

27.05.2020
Ի՞նչ եք անելու կարանտինի ավարտից հետո, երբ մեկուսացումից վերադառնաք ձեր նախորդ կյանքին:

Ինչպես համադրել շրջազգեստը սպորտային կոշիկների հետ

22.05.2020
Եթե ցանկանում եք, որ կերպարն ավելի սպորտային լինի, կարող եք հավելել զվարճալի բեյսբոլի գլխարկ և իրանին կապվող պայուսակ։

5 թրենդային կոշիկ, որոնք 2020-ի ամռանը ձեր ոտքերը կդարձնեն կատարյալ

20.05.2020
Ոչինչ չի խանգարում գալիք սեզոնին կատարյալ տեսք ունենալուն: Տեսնենք, թե որ թրենդային կոշիկները մեզ կօգնեն այդ հարցում։

2020-ի ամենանորաձև կանացի ակնոցները

13.05.2020
Աքսեսուարները հագուստի ոչ պակաս կարևոր բաղադրիչ են և նույնպես ունեն իրենց նորաձևությունն ու միտումները:

Ուղիղ մազերի նորաձև սանրվածքներ` ցանկացած տարիքի կանանց համար

06.05.2020
Այսօր մենք ձեզ կպատմենք 2020-ի ամենատարածված սանրվածքների մասին, որոնք աներևակայելիորեն պահանջված են ամբողջ աշխարհի կանանց շրջանում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-05-2020 12:13
Ամերիկյան երգչուհի Գրայմսը, որը միլիարդատեր Իլոն Մասկի ընկերուհին է և վերջերս լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին, մտադիր է աճուրդի հանել հոգին: 32-ամյա երգչուհին մտադիր է հոգին վաճառել նոր Selling Out արտ նախագծի շրջանակում:
29-05-2020 11:55
ԱՄՆ-ում ծնվել է երկու բերանով աղջիկ։ Ծնվելուց հետո աղջկա զննումը ցույց է տվել, որ նա ունի մոտ 1 սմ մեծությամբ երկրորդ բերան՝ փոքրաչափ ծնոտով, չծկթած ատամներով եւ թերաճ լեզվով, որը կրկնում էր հիմնականի գործողությունները:
29-05-2020 10:01
Անգլիայի Հարթֆորդշիր կոմսության Չեշանտ քաղաքից 4-ամյա հրաշամանուկ Այզեկ Միլլերը սովորել է գրել 3 լեզվով՝ անգլերեն, հունարեն եւ արաբերեն: Նա գիտի ԱՄՆ բոլոր 50 նահանգները, կարողանում է իսպաներեն հաշվել մինչեւ 10-ը եւ ծնողներին խնդրել է ռուսերենով գրքեր գնել:
29-05-2020 05:11
Անդրկարպատյան մարզի 90-ամյա բնակչուհին ինքնաթիռ է վարել: Կնոջ հետ հրահանգիչ է եղել, որը կատարել է թռիչքի մեկնարկը և վայրէջքը, իսկ ահա օդում ինքնաթիռը ղեկավարել է կինը:
29-05-2020 04:09
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․

01.05.2020
Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ, լավատեսորեն են տրամադրված և ուրիշի կարծիքով չեն առաջնորդվում։

LADYNEWS TV
Երգչուհի Սոֆի Մխեյանը երաժշտասերներին է ներկայացրել «Ապարան» երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2020
Դիտվել է 1574 անգամ
26.05.2020
Դիտվել է 580 անգամ
27.05.2020
Դիտվել է 374 անգամ
28.05.2020
Դիտվել է 348 անգամ
29.05.2020
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster