Շատ կանայք միամտորեն հավատում են, որ տղամարդկանց համար բավարար կլինի, եթե կինը ճաշ եփի, լվանա հագուստները և մաքրի բնակարանը: Բայց կան ավելի նշանակալի բաներ, որոնք տղամարդիկ ցանկանում են ստանալ կնոջ հետ հարաբերություններից: Հաճախ տղամարդիկ տարբեր պատճառներով չեն արտահայտվում դրանց մասին:
Կխոսենք 5 բանի մասին, որոնք տղամարդիկ ցանկանում են ստանալ կանանցից:
Հաճոյախոսություններ
Ընդհանրապես ընդունված է, որ տղամարդիկ կանանցից հաճոյախոսություններ լսելու կարիք չունեն, իսկ կանայք հազվադեպ են ասում նման խոսքեր իրենց տղամարդկանց: Սակայն նույնիսկ ամուր բնավորությամբ տղամարդկիկ հաճոյախոսություններ լսելու կարիք ունեն: Նրանց համար կարևոր է, որ իրենց կատարածն իսկապես գնահատվի: Երբ կինը հաճելի հաճոյախոսություններ է ասում տղամարդուն, բարձրացնում է նրա ինքնագնահատականը․ հաճոյախոսությունների շնորհիվ տղամարդը ցանկանում է ավելի լավը դառնալ և ավելի շատ զարմացնել կնոջը հաճելի արարքներով:
Հարգանք
Լավ կինը կհարգի տղամարդուն, նրա կարծիքը և հաշվի կնստի նրա հետ: Ժամանակակից կանայք կարող են վատթարացնել իրավիճակը՝ խաթարելով տղամարդու հեղինակությունը և դրանով իսկ նրան գցելով անհարմար դրության մեջ: Առանց հարգանքի իրական և ուժեղ ընտանիք չի ստացվի, որը համատեղ երկար կյանք կունենար:
Սեքս
Տղամարդու համար ցանկացած հարաբերություններում մեծ դեր է խաղում կնոջ հետ սեքսը: Առանց դրա կնոջ հանդեպ իրական զգացմունքը չի արտահայտվի: Սիրած կնոջ հետ սեքսով զբաղվելու ցանկությունը ցանկացած նորմալ հարաբերությունների բաղկացուցիչ մասն է:
Անձնական ժամանակ
Տղամարդը պետք է ունենա անձնական ժամանակ, որը նա կարող է օգտագործել նպատակային: Տղամարդիկ ուզում են զբաղվել իրենց գործերով, որոնք նրանց հաճույք են պատճառում, պարզապես ուզում են հանգստանալ, միայնակ լինել և այլն: Կինը չպետք է նախատի տղամարդուն, որ ցանկանում է ազատ ժամանակ անցկացնել առանց իրեն:
Գեղեցկություն
Իհարկե, տղամարդիկ ցանկանում են իրենց կնոջը միշտ գեղեցիկ տեսնել: Կինը պետք է իրեն միշտ լավ մարզավիճակում պահի, գեղեցիկ հագուստ հագնի և ամեն կերպ գեղեցկանա: Այդպիսի կինը նորից ու նորից կփոթորկի տղամարդու զգացմունքները, և նրանց հարաբերությունները ժամանակի ընթացքում չեն թուլանա:
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ:
23-09-2026 02:39 48-ամյա ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան բացահայտել է պրոդյուսեր Ալեքսանդր Զլատոպոլսկու հետ իր հարսանիքը հետաձգելու պատճառները։ Նա այս մասին կիսվել է «VK Лекториум»-ին։ Նրա խոսքով՝ տոնակատարությունը ստիպված է եղել հետաձգել իր շան բուժման պատճառով։ «Ամբողջ բյուջեն ծախսվել է իմ շան՝ Ամերիկայում լիմֆոմայի բուժման վրա։ Հետևաբար, մեր առաջնահերթությունը շանը բուժելն էր, այլ ոչ թե շքեղ հարսանիք անելը։ Բայց մենք երազանքներ ունենք, ուստի կարծում ենք, որ դրանք կիրականացնենք մինչև հաջորդ ամառ», - ասել է դերասանուհին։