Մայլի Սայրուսը' Նյու Յորքի նորաձևության շաբաթվա մոդել
14.02.2020
Աստղերին նորաձևության ցուցադրություններին որպես մոդելներ հրավիրելը նոր հնարք չէ, բայց, այնուամենայնիվ, նույնքան ազդեցիկ է:
Այսպես, անցած գիշեր Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում Marc Jacobs-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ, բեմում հայտնվեց դիզայներ Մարկ Ջեյքոբսի ընկերուհին և նրա ապրանքանիշի երկրպագուն՝ Մայլի Սայրուսը: Աստղը հյուրերին ներկայացավ սև կրծկալով, լայն տաբատով և երկար կաշվե ձեռնոցներով, իսկ նրա կերպարը լրացնում էր ադամանդներով զանգվածեղ վզնոցը:
Բացի երգչուհուց, տարբեր դարաշրջանների կանանց ոգեշնչած հավաքածուն ցուցադրեցին Ջիջի և Բելլա Հադիդները, Քայա Հերբերը, Միկա Արգանարազը և այլք: Աղջիկները բեմիի վրա հայտնվեցին խիստ կոստյումներով' ուղիղ ձևվածքի բաճկոններով, վառ մուշտակներով և 60-ականների ոճի զգեստներով:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 3250 անգամ
Читать на русском
|