Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 27-ից փետրվարի 2-ը 2020 թ․

27.01.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Խոյ

Խոյեր, մի կողմ թողեք կասկածները և շարժվեք դեպի ձեր նպատակը. այս շաբաթ կարող եք շատ բաների հասնել: Ավելի լավ է հեռու մնաք մրցակցությունից, թեև՝ մրցակիցները ռիսկ չեն ունենա շատ մոտենալ ձեզ․ դուք ազդեցիկ հովանավորներ կունենաք: Այս օրերին կարող եք ակնկալել պարգևատրում կամ, նույնիսկ, պաշտոնեական առաջխաղացում․ ղեկավարները երբեմն մեծահոգի է և արդար էլ են լինում: Բախտի հովանու ներքո գտնվող մարդիկ հաճախ նախանձ են լինում, ավաղ, այսպիսները կհայտնվեն ձեր միջավայրում: Բայց հանգիստ եղեք. Ձեր հեղինակությունը չի սասանվի ո՛չ ինտրիգից, ո՛չ էլ հիմար բամբասանքներից: Ընտանեկան հարաբերություններում խաղաղություն կտիրի, ընտանիքի անդամները կլինեն հանգիստ և շփվող: Օգտագործեք պահը և կազմակերպեք համատեղ հանգստյան օր։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Ցուլ

Սիրահարվելու համար սա լավ ժամանակահատված է, իսկ զգացմունքը կարող է առաջանալ կտրուկ և անսպասելիորեն, ինչպես կայծակը՝ պարզ երկնքում: Հնարավոր է նաև հին սիրո վերականգնում: Այս դեպքում հարաբերությունները կարող են զերծ մնալ կոնֆլիկտային հանգամանքներից. այժմ կարևոր է բացառել ցանկացած բանավոր ագրեսիա և փորձել զերծ մնալ փոխհրաձգություններից: Ժամանակն ավելի բարենպաստ է այն Ցուլերի համար, որնց գործունեությունը կապված է ելույթների հետ: Այս ժամանակահատվածում նրանց ավելի հեշտ կլինի նվաճել հասարակության համակրանքը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Երկվորյակ

Երկվորյակներին անհրաժեշտ է ուշադիր հետևել իրենց առողջությանը: Սննդակարգի և քնի անտեսումը, մտավոր և ֆիզիկական լարվածությունը կարող են հանգեցնել հյուծման: Նշանի ներկայացուցիչներից շատերն այս շրջանում շատ աշխատանք կունենան: Բացի այդ, այս ժամանակահատվածում գործերը լավ օգուտներ են խոստանում: Իրավիճակը կարող է մթագնել աշխատանքի վայրում տեղի ունեցած անսպասելի կտրուկ փոփոխությունը: Երկվորյակներից ոմանք կարող են արմատական որոշում կայացնել, ինչպես, օրինակ, ազատվել աշխատանքից: Աշխատեք խոհեմություն պահպանել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Խեցգետին

Այս շաբաթ բարենպաստ ժամանակաշրջան է նոր ծանոթոներ ձեռք բերելու, անձնական, և գործարար բնույթի կապեր հաստատելու համար: Այս շրջանում կարող եք սիրահարվել, նոր հարաբերությունների մեջ մտնել: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ բացարձակապես ինքնաբուխ, անսպասելիորեն: Ռոմանտիկ տրամադրությունը կարող են խաթարել զուգընկերոջ հետ կապված երկիմաստ և անհասկանալի հանգամանքները: Չնայած նոր հարաբերությունների հաստատման հնարավորությանը, բաժանման հավանականությունը նույնպես մեծ է:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Առյուծ

Լավ ժամանակաշրջան է ֆինանսական վիճակի բարելավման և նոր մասնագիտությունների յուրացման համար, հատկապես՝ արվեստի, նորաձևության ոլորտներում: Գործնական նպատակներով արտասահմանյան գործուղումները կարող են հաջողակ լինել: Կազմակերպչական հմտությունները կօգնեն նոր քայլ կատարել կարիերայում: Շաբաթվա երկրորդ կեսին սրամտություն և զգուշություն կպահանջվի ֆինանսական հարցերում և սարքավորումների հետ աշխատելիս: Շաբաթվա վերջը լավ է գովազդային արշավներ անցկացնելու, հասարակական միջոցառումներ կազմակերպելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Կույս

Այս շաբաթ Կույսերին խորհուրդ է տրվում կենտրոնանալ կարիերայի, աշխատանքի և սոցիալական ինքնաիրացման վրա: Այս նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ակնկալել առաջխաղացում կարիերայում և լավ եկամուտներ: Այս ժամանակահատվածում հնարավոր է հարկ լինի մի քանի անգամ շփվել պետական մարմինների հետ: Գործերոում չի բացառվում ղեկավարների, բարձրաստիճան գործընկերների կամ այլ անձանց կողմից գաղտնի աջակցություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Կշեռք

Շաբաթվա ընթացքում այս նշանի շատ ներկայացուցիչներ կարող են արձանագրել, որ իրենց կանխազգացողությունն ավելի սուր է դարձել: Հենց կանխազգացողության և սուր մտքի շնորհիվ այս ժամանակահատվածում կարող եք լուծել խնդիրների մեծ մասը: Սա լավ ժամանակ է նոր ընկերներ գտնելու և հին բարեկամությունն ամրապնդելու համար: Մի անտեսեք ընկերների աջակցությունը, հիմա նրանք կարող են օգնել ձեզ: Հնարավոր է ամրապնդել նաև ռոմանտիկ փոխհարաբերությունները, չնայած դա հնարավոր կլինի, եթե հակամարտություն չհրահրեք: Այժմ մեծ է վեճերի, բախումերի հավանականությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Կարիճ

Այս շրջանում նշանի ներկայացուցիչները հնարավորություն ունեն ստանալ բազմաթիվ խորհրդավոր հարցերի պատասխաններ. Ժամանակաշրջանը բարենպաստ է հոգևոր գործունեության, գիտական ուսումնասիրությանների համար: Որոշ Կարիճներ նույնիսկ կարող են մարգարեական երազներ տեսնել: Ժամանակաշրջանը բարենպաստ է ստեղծագործական գործունեության, երկար ճանապարհորդությունների համար: Հնարավոր է՝ այս շաբաթ ցանկանաք ավելի հաճախ լինել միայնության մեջ: Բացառված չեն հարկադիր հանգամանքները, որոնց հետ անհրաժեշտ է համակերպվել: Այս ժամանակահատվածում, հոգ տարեք ձեր առողջության մասին, ձեր բարեկեցությունը կարող է վատթարանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Աղեղնավոր

Այս ժամանակահատվածը ի վիճակի է Աղեղնավորների մոտ արթնացնել փոփոխությունների ծարավ, ինքնաբուխ գործողությունների հակում: Այս շրջանում կարող եք ապավինել ձեր կանխազգացոզությանը և խորաթափանցությանը, դրանք կօգնեն ձեզ ճիշտ որոշում կայացնել: Եթե խնդիրներ ծագեն, փորձեք դրանք լուծել ստեղծագործաբար և ոչ ստանդարտ եղանակներով: Ժամանակը բարենպաստ է գիտական, ստեղծագործական, մարզական գործունեության և ճանապարհորդության համար: Նրանք, ում գործունեությունը կապված է բեմի հետ, նայնպես կարող են հաջողություն ակնկալել: Չափից դուրս ակտիվությունը կարող է հանգեցնել վնասվածքների:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրներ, աստղերը սկսում են բարկանալ' որքա՞ն կարելի է աշխատել: Սովորեք ժամանակ հատկացնել և հանգստանալ գոնե երեկոյան: Լավ գործարքներ ունենալը լավ է, բայց նույնիսկ գործընկերներն են երբեմն հանգստանում: Սպասվում են փոփոխություններ մասնագիտական ոլորտում. կադրային վերադասավորումներ չեն սպասվում, բայց ձեր ղեկավարը հենց այնպես չի ժպտում (նա երևի պարգևատրում է նախատեսել և երազում է, որ դուք նրան կհրավիրեք այն նշելու): Անձնական կյանքը կայուն է, և նույնիսկ ձանձրալի, բայց այս շաբաթ ինչ-որ հետաքրքիր բան տեղի կունենա: Հանգստյան օրերին տանն անհանգստություններ կդրսևորվեն. Ննույնիսկ բնակարանն է  տխուր առանց ձեզ, էլ չենք ասում՝ հարազատների մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը. Ջրհոս

Ջրհոսներ, ձմեռային այս շաբաթը կսկսվի դրական պահերով: Աստղերը կանխատեսում են ակտիվ հաղորդակցություն. դուք կկարողանաք ստեղծել օգտակար շփումներ և ձեռք բերել ամուր կապեր: Բայց ազդեցիկ մարդկանց հարաբերությունները նպատակահարմար է թողնել միայն գործնական հարթության վրա․ ընկերական հավաքույթներն այստեղ անտեղի կլինեն: Այս ժամանակահատվածում ցանկալի չէ վարկեր վերցնել և ռիսկային ձեռնարկություններում ներդրումներ կատարել. Ֆինանսական իրավիճակը արդեն բավականին լավ է, ուստի արկածախնդրություններից պետք է խուսափել: Երբ աշխատանքից հոգնեք, կարող եք աստղագուշակը մինչև վերջ կարդալ. սիրային ոլորտը լի է լինելու անակնկալներով, իսկ Կուպիդոնը ձեզ աննկատ չի թողնի: Բայց միայն Ամուրի վրա հույս մի դրեք և փորձեք ինքներդ էլ ակտիվություն ցուցաբերել' երկրպագուներն ամենուր են, ամենակարևորը' ուշադիր նայեք: Հանգստյան օրերին օգտակար է փոխել պատկերը. նոր տպավորություններ ձեզ սպասում են քաղաքից դուրս (ընկերները ցույց կտան, թե ինչպես հասնել այնտեղ):

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ը․ Ձկներ

Ձկները, առաջին հայացքից, ամեն ինչ կարգին է ձեր կյանքում, քանի որ այս շաբաթը կբերի միայն հաճելի և դրական պահեր: Բայց աստղերն անհանգստանում են ձեր տրամադրության համար՝ ո՞ւր է ժպիտը, որտե՞ղ են երջանկությունից փայլաղ աչքերը: Դուք գերազանց մասնագետ եք, և շատ գործընկերներ կարող են երազել միայն ձեր ունեցած հաջողությունների մասին: Փորձեք ձեր տաղանդները դրսևորել մեկ այլ ոլորտում՝ ձմեռային այս օրերին դուք կստանաք ստեղծագործական բնույթի շատ հետաքրքիր և խոստումնալից առաջարկներ: Եվ այդ դեպքում, թե կենսուրախություն կհայտնվի, թե զվարճանալու ցանկություն: Հավատարի  ընկերներն անմւջապես կհայտնվեն. նրանք վաղուց պլանավորել են զվարճալի միջոցառումներւններ, և մնում է միայն տոնի վայրի որոշումը: Մի անտեսեք երկրպագուներին. տղաներն առանց այդ էլ արդեն անում են ամեն ինչ, իսկ դուք չեք արձագանքում (հիշեք. հանգստյան օրերը կատարյալ են ռոմանտիկ ժամադրությունների համար):

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 9515 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 838 անգամ
06.08.2026
Դիտվել է 407 անգամ
07.08.2026
Դիտվել է 375 անգամ
08.08.2026
Դիտվել է 355 անգամ
12.08.2026
Դիտվել է 7 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster