Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 13-19-ը 2020 թ․

13.01.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Խոյ

Գործնականում ամբողջ շաբաթ ձեզ համար դժվար կլինի լողալ հոսակքին հակառակ, դիմակայել այնպիսի հանգամանքների, որոնք հաճախ ձեր օգտին չեն լինի: Եվ, այնուամենայնիվ, պետք է ջանալ: Սկսեք ինքներդ ձեզնից. ազատվեք պատրանքներից և կարծրատիպերից, որոնք խանգարում են ձեզ և թույլ չեն տալիս գործընկերների հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցել: Հնարավոր են ֆինանսների հետ կապված խնդիրներ. խուսափեք ավելորդ ծախսերից, բայց մի փորձեք անմիջապես շտկել իրավիճակը, այն դեռևս օգուտ չի տա: Մի ենթարկվեք սեփական վախերին, բայց զգուշացեք խաբեությունից: Լավ կլինի, եթե կողքներդ լինի մի մարդ, ով կարող է ձեզ արդյունավետ խորհուրդներ տալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Ցուլ

Շաբաթը կլինի բավականին հագեցած իրադարձություններով: Բազմաթիվ շփումներ, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթություններ, հանդիպումներ նոր գործընկերների հետ: Հունվարի կեսը շատ հաջողակ կլինի, եթե չկառչեք սեփական համոզմունքներից. պետք է հաշվի առնել նաև ուրիշների կարծիքները: Փորձեք ձերբազատվել կասկածամտությունից և չափազանց զգուշավորությունից. հավատացեք, դուք հիմք չունեք չվստահելու հարազատներին և գործընկերներին: Եվ մի շտապեցրեք իրադարձությունները. փոփոխությունները, որոնք ձեզ թվում են անհրաժեշտ, իրականում ժամանակավրեպ են, այնպես որ՝ թողեք ամեն ինչ ընթանա իր հունով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Երկվորյակ

Կյանքի ոչ հաճելի հանգամանքները Երկվորյակներին կստիպեն կատարել արժեքների վերագնահատում, գտնել նոր հոգևոր հենակետեր: Հեշտ չի լինելու, բայց ի վերջո կհամոզվեք, որ ամեն ինչ դեպի լավ է գնում: Դուք նախկինի պես փորձում եք գտնել ինքներդ ձեզ, վերանայել նախկին համոզմունքները, որոնք երկար տարիներ համարում էիք գերագույն ճշմարտություն: Միևնույն ժամանակ, չափազանց հուզականությունը ձեզ թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել կատարվածը և ձեր սեփական ուժերը, այնպես որ մի շտապեք վերջնական եզրակացություններ անել: Ձեզ համար լավ է միայնակ լինել, հատկապես՝ շաբաթվա առաջին կեսին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Խեցգետին

Ձեզ համար բավականին դժվար ժամանակաշրջան է սկսվում: Կզգաք էներգիայի պակաս, ինչը կանդրադառնա ինչպես աշխատունակության, այնպես էլ առողջության վրա: Փորձեք ավելի շատ հանգստանալ և ձեր ուսերին ավելորդ խնդիրներ չվերցնել: Հավանական է բախվեք խարդախության դրսևորման կամ սեփական սխալների հետևանքների հետ: Շաբաթվա երկրորդ կեսին ցանկություն կառաջանա առկա խնդիրներից թաքնվել երևակայական աշխարհում: Բայց միևնույն է՝ աշխատանքի և հարազատների նկատմամբ ունեցած պատասխանատվությունը թույլ չեն տա լիարժեք հանգստանալ, և դուք ձեզ կզգաք կապված ձեռքերով ու ոտքեր:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Առյուծ

Այս շաբաթը նորացման, ստեղծագործական գործունեության և ինքնաիրացման ժամանակաշրջան է: Կցանկանաք ազատվել ավելորդություններից, այն ամենից, ինչը խանգարում է ձեր զարգացմանը և առաջ շարժվելուն: Սա ճիշտ որոշում է, բայց պետք չէ ամբողջովին «հրաժարվել հին աշխարհից». վերլուծեք իրավիճակը և ճիշտ եզրակացություններ արեք: Շաբաթվա առաջին կեսին մեծ է այլոց ազդեցության տակ ընկնելու հավանականությունը, ինչը կհանգեցնի ավելորդ ծախսերի և կորուստների: Փորձեք ապրել սեփական մտքով և կկարողանաք խուսափել խնդիրներից: Շաբաթվա երկրորդ կեսին դուք կրկին ձեզ կզգաք սեփական ճակատագրի տերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Կույս

Դուք լավ հնարավորություն ունեք փող աշխատելու, մասնակցելու հետաքրքիր և հեռանկարային նախագծերի, նոր գործարար կապեր հաստատելու: Պարզապես մի արեք չմտածված գործողություններ. վերջնական որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք իրավասու մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսին դուք միայն կերազեք հանգստության մասին. ամեն ինչ փոխվում է լույսի արագությամբ, և ձեզ համար բավականին դժվար կլինի հարմարվել նոր հանգամանքներին: Բայց դուք փորձեք: Ձեզ հարկավոր կլինի քաջություն, ռիսկի դիմելու ունակություն և նոր միտումներ զգալու կարողություն․ այդ պարագայում կհայտնվեն եկամուտների ավելացման և լավ վարձատրվող աշխատանք գտնելու հիանալի հնարավորություններ: Ընկերները կարող են շատ գայթակղիչ, բայց ռիսկային առաջարկ անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Կշեռք

Ձեր ակտիվությունը և գործնական քայլերը, անշուշտ, կհանգեցնեն գերազանց արդյունքների: Այնուամենայնիվ, այժմ Կշեռքները հակված են անտեսել գործընկերների խորհուրդներն ու կարծիքը, ուստի ռիսկի են դիմում մնալ առանց աջակցության: Շաբաթվա երկրորդ կեսին հարկ կլինի շատ աշխատել, չնայած երբեմն՝ ապարդյուն: Խնդիրն այն է, որ այս պահին դուք ձեր սեփական քթից այն կողմ չեք տեսնում, և, հետևաբար, ի վիճակի չեք գնահատել ձեր և ուրիշների գործողությունները, ընդհանուր իրավիճակը: Ամենակարևորը՝ մի խորասուզվեք խնդիրների մեջ և մի հուսահատվեք: Բռնելու հնարավորություն կլինի: Պարզապես մի մտեք ռիսկային արկածների մեջ և մի՛ լսեք կասկածելի հեղինակություն ունեցող մարդկանց խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Կարիճ

Կարիճները համոզված են, որ գոյություն ունի ընդամենը երկու կարծիք՝ իրենցը և սխալ: Զարմանալի չէ, որ նման դիրքորոշումը վանում է շրջապատողներին: Եղեք ավելի հանդուրժող, հակառակ դեպքում կկորցնեք ձեր բոլոր ընկերներին: Շաբաթվա առաջին կեսին ձեզ համար դեռ հեշտ չի լինի շփվելը, թիմում աշխատելը, ինչը կարող վատ անդրադառնաալ ունեցած հարաբերությունների կամ ձեր կարգավիճակի վրա: Փորձեք խուսափել կոնֆլիկտներից, ինչպես նաև չհասկացված գործողություններից, որոնք կհանգեցնեն զրոյական արդյունքների և ժամանակի հսկայական կորստի: Հնարավորության դեպքում հանգիստ վերցրեք, փորձեք վերականգնել ուժերը և հասկանալ ինքներդ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Աղեղնավոր

Հավանական են տարաձայնությունները տարեցների կամ վերադասի հետ: Հիմա ձեզ համար դժվար է բանակցելը, գործարար խնդիրներ լուծելը: Շաբաթվա առաջին կեսը կլինի բավականին ունայն ժամանակահատված: Ճանապարհորդությունները, հանդիպումները, զրուցները դժվար թե օգուտ բերեն կամ հաճույք պատճառեն ձեզ: Միաժամանակ, ընկերներն ու հարազատները կփորձեն ակտիվորեն միջամտել ձեր կյանքին, իսկ դուք կցանկանաք նրանցից պաշտպանվել հաստ պատով: Եվ դա ճիշտ է. ձեզ համար այժմ դժվար է կենտրոնանալ, կարգի բերել մտքերը: Խաղաղ հանգիստը, գերադասելի է՝ մեկուսացման մեջ, ձեզ խիստ անհրաժեշտ է: Փորձեք վերականգնել ուժերն ու հոգու խաղաղությունը․ այդ դեպքում ավելի դյուրին կլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները շատ բուռն կարձագանքեն ցանկացած մեկնաբանություններին, և նույնիսկ չեզոք հայտարարությունների պարագայում կարող են կասկածել երկիմաստության կամ խաբեության մեջ: Հանգստացեք, դադարեք սև կատու փնտրել մութ սենյակում, մանավանդ, որ այն այնտեղ չէ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում ՝ տարբեր մարդկանց հետ շփումներ, ուղևորություններ: Մեկ խնդիր. առկա է չափից դուրս եսասիրություն, իսկ տպավորություն թողնելու ձեր մեծ ցանկությունը կարող է շրջվել ձեր իսկ դեմ: Եթե դուք չեք ցանկանում փչացնել հարաբերությունները գործընկերների, ընկերների և հարազատների հետ, չափավորեք ձեր հավակնությունները, եղեք հետևողական, կազմակերպված, միշտ կատարեք ձեր խոստումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը. Ջրհոս

Այս շաբաթ հնարավոր են լարված իրավիճակներ ընտանիքում: Կարող են ի հայտ գալ անցյալի դժգոհությունները, չկարգավորված խնդիրները, որոնք դուք վաղուց մոռացել էիք: Դե ինչ, ստիպված եք ամեն ինչ կարգավորել հենց հիմա: Այս ժամանակահատվածը ձեզ համար փոփոխությունների շրջան է: Շաբաթվա առաջին կեսին ծանոթ աշխարհը կարող է փլուզվել, և դժվար կլինի հարմարվել շարունակական փոփոխություններին: Փորձեք հենվել ձեր սկզբունքների և գաղափարների վրա, գործեք խղճով և պահպանեք արդարությունը. այս կերպ դուք կարող եք պահպանել ինքնասիրությունը և հոգեբանական հավասարակշռությունը: Շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ աստիճանաբար կսկսի բարելավվել, և շատ ավելի հեշտ կլինի կողնորոշվել տեղի ունեցածում և որոշումներ կայացնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 13-19-ը․ Ձկներ

Այս ժամանակահատվածում Ձկները շատ ռազմատենչ կլինեն, և նրանց իմպուլսիվ գործողությունները կարող են հանգեցնել բախումների, վնասվածքների, արտակարգ իրավիճակների ճանապարհների վրա: Վերահսկողության տակ պահեք ինքներդ ձեզ, հակառակ դեպքում մեծ անախորժություններ կունենաք: Սա բավականին ակտիվ ժամանակաշրջան է, չնայած միշտ չէ, որ ձեր գործողությունները կբերեն ցանկալի արդյունքների: Եվ ամենն այն պատճառով, որ ձեզ դժվար է հետևել կանոններին, պահպանել սահմանները, վերահսկել զգացմունքները: Բացի այդ, պատրանքներին գերի ընկնելու վտանգ կա: Զարմանալի չէ, որ ձեզ կարող են մեղադրել անհետևողականության, իսկ երբեմն էլ՝ անարդարության համար: Որպեսզի իրավիճակը չբարդանա, փորձեք զսպել ակնթարթային բռնկումները. նախ մտածեք հետևանքների մասին, նոր միայն քայլ արեք:


Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 9617 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 838 անգամ
06.08.2026
Դիտվել է 407 անգամ
07.08.2026
Դիտվել է 375 անգամ
08.08.2026
Դիտվել է 355 անգամ
12.08.2026
Դիտվել է 7 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster