Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

20 ասույթ կանանց տարիքի մասին

10.01.2020

Այս խոսքերի ընթերցումից հետո դուք կդադարեք քողարկել անձնագրում եղած տարեթվերը։


• «Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են»: Գյուստավ Ֆլոբեր

• «Հարցրեք ինքներդ ձեզ. քանի՞ տարեկան կլինեիք, եթե չիմանայիք, թե քանի տարեկան եք»: Ուեյն Դայեր

• «Երեսուն տարի ... Կար ժամանակ, երբ ինձ թվում էր, որ ես չեմ կարող ապրել մինչև քսանը, այնպես էի ուզում արագ դառնալ մեծահասակ: Իսկ հետո ... » Էրիխ Մարիա Ռեմարկ

• «Եթե դուք դեռ ունակ եք հիասթափվել, նշանակում է դեռ երիտասարդ եք»: Սառա Չերչիլ

• «Միակ բանը, որը կինը, երբեք չի մոռանում, ծննդյան տարեթիվն է, ճիշտ այն ժամանակ, երբ վերջապես ընտրել է նրան»: Դորոտի Փարկեր

•«Տարիքը պարզապես թվեր են, ոչ թե մտավոր վիճակ կամ որևէ հատուկ պահվածքի պատճառ»: Սեսիլիա Ահերն

•«Չի կարելի վստահել այն կնոջը, ով չի թաքցնում իր տարիքը: Նման կինը չի հապաղի ասել ցանկացած բան»: Օսկար Ուայլդ

•«Որքան տարիքով է մարդը, այնքան ավելի շատ է նրա կյանքում այն, ինչն այլևս անհնար է ուղղել»: Հարուկի Մուրակամի

•«Կինը յոթ տարի ավելի փոքր է, քան պնդում են նրա ընկերուհիները, և հինգ տարի ավելի մեծ է, քան նրան տղամարդիկ են տալիս»: Ջինա Լոլոբրիգիդա

600x580

•«Բարությունն ու իմաստնությունը ծերության հատկություններ են: Քսան տարեկանում կնոջը շատ ավելի հետաքրքիր է լինել անսիրտ և թեթևամիտ»: Ռեյ Բրեդբերի

•«20 տարեկանում ձեր դեմքը բնությունն է տալիս, 30-ում այն կերտում է կյանքը, բայց 50 տարեկան հասակում դուք ինքներդ պետք է վաստակեք այն ... Ոչինչ այնքան չի ծերացնում, որքան երիտասարդանալու մոլուցքը: 50-ից հետո ոչ ոք այլևս երիտասարդ չէ: Բայց ես գիտեմ 50 տարեկանների, ովքեր ավելի գրավիչ են, քան վատ խնամված երիտասարդ կանանց երեք քառորդը»: Կոկո Շանել

•«Մարդու անձնագիրը նրա դժբախտությունն է, քանի որ մարդը միշտ պետք է լինի տասնութ տարեկան, իսկ անձնագիրն ընդամենը հիշեցնում է, որ դուք կարող եք ապրել տասնութ տարեկանի նման»: Ֆաինա Ռանևսկայա

•«Խնդիրը տարիքի մեջ չէ, այլ հաղորդակցության մշակույթի և մտավոր զարգացման մակարդակի»: Ուինսթոն Չերչիլ

•«Քսանհինգ տարեկանում հանճարեղ կարող է լինել ցանկացած մեկը: Հիսունից հետո դրա համար արդեն ինչ-որ բան պետք է արվի»: Չարլզ Բուկովսկին

•«Կնոջ գեղեցկությունն աճում է իր տարիքին զուգահեռ»: Օդրի Հեփբերն

•«Ցանկացած տարիքում շատ ավելի հետաքրքիր է ժամանակ անցկացնել քեզանից տարիքով կամ փոքր ինչ-որ մեկի հետ, քան ձեր հասակակիցների»: Ջոդի Ֆոստեր

•«Տարիքը ոչ թե այն է, թե քանի տարեկան եք, այլ այն, թե ինչպես եք դուք այն զգում»: Գաբրիել Գարսիա Մարկես

•«Սեքսուալ և գեղեցիկ կարելի է լինել ցանկացած տարիքում: Եվ հակառակը՝ դուք կարող եք ձեզ զգալ ոչնչություն, անարժեք մետաղադրամ և թաքնվել սեփական բարդույթների կաղապարում ծաղկուն 18 տարեկանում։ Ոչ, ողջ խնդիրը ինքնագիտակցության և ներքին ներդաշնակության մեջ է»: Քիմ Քէթրոլ

•«Նա, ով իրեն չի պահում տարիքին համապատասխան, միշտ վճարում է դրա համար»: Վոլտեր

•«Տարիքն այն է, ինչ կա մեր մտքերում: Եթե դուք դրա մասին չեք մտածում, այն գոյություն չունի»: Մարկ Տվեն

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9865 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ով է լինելու հաջորդ Բոնդի աղջիկը. սեքսուալ Սիդնի Սուինիից մինչև պլյուս չափսի թագուհի Նիկոլա Քոքլան

03.11.2026
Լուրեր են պտտվում, որ նոր Ջեյմս Բոնդն արդեն գտնվել է, և նրա անունը կհայտարարվի մինչև 2026 թվականի վերջը։ Իսկ ո՞վ կլինի այն ճակատագրական գեղեցկուհին, որը կգողանա նրա սիրտը։

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
09-11-2026 05:47
Մեգան Մարքլի ընտանիքի շուրջ սկանդալն անսպասելի շրջադարձ է ստացել։ Նոյեմբերի 6-ին հաղորդվեց, որ Սասեքսի դքսուհու 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, Ֆլորիդայում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից։ Daily Mail-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է երեխաների սեռական բռնության վերաբերյալ նյութերի ենթադրյալ պահպանման հետաքննության հետ։ Նա կալանավորվել է Լեյքլենդի «Maravida Senior Living» ծերանոցում։
09-11-2026 03:34
Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.11.2026
Դիտվել է 461 անգամ
09.11.2026
Դիտվել է 458 անգամ
04.11.2026
Դիտվել է 432 անգամ
05.11.2026
Դիտվել է 374 անգամ
06.11.2026
Դիտվել է 341 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster