ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 26-ամյա Զոզիբինի Թունցին:
Երկրորդ տեղը բաժին է հասել 24-ամյա «Միսս Պուերտո-Ռիկո» Մէդիսոն Անդերսոնին:
Երրոդում 25-ամյա «Միսս Մեքսիկա» Սոֆիա Արագոնն էր։
Մասնակիցների ընդհանուր թիվը 90 էր՝ աշխարհի տարբեր երկրներից։
Զոզիբինի Թունզին հանության հետ կապերի մասնագետ է և հանդես է գալիս գենդերային բռնության դեմ: Նա բնական գեղեցկության կողմնակից է և գտնում է, որ կանայք իրենց պետք է սիրեն այնպիսին, ինչպիսին կան։
Հաղթողի թագը հանձնել է «Միսս տիեզերք-2018»-ի հաղթող ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը։
«Միսս Տիեզերք» 68-րդ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 21-ամյա Դայանա Դավթյանը:
Դեկտեմբերի 14-ին Լոնդոնում կանցկացվի «Միսս աշխարհ-2019» գեղեցկության մրցույթը։
20-11-2026 14:25 57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12 Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
18-11-2026 12:29 44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09 Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18 Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։