«Միսս Տիեզերք-2019» մրցույթի հաղթող է ճանաչվել ՀԱՀ ներկայացուցիչ Զազիբինի Թունցին
09.12.2019
ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ 26-ամյա Զոզիբինի Թունցին:
Երկրորդ տեղը բաժին է հասել 24-ամյա «Միսս Պուերտո-Ռիկո» Մէդիսոն Անդերսոնին:
Երրոդում 25-ամյա «Միսս Մեքսիկա» Սոֆիա Արագոնն էր։
Մասնակիցների ընդհանուր թիվը 90 էր՝ աշխարհի տարբեր երկրներից։
Զոզիբինի Թունզին հանության հետ կապերի մասնագետ է և հանդես է գալիս գենդերային բռնության դեմ: Նա բնական գեղեցկության կողմնակից է և գտնում է, որ կանայք իրենց պետք է սիրեն այնպիսին, ինչպիսին կան։
Հաղթողի թագը հանձնել է «Միսս տիեզերք-2018»-ի հաղթող ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը։
«Միսս Տիեզերք» 68-րդ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 21-ամյա Դայանա Դավթյանը:
Դեկտեմբերի 14-ին Լոնդոնում կանցկացվի «Միսս աշխարհ-2019» գեղեցկության մրցույթը։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3627 անգամ
Читать на русском
|