Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2019 թ․

18.11.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Խոյ

Առջևում ձեզ դժվարին ժամանակ է սպասում: Շատ գործեր կլինեն, և ձեզ հանգիստ չի թողնի այն զգացողությունը, որ դրանց թիվը չի նվազում ... Խիստ զբաղվածության պատճառով դուք կարող եք բաց թողնել կարևոր փոփոխությունները ձեր ընտանիքում: Այժմ կարող եք և պետք է զբաղվեք ձեր կազմվածքով:


Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24 -ը. Ցուլ

Ձեր անձնական կյանքում փոփոխությունների մեծ հնարավորություն կլինի, մանավանդ, եթե միայնակ եք: Ավելի ուշադիր նայեք տղամարդկանց, որպեսզի բաց չթողնեք այդ հնարավորությունը: Աստղերն առաջարկում են գնումներ կատարել ՝ զգեստապահարանը թարմացնելու համար: Մի խնայեք ձեր սիրելիի համար. այդ ներդրումները կհատուցվեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24 -ը. Երկվորյակ

Ձեզ սպասվում են մի շարք նպաստավոր իրադարձություններ: Մի կողմ թողեք անհետաքրքիր և դժվար գործերն ավելի ուշ ժամանակների համար: Այս շրջանը տրամադրեք այնպիսի բաների, որոնք հոգեհարազատ են ձեզ: Ի դեպ, այժմ կարող եք տանը վերադասավորություն կամ փոքր վերանորոգում անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Խեցգետին

Ձեզ համար ամենագլխավորը աշխատանքը կլինի: Դրա հետևանքով անձնական հարաբերությունները կարող են տուժել, փոխարենը, ամենայն հավանականությամբ, դուք կստանաք դրամական պարգև: Սովորեք հանգստանալ, որպեսզի ձեր ուժերը չսպառվեն: Զգուշացեք յուղոտ և ալյուրից պատրաստված ուտեստներից: Պաշտպանեք ձեր առողջությունը և կազմվածքը:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Առյուծ

Տարաձայնությունները, որոնք կարող են առաջանալ հարաբերությունների մեջ, փորձեք լուծել զուգընկերոջ հետ միասին: Մի արեք հապճեպ եզրահանգումներ, խուսափեք չմտածված որոշումներից: Կարևոր է գործել սառը գլխով: Աստղերն առյուծներին խորհուրդ են տալիս զգույշ լինել ճանապարհներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Կույս

Աշնանային անձկությունը կարող է պատել ձեզ այս ժամանակահատվածում: Դուք հոգնածություն կզգաք: Տրամադրությունը բարձրացնելու համար շփվեք ընկերների հետ, կարգավորեք հարաբերություններն ընտանիքի անդամների հետ: Նոր ծանոթություններ հաստատելիս մի գերագնահատեք ինքներդ ձեզ: Միգուցե մարդը չլինի այնպիսին, ինչպիսին փորձում է հանդես գալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Կշեռք

Փորձեք ձեր երեխաների հետ հարաբերություններում վստահություն հաստատել, որպեսզի անհանգստացնող ազդանշանները բաց չթողնեք: Աշխատավայրում կարևոր ժամանակահատվածը կսկսվի նոյեմբերի 20-ից: Ձեր շահերից է բխում տքնաջան և մանրակրկիտ աշխատելը: Այդ դեպքում ձեր աշխատանքային ջանքերն աննկատ չեն մնա:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Կարիճ

Ցանկանո՞ւմ եք ուշադրության կենտրոնում լինել: Ստացեք այն: Պարզապես թագ մի դրեք ձեր գլխին, հակառակ դեպքում շրջապատողները արագորեն ձեզ կիջեցնեն երկնքից երկիր: Առաջիկա շաբաթվա ընթացքում կարող եք արմատապես փոխել ձեր կերպարն ու կենսակերպը: Մասնավորապես, ժամանակը բարենպաստ է տեղափոխվելու և բնակարան գնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Աղեղնավոր

Նախկինում ձեզ շատ հարցեր առաջ բերած դժվարություններն այժմ հեշտությամբ կլուծվեն: Դուք կարող եք հեշտորեն բանակցել մտերիմների հետ: Գործարքների և պայմանագրերի կնքման համար այս ժամանակահատվածը հարմար չէ: Հետաձգեք լուրջ հարցերի լուծումը մինչև դեկտեմբերի սկիզբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Այծեղջյուր

Զուգընկերոջ հետ ձեր հարաբերությունները կդառնան ավելի վստահելի և բաց: Այծեղջյուրները, որոնք երկար ժամանակ ամուսնացած են, կարող են սպասել հաճելի անակնկալների զուգընկերոջից: Նշանի որոշ ներկայացուցիչների մրսելու վտանգ է սպառնում: Ձեռք առեք կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի չհիվանդանաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը. Ջրհոս

Հիմա փողային խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի: Խուճապի մատնվելու փոխարեն մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք երաշխավորած գումար վաստակել և ինչպես խնայել: Ժամկաշրջանը բարենպաստ է երկրորդ կեսի որոնման համար: Ավելի լավ է ձեռնպահ մնալ երկարատև ուղևորություններից. այս պահին ձեզ հարկավոր է տանը լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 18-24-ը․ Ձկներ

Կուտակված խնդիրներն ավելի լավ է լուծել հիմա, հետո արդեն ուշ կլինի: Փորձեք ոչ մեկին չքննադատել, ավելի լավ է ուշադրություն դարձրեք ձեր իսկ սխալներին: Շաբաթվա երկրորդ կեսը ստեղծագործականության կատարյալ ժամանակ է: Ընկղմեք դրա մեջ ամբողջությամբ, որպեսզի ապագայում էներգիա հավաքեք:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

 

Դիտվել է 12019 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 838 անգամ
06.08.2026
Դիտվել է 407 անգամ
07.08.2026
Դիտվել է 375 անգամ
08.08.2026
Դիտվել է 355 անգամ
12.08.2026
Դիտվել է 7 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster