Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ

01.11.2019

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Խոյ

Մի շրջանակեք ձեր երազանքները: Նոյեմբերին կգիտակցեք, որ թերագնահատում եք ձեր հնարավորություններն ու կարողությունները: Կհասկանաք, որ կարող եք ավելին ունենալ, քան հավակնում եք հիմա: Լայն տարածեք ձեր թևերը և վստահեք համընթաց քամուն: Դուք խոչընդոտների չեք հանդիպի:

Բարենպաստ օրերն են' 2, 7, 15, 17, 19, 24
Անբարենպաստ օրերը' 4, 6, 9, 13, 22, 27

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Ցուլ

Ժամանակն է առաջընթաց արձանագրելու: Նոյեմբերը 2019-ի ամենակարևոր ամիսներից մեկն է: Դուք կունենաք հիանալի հնարավորություններ ձեր ներուժը գիտակցելու, նոր բան փորձելու, հանրորեն ներկայացնելու համար: Թույլ մի տվեք փոխությունների վախին հաղթելու ձեզ: Հաղթեք նրան և սկսեք ապրել այնպես, ինչպես միշտ երազել եք:

Բարենպաստ օրերն են' 1, 5, 7, 15, 21, 29
Անբարենպաստ օրերը' 4, 9, 13, 19, 26, 30

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Երկվորյակներ

Հիշեք, թե ե՞րբ եք դուք հանգստացել: Երբ հոգին խաղաղություն և հանգիստ է ցանկանում, դուք պետք է այն տաք նրան: Լարված գրաֆիկին դադար տալը օգտակար է, առնվազն՝ երբեմն: Նոյեմբերն այն ժամանակաշրջանն է, երբ մոլորակները իրենք են ձեզ դրդում, որ մի փոքր դանդաղեցնեք արագությունը, հրաժարվեք ծանր շփումներից և ավելի շատ մտածեք ու հոգ տանեք ինքներդ ձեր մասին: Մի անհանգստացեք, հեշտությամբ կարող եք վերականգնել բաց թողնվածը:

Բարենպաստ օրերն են' 1, 8, 11, 14, 19, 22
Անբարենպաստ օրերը' 4, 6, 13, 16, 24, 29

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Խեցգետին

Մի իջեցրեք ձեր սեփական ակնկալիքների սանդղակը: Նոյեմբեր ամսվա աստղագիտական իրավիճակը բարենպաստ կլինի: Դուք հիանալի մարզավիճակում եք, գիտեք, թե ինչ եք ուզում և վստահորեն գնում եք դեպի նպատակ: Այն ամենը, ինչ նախատեսված էր, կիրականացվի 100%-ով: Մեղրի տակառում գդալով փորփրելը կարող է քննադատվել շրջապատի կողմից: Բայց նրանց դիտողությունները ոչ այլ ինչ են, քան քողարկված նախանձ:

Բարենպաստ օրերն են' 3, 5, 10, 13, 21, 29
Անբարենպաստ օրերը' 1, 8, 11, 16, 23, 30

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Առյուծ

Ձեր ներքին լույսով կիսվեք ուրիշների հետ: Նոյեմբերին դուք ունեք բոլոր հնարավորությունները որպես հայտնի արթնանալու համար: Շուրջբոլորը կխոսեն ձեր մասին, կսկսեն հիանալ ձեզով և, երևի, կսկսեն նախանձել ձեզ: Երբ պատվանդանի վրա լինեք, փորձեք «աստղազերծվել», մի հեռացեք նրանցից, ովքեր ձեզ օգնել են բարձրանալ:

Բարենպաստ օրերն են' 2, 6, 11, 18, 23, 29
Անբարենպաստ օրերը' 4, 7, 12, 15, 21, 26

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Կույս

Վերլուծեք այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ: Փորձեք դաս քաղել այն ամենից, ինչ նոյեմբեր ամսվա ընթացքում կկատարվի ձեզ հետ: Հավանաբար այն ձեզ կսովորեցնի ավելի լավ հասկանալ մարդկանց, ավելի շատ վստահել ինքներդ ձեզ և սակավ՝ ուրիշներին: Հաջորդ ամիս դուք հնարավոր է նույն խութերի վրայով անցնեք, սակայն, եթե ժամանակին կանգ առնեք՝ հիշելով նոյեմբերի դասերը, ապա կխուսափեք մեծ անախորժություններից

Բարենպաստ օրերն են' 5, 8, 14, 19, 27, 29
Անբարենպաստ օրերը' 2, 4, 12, 16, 21, 25

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Կշեռք

Քայլեք դեպի ապագա՝ անցյալիում թողնելով մտահոգությունները: Դուք ուժ կզգաք «անավարտը» ամբողջացնելու կամ բարդ որոշում կայացնելու համար այն հարցի շուրջ, որը երկար ժամանակ մտատանջում էր: Անավարտ գործը մեծ էներգիա էր խլում․ վերջակետ դրեք դրա վրա և կզգաք, թե ինչպես է էներգիան վերադառնում ձեզ:

Բարենպաստ օրերն են 4, 8, 12, 16, 21, 25
Անբարենպաստ օրերը' 1, 7, 11, 15, 24, 30

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Կարիճ

Արեք այն, ինչը ձեզ հաճույք է պատճառում: Ամեն առավոտ հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ եմ ուզում այսօր» և փորձեք օրվա ընթացքում իրականացնել ձեր ցանկությունը: Սա կարևոր է: Շատ բան կախված է նրանից, թե որքանո՞վ եք կարողանում լսել ձեր ներքին «ես»-ին և ընդառաջել նրան: Կապ հաստատեք ինքներդ ձեզ հետ, և մնացած բոլոր ոլորտներում հաջողությունը ձեզ երաշխավորված է:

Բարենպաստ օրերն են' 1, 6, 9, 15, 19, 24
Անբարենպաստ օրերը' 7, 11, 16, 22, 28, 30

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Աղեղնավոր

Առաջ քայլ անելոց հետո, ետ մի նաեք: Ինչ-որ բան փոխելու որոշում կայացնելով, մի՛ հրաժարվեք դրանից: Հետևանքները ձեզ չեն հիասթափեցնի: Բայց, եթե հետևեք նրանց, ովքեր կմեղադրեն ձեզ և խորհուրդներ կտան, շուտով կհասկանաք, որ բոլորին գոհացրել եք, բացի ինքներդ ձեզից: Բայց դուք չեք ուզում չէ՞ կանգնել կոտրված տաշտակի առջև:

Բարենպաստ օրերն են' 5, 11, 15, 21, 26, 30
Անբարենպաստ օրերը' 1, 6, 14, 18, 22, 28

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Այծեղջյուր

Գտեք ինքներդ ձեզ զվարճացնելու միջոց: Մոլորակները նոյեմբերին խաղային տրամադրություն են նախատեսում: Փորձեք ավելի հեշտ նայել կյանքին, մի գերագնահատեք ձեզ համար նախատեսված իրադարձությունների նշանակությունը: Ամեն օրը դիմավորեք ժպիտով: Ժպտացեք անգամ այն դեպքում, երբ ձեզ մարտահրավեր կնետեն: Ընդունեք այն: Այն, ինչը անլուծելի կթվա, իրականում այդպիսին չէ:

Բարենպաստ օրերն են' 1, 4, 8, 13, 19, 22
Անբարենպաստ օրերը' 3, 5, 10, 16, 24, 29

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Ջրհոս

Ավելի հաճախ դուրս եկեք, հյուր գնացեք: Այս նոյեմբերն ընկերների, հարազատների, համախոհների, գործընկերների հետ շփվելու համար է: Հնարավորության դեպքում այցելեք նրանց, ում երկար ժամանակ չէիք տեսել (օրինակ՝ մեկ այլ քաղաքում ապրող հարազատներին) և միասին անցկացրած ժամանակը կօգնի ձեզ «վերագործարկվել» ու նոր հայացքով նայել շատ բաների վրա:

Բարենպաստ օրերն են' 2, 5, 7, 11, 18, 22
Անբարենպաստ օրերը' 1, 6, 13, 16, 24, 29

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ. Ձկներ

Արթնացրեք լավ հիշողություններն ուժի աղբյուրների նկատմամբ: Նոյեմբերին դուք կարիք կունենաք շփվելու նախկինում ձեզ համար հոգեհարազատ մարդկանց և վայրերի հետ: Դուք կցանկանաք գնալ այնտեղ, որտեղ երբևէ ապրել եք կամ այնտեղ, որտեղ անցել է ձեր մանկությունը: Իրականացրեք այդ ցանկությունը. դուք դրա համար կունենաք բոլոր հնարավորությունները: Ձեզ սպասում է շատ հուզական և ջերմ ճանապարհորդություն դեպի անցյալ:

Բարենպաստ օրերն են' 2, 5, 8, 10, 18, 25
Անբարենպաստ օրերը' 1, 9, 13, 21, 26, 30

Օրվա աստղագուշակին ծանոթացեք մեր կայքում՝ այստեղ։

Դիտվել է 4898 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ

01.11.2019
Մի շրջանակեք ձեր երազանքները: Նոյեմբերին կգիտակցեք, որ թերագնահատում եք ձեր հնարավորություններն ու կարողությունները:

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ

01.10.2019
Բարձրություն հավաքեք՝ թռիչքը հիանալի կանցնի: Հոկտեմբերին մոլորակների դիրքը կօգնի ձեզ լուծել երկարամյա խնդիրները:

Աստղագուշակ սեպտեմբերի 2019 թ

03.09.2019
Դուք կունենաք բազմաթիվ ծրագրեր և ցանկություններ, որոնք հնարավոր է ամբողջությամբ իրականացնել:

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ

01.08.2019
Oգոստոսին սպասում է արժանի հանգստ, hնարավոր է  ճանապարհորդեք միայնակ:

Աստղագուշակ հուլիսի 2019 թ

01.07.2019
Հուլիսը կարող է ձեզ համար դառնալ իշխանության ձգտման ամիս: Բայց ավելի լավ է պահել այդ նկրտումները մինչեւ օգոստոս: 

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019
Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2019 10:20
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառել է Coty Inc. կոսմետիկայի ֆրանս-ամերիկյան արտադրողին:
20-11-2019 10:10
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ճանաչվել է առցանց տիրույթում նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորությունը:
20-11-2019 09:58
Disney-ը հրապարակել է 2020-2023 թվականների ռելիզների գրաֆիկը։ Առաջիկա նախագծերի թվում են Marvel-ի մի քանի նոր ֆիլմերը, «Ավատարի» երկրորդ եւ երրորդ մասերը, ինչպես նաեւ Ռիդլի Սքոթի դրաման, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Մեթ Դեյմոնը եւ Բեն Աֆլեքը:
20-11-2019 09:33
Երեխաների համաշխարհային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 20-ին։ 1954թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել այս տոնը, որպես համաշխարհային եղբայրության եւ երեխաների փոխըմբռնման օր:
20-11-2019 03:26
Հանրաճանաչ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հանրության առջև հայտնվել է «մերկ» զգեստով: Իր ամուսնուն՝ ռեփեր Jay Z-ին պատկանող բարեգործական ֆոնդի ակցիայի համար երգչուհին ընտրել է մարմինն ընդգծող սպիտակ զգեստ, որի վերին հատվածը զարդարված է փետուրներով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ

01.11.2019
Մի շրջանակեք ձեր երազանքները: Նոյեմբերին կգիտակցեք, որ թերագնահատում եք ձեր հնարավորություններն ու կարողությունները:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.11.2019
Դիտվել է 4339 անգամ
18.11.2019
Դիտվել է 2587 անգամ
14.11.2019
Դիտվել է 1685 անգամ
15.11.2019
Դիտվել է 686 անգամ
16.11.2019
Դիտվել է 396 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster