Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար դոկտոր Ջուլիան Դե Սիլվան արդեն մի քանի տարի է, ինչ կազմում է աշխարհի ամենագեղեցիկ աստղերի վարկանիշային ցուցակը:
Դրանում նրան օգնում են ոչ թե հատուկ ժյուրին կամ կլինիկայի հաճախորդների նախընտրությունները, այլ ոսկե հարաբերակցության կանոնը:
Ելնելով հին հույների ստեղծած մաթեմատիկական համամասնությունից՝ Դե Սիլվան գտնում է գեղեցկության չափանիշը: Աստղ, որի դեմագծերը գրեթե կատարելապես սիմետրիկ են, պլաստիկ վիրաբույժը ճանաչել է Բելլա Հադիդին: Մոդելը, բժշկի խոսքով, կատարելությանը մոտ է 94,35 տոկոսով:
«Բոլոր չափումներից հետո Բելլան ակնհայտ առաջատարն էր: Նա ունի դեմքի զարմանալի համաչափություն: Մոդելի կզակի ձևը միայն 0,3 տոկոսով տարբերվում է իդեալականից»,- նշել է Ջուլիան Դե Սիլվան:
Կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավարն առանձնացրել է մի քանի սիրված աստղերի, որոնց դեմքերը հնարավորինս մոտ են ոսկե հարաբերակցությանը: Այսպես, Բելլա Հադիդից հետո, աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակում երկրորդը Բեյոնսեն է, փոփ աստղը կատարելությանը համապատասխանում է 92,44 տոկոսով:
Այս ցուցակի երրորդ տեղում Էմբեր Հերդն է ՝ 91,85 տոկոս գնահատականով, որին հաջորդում է Արիանա Գրանդեն (նրա դեմքի հատկությունները կատարյալ սիմետրիկ են ՝ 91,81 տոկոսով), իսկ Թեյլոր Սվիֆթը եզրափակում է լավագույն հնգյակը (91,64 տոկոս):
28-09-2026 10:07 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհին սահմանել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենակարճահասակ կին հրշեջ։ Քելսոյի հասակը ընդամենը 1 մետր 35 սանտիմետր է, հայտնում է UPI-ն։ Քելսոն արդեն հինգ տարի աշխատում է որպես հրշեջ Սենթ-Փիթ Բիչ քաղաքում։
28-09-2026 08:29 Այսօրվա աշխարհում կան բազմաթիվ ծանոթությունների կայքեր և հավելվածներ, բայց Co-Star Astrology-ի հիմնադիր Բանա Գյուլերը և Էմիլի Սեգալը որոշեցին ստեղծել եզակի հավելված, որը հատուկ նախատեսված է լավ գրականության սիրահարների համար։ Readme-ի նպատակն է օգնել գրքասերներին գտնել իրենց իդեալական զույգը՝ հաշվի առնելով նրանց ընթերցանության նախասիրությունները, ներառյալ սիրելի ժանրերն ու լեզուները։ Ստեղծողների խոսքով՝ հավելվածն օգտագործում է «գրականության, լեզվի վերլուծության և հոգելեզվաբանության հետազոտություններ»՝ օգտատերերին 25 հարցից բաղկացած թեստի միջոցով դասակարգելով 12 «ընթերցողի նախատիպերի»։
28-09-2026 08:24 Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչները երկար ցուցակից հեռացրել են ստեղծագործություններից մեկը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում անանուն գրառում է եղել, որ Թելիսոն Օրելիենի «Կամ սա էր, կամ մահ» վեպը գրեթե ամբողջությամբ գրվել է արհեստական բանականության կողմից։ Փարիզում գործող «Ակադեմիա Գոնկուր» գրական կազմակերպությունը հայտարարել է, որ վեպը բացառելու որոշումը պայմանավորված է «Գոնկուրյան մրցանակի և ակադեմիայի ամբողջականությունը պահպանելու ցանկությամբ, որի հիմնական դերը գրականության խթանումն ու արժևորումն է»։
28-09-2026 07:47 Իրինա Շեյքը Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրությունների քանակով առաջատարն է մոդելների շարքում։ Շաբաթվա ընթացքում նա մասնակցել է չորս ցուցադրության և բացման շոուին։ Սեպտեմբերը Միլանում միշտ նորաձևության ժամանակաշրջան է, բայց այս տարի հանրության ուշադրությունը հատկապես գրավել է մեկ անուն։ Իրինա Շեյքը, ով այս տարի դարձավ 40 տարեկան, շաբաթը Միլանում անցկացրեց այնպես, ինչպես նույնիսկ ամենապահանջված մոդելներին հազվադեպ է հոջողվում։
28-09-2026 05:34 Դամիանո Դեյվիդի և Դավ Քեմերոնի աստղային ամուսնությունը կայացել է Տոսկանայում: Նորապսակները արարողությունը նշել են համապատասխան շքեղությամբ և հանդիսավորությամբ, ապա վինտաժային կաբրիոլետով մեկնել տոնակատարության: Զույգը հիմնականում բնակվում է Լոս Անջելեսում, բայց նրանք Իտալիան համարում են իրենց երկրորդ տունը, իսկ փեսայի ծնողները նույնիսկ ապրում են Հռոմում: Vogue-ին տված հարցազրույցում դերասանուհին բացատրում է, որ հենց այդ պատճառով են ընտրել այդ երկիրը: Այնուամենայնիվ, Դամիանոն ռոմանտիկորեն ավելացնում է. «Տան զգացողությունն ավելի շատ կախված է նրանից, թե ում հետ եմ: Երբ ես Քլոեի (Դավ Քեմերոնի իրական անունը՝ խմբ.) հետ եմ, նույնիսկ, եթե մենք շրջագայության մեջ ենք Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, ես ինձ տանն եմ զգում: Մենք իսկապես բավարար ենք միմյանց համար»: